Միջին գիծ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եռանկյան միջին գիծը եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածն է։ Ամեն եռանկյուն ունի երեք միջին գիծ։

Առաջին հատկանիշ
խմբագրել- Եռանկյան երկու կողմերի միջնակետներն իրար միացնող միջին գիծը զուգահեռ է եռանկյան երրորդ կողմին։
- Ապացույց
Դիտարկենք եռանկյուններ ABC-ն ADE-ն։ Անկյուն A-ն ընդհանուր է երկուսի համար և հետևաբար եռանկյուններ ABC-ն ADE-ն նման են, ինչից էլ հետևում է, որ
<ADE = <ABC
<ADE-ն և <ABC-ն համապատասխան անկյուններ են հետևաբար DE միջին գիծը զուգահեռ է BC կողմին։
Երկրորդ հատկանիշ
խմբագրել- Եռանկյան երկու կողմերի միջնակետներն իրար միացնող միջին գծի չափը եռանկյան երրորդ կողմի կեսն է։
- Ապացույց
Ըստ առաջին հատկանիշի ապացույցի, հետևում է որ եռանկյուններ ABC-ն ADE-ն նման են, և հետևաբար ։