Միջընդերքի իշեմիա, վիճակ, երբ առաջանում է բարակ աղիքի վնասվածք՝ արյան մատակարարման անբավարարության հետևանքով[2]։ Այն կարող է առաջանալ հանկարծակի՝ միջընդերքի սուր իշեմիա, կամ աստիճանաբար՝ միջընդերքի քրոնիկական իշեմիա[1]։ Հիվանդության սուր տեսակը հաճախ դրսևորվում է հանկարծակի առաջացող որովայնային սուր ցավով և կապված է մահվան բարձր ռիսկի հետ[1]։ Քրոնիկական տեսակի դեպքում առաջանում են աստիճանաբար զարգացող որովայնի ցավ ուտելուց հետո, չմտադրված քաշի կորուստ, փսխում և վախ ուտելուց[1][2]։

Միջընդերքի իշեմիա
Համակարգչային շերտագրության պատկերի վրա երևում են բարակ աղիքի լայնացած գալարները՝ հաստացած պատերով (սև սլաք), ինչը բնորոշ է վերին միջընդերային անոթի թրոմբոզի հետևանքով զարգացող աղիքի իշեմիային
Տեսակհիվանդություն
Հիվանդության ախտանշաններՍուր՝ հանկարծակի սուր ցավ[1]
Քրոնիկական՝ որովայնային ցավ ուտելուց հետո, չմտադրված քաշի կորուստ, փսխում[1][2]
Վնասում էբարակ աղիք
Բժշկական մասնագիտությունԸնդհանուր վիրաբուժություն, Անոթային վիրաբուժություն, Գաստրոէնտերոլոգիա
ՀՄԴ-9557.9
ՀՄԴ-10K55.9
ՀոմանիշներՄիջընդերային իշեմիա, միջընդերային անոթային հիվանդություն
Ռիսկի գործոններՆախասրտերի շողացում, սրտային անբավարարություն, քրոնիկական երիկամային անբավարարություն, թրոմբագոյացման վտանգի առկայություն, նախորդող սրտամկանի ինֆարկտ[2]
ԱխտորոշումԱնգիոգրաֆիա, համակարգչային շերտագրություն[1]
ԲուժումՍտենտավորում, թրոմբոլիտիկ դեղամիջոցներ, վիրահատություն[1][2]
Սկիզբը> 60 տարեկանից[3]
Կանխատեսում~80% մահվան ռիսկ[3]
Հանդիպման հաճախականությունՍուր՝ տարեկան 5 դեպք 100,000-ից (զարգացած աշխարհ)[4]
Քրոնիկական՝ 1 դեպք 100,000-ից[5]
 Mesenteric ischemia Վիքիպահեստում

Միջընդերքի իշեմիայի ռիսկի գործոններն են՝ նախասրտերի շողացում, սրտային անբավարարություն, քրոնիկական երիկամային անբավարարություն, թրոմբագոյացման վտանգի առկայություն, նախորդող սրտամկանի ինֆարկտ[2]։ Կան արյունամատակարարման վատացման չորս հիմնական մեխանիզմ՝ այլ տեղից առաջացած արյան մակարդուկը խցանում է զարկերակը, զարկերակում առաջանում է նոր արյան մակարդուկ, վերին միջընդերային զարկերակում առաջանում է արյան մակարդուկ, և զարգանում է անբավարար արյան հոսք ցածր զարկերակային ճնշման կամ զարկերակների սպազմի պատճառով[3][6]։ Քրոնիկական իշեմիան հանդիսանում է սուր իշեմիայի ռիսկի գործոն[7]։ Ախտորոշման ամենալավ մեթոդը անգիոգրաֆիան է, իսկ վերջինիս անհասանելիության դեպքում՝ համակարգչային շերտագրությունը (ՀՇ)[1]։

Սուր իշեմիայի բուժումը կարող է ներառել ստենտավորում կամ արյան մակարդուկի դեղորայքային լուծում՝ դեղորայքի ներմուծումով թրոմբի առաջացման վայրը՝ ինտերվենցիոն ռադիոլոգիայի օգնությամբ[1]։ Կարող է նաև կիրառվել բաց վիրահատություն՝ վերացնելու կամ շրջանցելու համար խցանումը, ինչի ժամանակ կարող է հարկավոր լինել հեռացնել աղիների մահացած հատվածները[2]։ Եթե բուժումը չի իրականացվում արագորեն, ապա ելքը լինում է ոչ բարենպաստ[1]։ Անգամ բուժման պարագայում հիվանդների մահացելիությունը կազմում է 70-90%[3]։ Քրոնիկական իշեմիայի դեպքում շրջանցող վիրահատությունը բուժման առաջին ընտրության մեթոդն է[1]։ Նրանք, ովքեր ունեն երակի թրոմբոզ, պետք է բուժվեն հակամակարդիչներով, օրինակ՝ հեպարին կամ վարֆարին, իսկ անարդյունավետության դեպքում կարելի է իրականացնել վիրահատություն[2][8]։

Զարգացած աշխարհում միջընդերքի սուր իշեմիան տարեկան ախտահարում է ամեն հարյուր հազար մարդուց հինգին[4]։ Միջընդերքի քրոնիկական իշեմիան ախտահարում է մոտավորապես 1-ին 100․000-ից[5]։ Հիվանդների մեծ մասը 60 տարեկանից մեծ են[3]։ Ցուցանիշները մոտավորապես հավասար են նույն տարիքի կանանց և տղամարդկանց մոտ[3]։ Միջընդերքի իշեմիան առաջին անգամ նկարագրվել է 1895 թվականին[1]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Մինչդեռ ոչ միշտ հանդիպող և երբեմն էլ իրար համընկնող, այնուամենայնիվ, կա միջընդերքի իշեմիայի նկարագրված երեք պրոգրեսիվ շրջան[9][10]՝

  • Գերակտիվ շրջանը առաջինն է, որի դեպքում առաջնային ախտանիշներն են սուր որովայնի ցավը և արյունոտ կղանքը։ Շատ հիվանդներ լավանում են և հիվանդությունը սահմանափակվում է այս շրջանով։
  • Պարալիտիկ շրջանը կարող է հաջորդել, եթե իշեմիան շարունակվում է։ Այս շրջանում որովայնի ցավը դառնում է ավելի տարածված, փորը շոշափման ժամանակ ավելի ձիգ է, և աղիների շարժունակությունը նվազում է՝ բերելով որովայնային վքնածության, չկա արյունային կղանք, իսկ աղիքային ձայները բացակայում են։
  • Ի վերջո, կարող է վրա հասնել շոկի շրջանը, քանի որ հեղուկները սկսում են արտահոսել աղիքի վնասված շրջագծից։ Սա կարող է հանգեցնել շոկի և մետաբոլիկ ացիդոզի՝ ջրազրկմամբ, ցածր զարկերակային ճնշմամբ, հաճախացած սրտերի զարկով և շփոթվածությամբ։ Պացիենտները, որոնք հասնում են այս շրջանի հաճախ ծայրահեղ հիվանդ են և պահանջում են ինտենսիվ խնամք։

Կլինիկական պատկեր խմբագրել

Միջընդերքի իշեմիայի ախտանիշները փոփոխական են և կարող են լինել սուր (հատկապես էմբոլիայի դեպքում)[11], ենթասուր և քրոնիկական[12]։

Տարբեր պատճառներով առաջացած միջընդերային իշմեիայով 58 պացիենտներ[13] պարունակող դեպքերի շարքի կլինիկական նշանների հետ կապված ուսումնասիրությունը առաջարկում է դեռևս հաստատված ամենազգայուն կլինիկական ցուցանիշները[13][14]։

  • Որովայնային ցավը առկա էր 95% տոկոսի մոտ (միջինում 24 ժամ տևողությամբ)։ Մնացած 3 պացիենտները ներկայացել էին շոկով և մետոբոլիկ ացիդոցով։
  • Սրտխառնոց 44%-ի մոտ
  • Փսխում 35%-ի մոտ
  • Դիարեա 35%-ի մոտ
  • Սրտի զարկերի հաճախականությունը > 100-ից 33%-ի մոտ
  • Աղիքային արյունահոսություն 16%-ի մոտ
  • Փորկապություն 7%-ի մոտ

Ախտորոշիչ ուղեցույցներ խմբագրել

Ադեկվատ քանակական հետազոտություններ բացակայության պատճառով, որոնք կօգնեին ախտորոշման մեջ, մշակվել են տարբեր ուղեցույցներ ախտորոշմանը օգնելու համար՝

  • Միջընդերքի իշեմիան «պետք է կասկածվի, եթե մարդկանց մոտ, հատկապես նրանց, ովքեր գտնվում են միջընդերքի սուր իշեմիայի ռիսկի գոտում, զարգանում է սուր և կայուն որովայնի ցավ, որը չի համապատասխանում որովայնի զննմանը»[15]։ Կամ պարզապես ցավ, որը համապատասխան չէ զննմանը։
  • Միջընդերային զարկերակների թրոմբոզի կամ էմբոլիայի վերաբերյալ՝ «վաղ ի հայտ եկող ախտանիշները առկա են և համարվում են մեղմ դեպքերի 50%-ում՝ մինչև բժշկի դիմելը երեքից չորս օրվա ընթացքում»[16]։
  • Միջընդերային զարկերակների թրոմբոզի կամ էմբոլիայի վերաբերյալ՝ «կա շատ մեծ վտանգ, որ ցանկացած պացիենտ, ում մոտ առկա է առիթմիա, օրինակ՝ նախասրտերի շողացում, և ով գանգատվում է որովայնի ցավից, ունի վերին միջընդերային զարկերակի էլմբոլիզացիա»[16]։
  • Ոչ օկլյուզիվ աղիքային իշմեիայի վերաբերյալ՝ «ցանկացած պացիենտ, ով ընդունում է դիգիտալիս և միզամուղներ և գանգատվում է որովայնի ցավից, պետք է հետազոտվի ոչ օկլյուզիվ իշմեիայի կապակցությամբ»[16]։

Ախտորոշում խմբագրել

Դժվար է շուտ ախտորոշել միջընդերքի իշեմիան[17]։ Այն պետք է տարբերակել իշեմիկ կոլիտից, որը հաճախ վերանում է ինքն իրեն, ի տարբերություն կյանքին սպառնացող բարակ աղիքի միջընդերքի սուր իշեմիայի։

Արյան հետազոտություն խմբագրել

Տարբեր պատճառներով առաջացած միջընդերքի իշեմիա ունեցող 58 պացիենտների մոտ[13]՝

  • Լեյկոցիտների քանակ >10.5-ից 98%-ի մոտ (հավանաբար գերագնահատված է, քանի որ ստուգվել է պացիենտների 81%-ի մոտ)
  • Կաթնաթթուն բարձրացած է 91%-ի մոտ (հավանաբար գերագնահատված է, քանի որ ստուգվել է պացիենտների 57%-ի մոտ)

Շատ վաղ կամ շատ ծավալուն միջընդերային սուր իշեմիայի դեպքում կաթնաթթվի և լեյկոցիտների քանակի բարձրացում կարող է դեռ չլինել։ Ծավալուն միջընդերային իշեմիայի դեպքում աղիքը կարող է լինել իշեմիկ, բայց անջատված լինել արյան շրջանառությունից, ինչ հետևանքով իշեմիայի բիոպրոդուկտները կարող են դեռ չշրջանառել[18]։

Էնդոսկոպիա խմբագրել

Օգտագործվել են բազմաթիվ սարքավորումներ աղիքի թթվածնով մատակարարումը որոշելու համար։ Ամենահին սարքավորումները հիմնված են եղել տոնոմետրիայի վրա, և պահանջել են ժամանակ հավասարակշռելու և հաշվելու համար pHi-ը, որը կոպիտ համարժեքն է տեղային CO2-ի մակարդակի։ U.S. FDA-ի կողմից հաստատված (2004 թվականին) առաջին սարքավորումը օգտագործում էր տեսանելի լույս՝ գնահատելու համար մազանոթներում թթվածնի մակարդակը։ Այս սարքը օգտագործվել էր աորտայի անևրիզմայի վիրահատության ժամանակ, որի ընթացքում այն գրանցեց աղիքի թթվածնով հագեցվածության կտրուկ նվազում, ինչը թույլ տվեց միանգամից վերականգնել վնասվածքը։ Որոշ հետազոտություններում միջընդերային իշմեմիայի համար սպեցիֆիկությունը կազմում էր 83% և 90% և ավել սուր հաստ աղիքային իշեմիայի համար՝ 71%-92% զգայունությամբ։ Այս սարքը պետք է տեղադրվի էնդոսկոպի վրա[19][20][21]։

Հասարակ ռենտգեն նկար խմբագրել

Հասարակ ռենտգեն նկարը սովորաբար նորմալ է և ցույց չի տալիս ոչ մի բնորոշ նշան[22]։

Համակարգչային շերտագրություն խմբագրել

Հաճախ օգտագործվում է համակարգչային շերտագրություն[23][24]։ ՀՇ հետազոտության ճշգրտությունը կախված է բարակ աղիքի խցանման (ԲԱԽ) առկայությունից[25]։

ԲԱԽ-ի բացակայություն

  • Միջընդերային իշեմիայի տարածվածությունը 23%
  • Զգայունությունը 64%
  • Սպեցիֆիկությունը 92%
  • Դրական կանխատեսիչ արժեք (23% տարածվածության դեպքում) 79%
  • Բացասական կանխատեսիչ արժեք (23% տարածվածության դեպքում) 95%

ԲԱԽ-ի առկայություն

  • Միջընդերային իշեմիայի տարածվածությունը 62%
  • Զգայունությունը 83%
  • Սպեցիֆիկությունը 93%
  • Դրական կանխատեսիչ արժեք (62% տարածվածության դեպքում) 93%
  • Բացասական կանխատեսիչ արժեք (62% տարածվածության դեպքում) 61%

ՀՇ պատկերում երևացող վաղ նշաններն են՝

  • Միջընդերքի այտուց[23]
  • Աղիքի լայնացում[23]
  • Աղիքի պատի հաստացում[23]
  • Միջընդերքի ոլորում[26]

Էմբոլիկ, սուր միջընդերային իշեմիայի դեպքում ՀՇ անգիոգրաֆիան հանդիսանում է ախտորոշման և բուժման մեծ արժեք։ Այն կարող է հայտնաբերել էմբոլիան վերին միջընդերային զարկերակում, ինչպես նաև նրա առկայությունը կամ բացակայությունը հեռակա միջընդերային ճյուղերում[18]։

Ուշ ի հայտ եկող նշանները, որոնք մատնանշում են մահացած աղիքի առկայությունը հետևյալն են՝

  • Աղիքի պատում գազի առկայություն[23]
  • Դռներակում գազի առկայություն
  • Ազատ գազ որովայնում

Անգիոգրաֆիա խմբագրել

Քանի որ իշեմիայի պատճառը կարող է լինել միջընդերային անոթների էմբոլիկ կամ թրոմբոտիկ խցանումը կամ ոչ օկլյուզիվ իշեմիան, այս երկուսի միջև տարբերակման ամենալավ տարբերակը միջընդերային անգիոգրաֆիան է։ Չնայած այն ունի մեծ վտանգներ, անգիոգրաֆիան թույլ է տալիս անմիջապես ներարկել վազոդիլատատորներ ոչ օկլյուզիվ իշեմիայի դեպքում[27]։

Բուժում խմբագրել

Միջընդերային իշեմիայի բուժումը կախված է պատճառից, և կարող է լինել դեղորայքային և վիրահատական։ Սակայն, եթե աղիքը ենթարկվել է նեկրոզի, բուժման միակ տարբերակը հանդիսանում է մահացած հյուսվածքի վիրահատական հեռացումը։

Ոչ օկլյուզիվ միջընդերային իշեմիայի դեպքում, երբ չկա աղիքը սնուցող զարկերակի խցանում, բուժման նախապատվությունը տրվում է դեղորայքին։ Հիվանդները հիվանդանոցում ստանում են ներերակային հեղուկներ, իրականացվում են լաբորատոր հետազոտություններ և օպտիմիզացվում է նրանց սրտանոթային համակարգի գործունեությունը։ Աղիքի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և պերֆուզիան լավացնելու համար համապատասխանաբար իրականացնում են նազոգաստրալ զոնդով դեկոմպրեսիա և հեպարինային հակամակարդում։

Վիրահատական ռևասկուլյարիզացիան հանդիսանում է առաջին ընտրության մեթոդ աղիքների արյան մատակարարումը խցանված միջընդերային իշեմիայի դեպքում, սակայն թրոմբոլիտիկ բուժումը և անոթային ինտերվենցիոն ռադիոլոգիական մոտեցումները ունեն աճող դեր[28]։

Եթե իշեմիան հասել է այն մակարդակի, որ ախտահարված աղիքների հատվածները գանգրենոզ են, ապա պետք է հեռացնել աղիքների մահացած մասերը։ Հաճախ, առաջին վիրահատության ժամանակ հեռացվում են ակնհայտ մահացած հատվածները, իսկ 2-րդ վիրահատական դիտման ժամանակ զննվում են եզրագծին գտնվող հատվածները, որոնք հնարավոր է փրկված լինեն ռևասկուլյարիզացիայից հետո[29]։

Ռևասկուլյարիզացիայի մեթոդներ խմբագրել

  • Բաց վիրահատական թրոմբէկտոմիա
  • Միջընդերքի շրջանցում
  • Միջ-ազդրային անտեգրադ միջընդերային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • Բաց ռետրոգրադ միջընդերային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • Միջ-կաթետրային թրոմբոլիզիս[18]

Կանխատեսում խմբագրել

Կանխատեսումը կախված է ախտորոշման արագությունից (12-24 ժամից պակաս և մինչև գանգրենայի ի հայտ գալը)[30] և բուն պատճառից[31]՝

  • Երակային թրոմբոզ՝ 32% մահացելիություն
  • Զարկերակային էմբոլիզմ՝ 54% մահացելիություն
  • Զարկերակային թրոմբոզ՝ 77% մահացելիություն
  • Ոչ օկլյուզիվ իշեմիա՝ 73% մահացելիություն

Արագ ախտորոշման և բուժման պարագայում միջընդերային սուր իշեմիան դարձելի է[32]։

Պատմություն խմբագրել

Միջընդերքի սուր իշեմիան առաջին անգամ նկարագրվել է 1895 թվականին, մինչդեռ քրոնիկականը առաջին անգամ նկարագրվել է 1940-ականներին[1]։ Քրոնիկական իշեմիան ի սկզբանե հայտնի էր որպես որովայնային անգինա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Bobadilla, JL (August 2013). «Mesenteric ischemia». The Surgical Clinics of North America. 93 (4): 925–40, ix. doi:10.1016/j.suc.2013.04.002. PMID 23885938.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Yelon, Jay A. (2014). Geriatric Trauma and Critical Care (Aufl. 2014 ed.). New York: Springer Verlag. էջ 182. ISBN 9781461485018. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Britt, L.D. (2012). Acute care surgery (1st ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 621. ISBN 9781608314287. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Geoffrey D. Rubin (2012). CT and MR Angiography: Comprehensive Vascular Assessment. Lippincott Williams & Wilkins. էջ 318. ISBN 9781469801834. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 Gustavo S. Oderich (2014). Mesenteric Vascular Disease: Current Therapy. Springer. էջ 105. ISBN 9781493918478. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Creager, Mark A. (2013). Vascular medicine : a companion to Braunwald's heart disease (2nd ed.). Philadelphia, PA: Elsevier/Saunders. էջեր 323–324. ISBN 9781437729306. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. Sreenarasimhaiah, J (April 2005). «Chronic mesenteric ischemia». Best Practice & Research. Clinical Gastroenterology. 19 (2): 283–95. doi:10.1016/j.bpg.2004.11.002. PMID 15833694.
  8. Liapis, C.D. (2007). Vascular surgery. Berlin: Springer. էջ 420. ISBN 9783540309567. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Boley, SJ, Brandt, LJ, Veith, FJ (1978). «Ischemic disorders of the intestines». Curr Probl Surg. 15 (4): 1–85. doi:10.1016/S0011-3840(78)80018-5. PMID 365467.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Hunter G, Guernsey J (1988). «Mesenteric ischemia». Med Clin North Am. 72 (5): 1091–115. doi:10.1016/S0025-7125(16)30731-3. PMID 3045452.
  11. Oldenburg WA, Lau LL, Rodenberg TJ, Edmonds HJ, Burger CD (2004). «Acute mesenteric ischemia: a clinical review». Arch. Intern. Med. 164 (10): 1054–62. doi:10.1001/archinte.164.10.1054. PMID 15159262.
  12. Font VE, Hermann RE, Longworth DL (1989). «Chronic mesenteric venous thrombosis: difficult diagnosis and therapy». Cleveland Clinic Journal of Medicine. 56 (8): 823–8. doi:10.3949/ccjm.56.8.823. PMID 2691119.
  13. 13,0 13,1 13,2 Park WM, Gloviczki P, Cherry KJ, Hallett JW, Bower TC, Panneton JM, Schleck C, Ilstrup D, Harmsen WS, Noel AA (2002). «Contemporary management of acute mesenteric ischemia: Factors associated with survival». J. Vasc. Surg. 35 (3): 445–52. doi:10.1067/mva.2002.120373. PMID 11877691.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Levy PJ, Krausz MM, Manny J (1990). «Acute mesenteric ischemia: improved results--a retrospective analysis of ninety-two patients». Surgery. 107 (4): 372–80. PMID 2321134.
  15. «American Gastroenterological Association Medical Position Statement: guidelines on intestinal ischemia». Gastroenterology. 118 (5): 951–3. May 2000. doi:10.1016/s0016-5085(00)70182-x. PMID 10784595.
