Միոդրագ Ջուդովիչ
Միոդրագ Ջուդովիչ (չեռնոգոր.՝ Миодраг Џудовић / Miodrag Džudović, սեպտեմբերի 6, 1979[2], Plav, Չեռնոգորիա), չեռնոգորացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Չեռնոգորիայի ազգային հավաքականում։ Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության պատմության 100 լավագույն լեգեոներների ցուցակում՝ Чемпионат.com պորտալի վարկածով[3]։
![]() | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||
Մականուն | Ջուդա[1] | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 6, 1979[2] (43 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Plav, Չեռնոգորիա | ||||||||||||||||||||
Հասակ | 197 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 92 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Միոդրագն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի ակումբում։ 1999 թվականին կատարել է նորամուտը Հարավսլավիայի չորրորդ դիվիզիոնի «Եզերո» ակումբի կազմում։ Նրա օգնությամբ ակումբը բարձրացել է Հարավսլավիայի առաջնության երրորդ (2001), իսկ մեկ տարի անց՝ երկրորդ դիվիզիոն։ 2003 թվականին Միոդրագը տեղափոխվել է հարավսլավական մեկ այլ ակումբ՝ «Եդինստվո», բայց նախքան մրցաշրջանի ավարտը հեռացել է ակումբից և պայմանագիր կնքել Բելգրադի ՕՖԿ-ի հետ, որտեղ խաղադաշտ է դուրս եկել մեկ անգամ։
2004 թվականի սկզբին Միոդրագը տեղափոխվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի «Վոլին» ակումբ՝ ստորագրելով եռամյա պայմանագիր։ Ուկրաինայի առաջնությունում Միոդրագը նորամուտը կատարել է 2004 թվական մարտի 27-ին` «Կարպատ» ակումբի դեմ խաղում (1:0)։ 2005 թվականի գարնանը Կիևի «Դինամոյի» դեմ խաղում Մյոդրագը լուրջ վնասվածք է ստացել, ինչը հանգեցրել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը[4]։ «Վոլինում» անցկացրած երեք ոչ լրիվ մրցաշրջանների ընթացքում Միոդրագն անցկացրել է 44 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ։
2006 թվականին Միոդրագը տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Միոդրագը նորամուտը նշել է 2006 թվականի մարտի 18-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ առաջին տուրի խաղում (0:1)[5]։ 2006 թվականի մարտի 26-ին Միոդրագը խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում[6]։ Դա դարձել է ակումբի առաջինը գոլը Պրեմիեր լիգայում։ 2007 թվականին Միոդրագը դարձել է Նալչիկի թիմի ավագ[7]։ 2010 թվականի մրցաշրջանի առաջին տուրի՝ Մախաչկալայի «Անժիի» հետ խաղը դարձել է հարյուրերոդ հանդիպումը, որ Միոդրագն անցկացրել է Նալչիկի ակումբի մարզաշապիկով։ 2012 թվականի ամռանը, չնայած Նալչիկի թիմի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալուն, Միոդրագը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2014 թվական[8]։
Ազգային հավաքականումԽմբագրել
Չեռնոգորիայի հավաքական Միոդրագ Ջուդովիչն իր նորամուտը կատարել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին՝ Մակեդոնիայի դեմ ընկերական խաղում։
- 2013 թվական սեպտեմբերի 7-ի դրությամբ
Ջուդովիչի խաղերն ու գոլերը հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ջուդովիչի գոլերը | Մրցաշար | |
1 | 19 նոյեմբերի, 2008 | Մակեդոնիա | 2:1 | 1 | Ընկերական խաղ | |
2 | 6 հունիսի, 2009 | Կիպրոս | 2:2 | − | ԱԱ-2010 ընտրական խաղ | |
3 | 12 օգոստոսի, 2009 | Ուելս | 2:1 | − | Ընկերական խաղ | |
4 | 5 սեպտեմբերի, 2009 | Բուլղարիա | 1:4 | − | ԱԱ-2010 ընտրական խաղ | |
5 | 14 հոկտեմբերի, 2009 | Իռլանդիա | 0:0 | − | ԱԱ-2010 ընտրական խաղ | |
6 | 18 նոյեմբերի, 2009 | Բելառուս | 1:0 | − | Ընկերական խաղ | |
7 | 25 մայիսի, 2010 | Ալբանիա | 0:1 | − | Ընկերական խաղ | |
8 | 29 մայիսի, 2010 | Նորվեգիա | 1:2 | − | Ընկերական խաղ | |
9 | 11 օգոստոսի, 2010 | Հյուսիսային Իռլանդիա | 2:0 | − | Ընկերական խաղ | |
10 | 3 սեպտեմբերի, 2010 | Ուելս | 1:0 | − | ԵԱ-2012 ընտրական խաղ | |
11 | 7 սեպտեմբերի, 2010 | Բուլղարիա | 1:0 | − | ԵԱ-2012 ընտրական խաղ | |
12 | 8 հոկտեմբերի, 2010 | Շվեյցարիա | 1:0 | − | ԵԱ-2012 ընտրական խաղ | |
13 | 12 հոկտեմբերի, 2010 | Անգլիա | 0:0 | − | ԵԱ-2012 ընտրական խաղ | |
14 | 10 օգոստոսի, 2011 | Ալբանիա | 2:3 | − | Ընկերական խաղ | |
15 | 7 հոկտեմբերի, 2011 | Անգլիա | 2:2 | − | ԵԱ-2012 ընտրական խաղ | |
16 | 11 նոյեմբերի, 2011 | Չեխիա | 0:2 | − | ԵԱ-2012 անցումային խաղեր | |
17 | 15 նոյեմբերի, 2011 | Չեխիա | 0:1 | − | ԵԱ-2012 անցումային խաղեր | |
18 | 29 փետրվարի, 2012 | Իսլանդիա | 2:1 | − | Ընկերական խաղ | |
19 | 25 մայիսի, 2012 | Բելգիա | 2:2 | − | Ընկերական խաղ | |
20 | 15 օգոստոսի, 2012 | Լատվիա | 2:0 | − | Ընկերական խաղ | |
21 | 7 սեպտեմբերի, 2012 | Լեհաստան | 2:2 | − | ԱԱ-2014 ընտրական փուլ | |
22 | 11 սեպտեմբերի, 2012 | Սան Մարինո | 6:0 | − | ԱԱ-2014 ընտրական փուլ | |
23 | 16 հոկտեմբերի, 2012 | Ուկրաինա | 1:0 | − | ԱԱ-2014 ընտրական փուլ | |
24 | 26 մարտի, 2013 | Անգլիա | 1:1 | − | ԱԱ-2014 ընտրական փուլ | |
25 | 14 օգոստոսի, 2013 | Բելառուս | 1:1 | − | Ընկերական խաղ | |
26 | 6 սեպտեմբերի, 2013 | Լեհաստան | 1:1 | − | ԱԱ-2014 ընտրական փուլ |
Ընդհանուր՝ 26 հանդիպում / 1 գոլ, 11 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 6 պարտություն
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է։ Կնոջ անունը Սոնյա է։ Միոդրագն ունի չորս երեխա ունի՝ երկու դուստր՝ Պետրան[9] ու Տատյանան[10] և երկու որդի՝ Բրանկոն[11] ու Վուկաշինը[12]։ Վերջինս ծնվել է 2013-ի հուլիսի 9-ին[13]։
Ելույթների վիճակագրությունԽմբագրել
Թիմ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Այլ[14] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մակարդակ | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Եզեր (Պլավ) | 1999/00 | IV | ? | ? | ? | ? | 0 | 0 | ? | ? |
2000/01 | IV | ? | ? | ? | ? | 0 | 0 | ? | ? | |
2001/02 | III | 21 | 2 | ? | ? | 0 | 0 | ? | ? | |
2002/03 | II | 27 | 2 | ? | ? | 0 | 0 | ? | ? | |
Ընդհանուր | 48 | 4 | ? | ? | 0 | 0 | 48 | 4 | ||
Եդինստվո (Բիելո Պոլե) | 2003/04 | II | 14 | 2 | ? | ? | 0 | 0 | 14 | 2 |
ՕՖԿ (Բելգրադ) | 2003/04 | I | 1 | 0 | ? | ? | 0 | 0 | 1 | 0 |
Վոլին (Լուցկ) | 2003/04 | I | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
2004/05 | I | 24 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 29 | 1 | |
2005/06 | II | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր | 38 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 44 | 1 | ||
Սպարտակ-Նալչիկ | 2006 | I | 25 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 1 |
2007 | I | 19 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 21 | 2 | |
2008 | I | 26 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 | |
2009 | I | 29 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
2010 | I | 28 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |
2011/12 | I | 33 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 1 | |
2012/13 | II | 21 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 23 | 1 | |
2013/14 | II | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր | 185 | 6 | 4 | 0 | 1 | 0 | 190 | 6 | ||
Իրտիշ (Պավլոդիր) | 2014 | I | 26 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 |
Ընդհանուր կարիերայում | 312 | 14 | 10 | 0 | 1 | 0 | 323 | 14 |
Նշումներ՝ ?-ով նշված են այն վանդակները, որոնց տվյալներն ամբողջական չեն գավաթային խաղերի, ինչպես նաև Հարավսլավիայի 1999/00 և 2000/01 առաջնությունների հաշվետվությունների բացակայության պատճառով։
- 2014 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Надо ли заглядывать в паспорт игрока?»։ СА-Футбольное агентство։ 2008-10-17։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին։ Վերցված է 2020-04-17
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «100 лучших легионеров России. Часть 1.»։ championat.com։ 2017-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-19-ին։ Վերցված է 2020-04-17
- ↑ Юрий Дудь։ «Кабардинец балканский» (ռուսերեն)։ Sports.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-03-ին։ Վերցված է 2012-3-16
- ↑ Протокол матча «Спартак» (Нальчик) — «ЦСКА» 0:1
- ↑ Протокол матча «Спартак» (Нальчик) — «Спартак» (Москва) 2:2
- ↑ «Капитаном «Спартака-Нальчик» в сезоне 2012/13 будет Миодраг Джудович»։ Официальный сайт ФК «Спартак-Нальчик»։ 12 июля 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-09-ին։ Վերցված է 2012-7-12
- ↑ ««Спартак-Нальчик» сохранил капитана»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»։ 9 июня 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-7-11-ին։ Վերցված է 2012-6-10
- ↑ «У Джудовича и Амисулашвили родились дочери»։ Сайт болельщиков ПФК «Спартак-Нальчик»։ 2008-10-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին
- ↑ «Поздравляем Миодрага Джудовича с рождением дочери!»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»։ 14 марта 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2012-3-16
- ↑ «У Миодрага Джудовича родился сын» (ռուսերեն)։ rusfootball.info։ 9 января 2010։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2012-3-16
- ↑ Давид Керефов. (2013-09-06)։ «Миодраг Джудович: «До последнего буду играть и стараться радовать болельщиков»»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик» (со ссылкой на «Газету Юга»)։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին
- ↑ «У капитана нальчикского «Спартака» родился сын!»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»։ 2013-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին
- ↑ Անցումային խաղեր Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունքի համար։