Միջազգային կոոպերատիվ ալյանս

Միջազգային կոոպերատիվ ալյանս, ՄԿԱ (անգլ.՝ International Co-operative Alliance, ICA), միջազգային կազմակերպություն, որ միավորում է կոոպերատիվների (հիմնականում սպառողական, վարկային, գյուղատնտեսական) ազգային, տարածաշրջանային միություններ ու ֆեդերացիաներ։

Միջազգային կոոպերատիվ ալյանս
Տեսակկոոպերատիվների ֆեդերացիա
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[1]
ՀապավումACI, ICA և ACI
Հիմնադրված1895
Գլխադասային գրասենյակԲրյուսել, Բելգիա[2]
Կայքica.coop/en
ica.coop/fr
ica.coop/es

Հիմնադրվել է 1895 թվականին, Լոնդոնում։ Միավորում է 109 երկրի 313 կոոպերատիվ կազմակերպություններ[3]։ Նպատակն է՝ աջակցել բոլոր երկրներում կոոպերացիաների զարգացմանը, պրոպագանդել կոոպերատիվ շարժման սկզբունքներն ու մեթոդները, պաշտպանել դրա շահերը, ընդլայնել տարբեր երկրների կոոպերատիվների տնտեսական կապերը և այլն։ Ղեկավար մարմիններն են կոնգրեսը, կենտրոնական կոմիտեն, գործադիր կոմիտեն։ Ընթացիկ աշխատանքները ղեկավարում են տնօրենն ու քարտուղարությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 579