  16. 16,0 16,1 16,2 Cope, Zachary; Silen, William (April 2005). Cope's Early Diagnosis of the Acute Abdomen (21st ed.). New York: Oxford University Press. ISBN 978-0-19-517545-5. LCCN 2004058138. OCLC 56324163.
  17. Evennett NJ, Petrov MS, Mittal A, Windsor JA (July 2009). «Systematic review and pooled estimates for the diagnostic accuracy of serological markers for intestinal ischemia». World J Surg. 33 (7): 1374–83. doi:10.1007/s00268-009-0074-7. PMID 19424744.
  18. 18,0 18,1 18,2 Rutherford's vascular surgery (Eighthition ed.). ISBN 978-1455753048.
  19. Lee ES, Bass A, Arko FR, և այլք: (2006). «Intraoperative colon mucosal oxygen saturation during aortic surgery». The Journal of Surgical Research. 136 (1): 19–24. doi:10.1016/j.jss.2006.05.014. PMID 16978651.
  20. Friedland S, Benaron D, Coogan S, և այլք: (2007). «Diagnosis of chronic mesenteric ischemia by visible light spectroscopy during endoscopy». Gastrointest Endosc. 65 (2): 294–300. doi:10.1016/j.gie.2006.05.007. PMID 17137857.
  21. Lee ES, Pevec WC, Link DP, և այլք: (2008). «Use of T-stat to Predict Colonic Ischemia during and after Endovascular Aneurysm Repair: A case report». J Vasc Surg. 47 (3): 632–634. doi:10.1016/j.jvs.2007.09.037. PMC 2707776. PMID 18295116.
  22. Smerud M, Johnson C, Stephens D (1990). «Diagnosis of bowel infarction: a comparison of plain films and CT scans in 23 cases». AJR Am J Roentgenol. 154 (1): 99–103. doi:10.2214/ajr.154.1.2104734. PMID 2104734.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Alpern M, Glazer G, Francis I (1988). «Ischemic or infarcted bowel: CT findings». Radiology. 166 (1 Pt 1): 149–52. doi:10.1148/radiology.166.1.3336673. PMID 3336673.
  24. Taourel P, Deneuville M, Pradel J, Régent D, Bruel J (1996). «Acute mesenteric ischemia: diagnosis with contrast-enhanced CT» (PDF). Radiology. 199 (3): 632–6. doi:10.1148/radiology.199.3.8637978. PMID 8637978. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  25. Staunton M, Malone DE (2005). «Can acute mesenteric ischemia be ruled out using computed tomography? Critically appraised topic |». Canadian Association of Radiologists Journal. 56 (1): 9–12. PMID 15835585. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. Pereira JM, Sirlin CB, Pinto PS, Jeffrey RB, Stella DL, Casola G (2004). «Disproportionate fat stranding: a helpful CT sign in patients with acute abdominal pain». Radiographics. 24 (3): 703–15. doi:10.1148/rg.243035084. PMID 15143223.
  27. Kao, Lillian S., and Tammy Lee. PreTest Surgery: PreTest Self-assessment and Review. New York: McGraw-Hill Medical, 2009.
  28. Sreenarasimhaiah J (2003). «Diagnosis and management of intestinal ischaemic disorders». BMJ. 326 (7403): 1372–6. doi:10.1136/bmj.326.7403.1372. PMC 1126251. PMID 12816826.
  29. Meng, X; Liu, L; Jiang, H (August 2010). «Indications and procedures for second-look surgery in acute mesenteric ischemia». Surgery Today. 40 (8): 700–5. doi:10.1007/s00595-009-4140-4. PMID 20676851.
  30. Brandt, LJ; Boley, SJ (May 2000). «AGA technical review on intestinal ischemia. American Gastrointestinal Association». Gastroenterology. 118 (5): 954–968. doi:10.1016/s0016-5085(00)70183-1. PMID 10784596.
  31. Schoots IG, Koffeman GI, Legemate DA, Levi M, van Gulik TM (2004). «Systematic review of survival after acute mesenteric ischaemia according to disease aetiology». The British Journal of Surgery. 91 (1): 17–27. doi:10.1002/bjs.4459. PMID 14716789.
  32. Nuzzo, Alexandre; Corcos, Olivier (2016 թ․ հոկտեմբերի 13). «Reversible Acute Mesenteric Ischemia». New England Journal of Medicine. 375 (15): e31. doi:10.1056/NEJMicm1509318. PMID 27732829.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջընդերքի իշեմիա» հոդվածին։