Միջազգային ջրաբանական տասնամյակ

Միջազգային ջրաբանական տասնամյակ (ՄՋՏ), ջրաբանական դիտարկումների կատարելագործման միջազգային համագործակցության ժամանակաշրջան (1965-1974)։ Գործունեության ծրագիրը հաստատել էր ՑՈԻՆԵՍԿՕ-ն, 1964 թվականին։ Ընդգրկում էր գիտական, տեխնիկական, գործնական պրոբլեմներ և նախագծեր։ Զգալի դեր խաղաց մասնագետ կադրերի պատրաստման, գիտական ինֆորմացիայի փոխանակման, նյութերի հրապարակման, ջրաբանական ընդհանրացումներ կատարելու բնագավառում։ ՄՋՏ-ին հաջորդել է Միջազգային ջրաբանական ծրագիրը (ՄԶԾ) (1975-1980), որի նպատակն է ջրային հաշվեկշռի կոմպլեքսային հետազոտումը և ջրային ռեսուրսների գնահատումն ըստ ազգային, տեղական և համընդհանուր ծրագրերի։ ՄԶՏ-ին մասնակցում էր 100 երկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 580