Միչուրինի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միչուրինի փողոց (այլ կիրառումներ)

Միչուրինի փողոց (ռուս.՝ Улица Мичурина), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային կենսաբան, ԽՍՀՄ-ում պտղատու, հատապտղատու և այլ մշակաբույսերի գիտական սելեկցիայի հիմնադիր Իվան Վլադիմիրովիչ Միչուրինի (1855-1935) պատվին։ Սկիզբ է առնում Սադովայա փողոցից և ավարտվում Պոլևայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 200 մետր է։

Միչուրինի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն200 մետր
Անվանվել էԻվան Միչուրին
Փոստային ինդեքս298612

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Միչուրինի փողոցը սկսվում է Սադովայա փողոցից փոքր արահետի տեսքով[2], հատում Կույբիշևի փողոցը, Օսլովսկու փողոցը և ավարտվում Պոլևայա փողոցի հետ հատումով։ Փողոցի սկզբնամասը չափազանց նեղ է՝ մինչև 1,5 մետր։ Շատ կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 200 մետր է[2]։ Փողոցում կա համարակալված 30 շինություն։

Միչուրինի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է խորհրդային կենսաբան, ԽՍՀՄ-ում պտղատու, հատապտղատու և այլ մշակաբույսերի գիտական սելեկցիայի հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ՀամԳԳԱ ակադեմիկոս Իվան Վլադիմիրովիչ Միչուրինի (1855-1935) պատվին։ Իվան Միչուրինը մեծ ավանդ ունի գենետիկայի զարգացման գործում։ Նա ուսումնասիրել է ժառանգականությունը՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների և արտաքին միջավայրի հետ, ստեղծել ուսմունք դոմինանտության մասին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «Платеография: улица Мичурина (Ялта)». Վերցված է 2019 Ապրիլ 19-ին.
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջ 566».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել