«Միջերկրական ծով» (իտալ.՝ Mediterraneo), 1991 թվականի իտալական գեղարվեստական ֆիլմ, կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Գաբրիելե Սալվատորեսը։ 1992 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[2]։

Միջերկրական ծով
իտալ.՝ Mediterraneo
Երկիր Իտալիա
Ժանրդրամա, կինոկատակերգություն, ռազմական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1991 և հուլիսի 30, 1992[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորGabriele Salvatores?
ՊրոդյուսերGianni Minervini?, Սիլվիո Բերլուսկոնի, Մարիո Չեկի Գորի և Վիտորիո Չեկի Գորի
Սցենարի հեղինակEnzo Monteleone?
ԴերակատարներClaudio Bigagli?, Diego Abatantuono?, Giuseppe Cederna?, Ugo Conti?, Gigio Alberti?, Claudio Bisio?, Antonio Catania?, Vana Barba?, Luigi Montini?, Irene Grazioli? և Ugo Conti?
ՕպերատորItalo Petriccione?
ԵրաժշտությունՋանկառլո Բիգացցի
ՄոնտաժՆինո Բարալյի
Պատմվածքի վայրՀունաստան և Kastellorizo?
Նկարահանման վայրՀունաստան և Kastellorizo?
ԿինոընկերությունMedusa Film և Silvio Berlusconi Communications?
Տևողություն96 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Իտալացի ութ զինվորներ հայտնվում են Եգեյան ծովում գտնվող հունական ոչ մեծ կղզում։ Նրանց նավը խորտակվել է, և նրանք ստիպված են մնալ այդտեղ՝ կապի մեջ մտնելով տեղի բնակչության հետ։

Տեղացիներն սկզբում կարծում են, թե նրանք գերմանացիներ են, որոնց նրանք ատում էին, որովհետև գերմանացիները կղզուց տարել էին բոլոր տղամարդկանց։ Սակայն իտալացի նախկին զինվորների համար պատերազմն ավարտվել է, և նրանք փորձում են կարգավորել իրենց կյանքն այդ կղզում՝ ապրելով խաղաղ կյանքով։

Դերերում

խմբագրել

Թողարկում

խմբագրել

«Միջերկրական ծով» ֆիլմն Իտալիայում թողարկվել է 1991 թվականի հունվարի 31-ին Penta Distribuzione-ի կողմից նախքան նույն թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի կինոփառատոնում ցուցադրվելը։ Միջազգային տարբերակը կրճատվել է տասը րոպեով։

Ֆիլմը ներառվել է «Օսկար» մրցանակի իտալական հայտում 1991 թվականի նոյեմբերին[3]։ Միացյալ Նահանգներում այն թողարկվել է 1992 թվականի մարտին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից մեկ շաբաթ առաջ[4] և հաջորդ երկու տարիների ընթացքում թողարկվել է ամբողջ աշխարհում։

Դրամարկղային շահույթ

խմբագրել

Ֆիլմը հավաքել է 4,5 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում[4] և եղել է ոչ անգլերեն լեզվով ամենաշահութաբեր ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում այդ տարի[5], սակայն ավելի ուշ նրան գերազանցել է «Հնդկաչին» ֆիլմը, որը թողարկվել է 1992 թվականի Սուրբ ծնունդին և իր եկամտի մեծ մասը հավաքել 1993 թվականին[6]։

Քննադատություն

խմբագրել

«Միջերկրական ծով» ֆիլմը դրական է ընդունվել քննադատների կողմից։ «Rotten Tomatoes» կայքում այն ունի 79 % վարկանիշ 14 արձագանքների հիման վրա, որոնց միջին միավորը 6,33 է 10 հնարավորից[7]։

1996 թվականին Ռոջեր Էբերտը նշել է, որ դա միակ ֆիլմն էր, որից ինքը երբևէ դուրս է եկել[8]։

Մրցանակներ

խմբագրել
  • 1992 – «Օսկար» մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար[2]
  • 1991 – «Դավիդ դի Դոնատելլո» երեք մրցանակ՝ լավագույն ֆիլմ, մոնտաժ (Նինո Բարալի), ձայն (Տիցիանո Կրոտի)
  • 1991 – «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակի երեք անվանակարգ՝ լավագույն ռեժիսոր (Գաբրիելե Սալվատորես), պրոդյուսեր (Մարիո Չեկի Գորի, Ջանի Միներվինի), սցենար (Էնցո Մոնտելեոնե)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,0 2,1 «The 64th Academy Awards (1992) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Spain, Italy Name Oscar Submissions». Variety. 1991 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 «Mediterraneo (1992)». Box Office Mojo.
  5. Cohn, Lawrence (1993 թ․ հունվարի 12). «'Mediterraneo' Top Foreign-language Film of 1992». Variety. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Foreign Language». Box Office Mojo. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Mediterraneo (1991)». Rotten Tomatoes.
  8. Watson, Bret (1996 թ․ մայիսի 17). «Siskel and Ebert answer 10 Stupid Questions». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել