Միշել Ֆուրնիրե

սերիական մարդասպան

Միշել Ֆուրնիրե (ֆր.՝ Michel Fourniret, ապրիլի 4, 1942(1942-04-04)[4], Սեդան[3][4] - մայիսի 10, 2021(2021-05-10)[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի սերիական մարդասպան, ցմահ դատապարտվել է Ֆրանսիայում և Բելգիայում աղջիկների առևանգման և սպանության համար։

Միշել Ֆուրնիրե
Ծննդյան ամսաթիվապրիլի 4, 1942(1942-04-04) (81 տարեկան)
ԾննդավայրՍեդան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մահվան ամսաթիվմայիսի 10, 2021(2021-05-10)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]
Մահվան պատճառշնչառական անբավարարություն
ՊատիժՑմահ բանտարկություն
Սպանություն
Զոհերի թիվ7-9+
Սպանության շրջան1987 — 2001 թթ. դեկտեմբերի 11
Սպանության հիմնական տարածքՖրանսիա, Բելգիա
Սպանության եղանակՄարդու առևանգում, բռնաբարություն և սպանություն

Ձերբակալվել է 2003 թվականի հունիսին  Բելգիայում աղջկա առևանգման  անհաջող փորձից հետո (տուժողը փախել է)։ Այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզեց իր մեղավորությունը այլ հանցագործություններում, որոնք կատարվել են Բելգիայի և Ֆրանսիայի տարածքներում, նա 2006 թվականի հունվարի 9-ին արտահանձնվել է Ֆրանսիա։

7 սպանությունների համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն հետաքննությունը շարունակեց պարզել իր մասնակցությունը մի շարք այլ հանցագործություններում 1987-2001 թվականների[5] ընկած ժամանակահատվածում։

Հանցագործությունների ժամանակ նրա հանցակիցն էր նրա կինը՝ Մոնիկ Օլիվյեն (ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 31-ին), որը դատապարտվել է 28 տարի ազատազրկման որպես հանցակից։ 2010 թվականի հուլիսի 2-ին ընտանեկան հարցերով Շառլվիլ Մեզիեր քաղաքի դատարանը խզել է Ֆուրնիրեյի և Օլիվյեի ամուսնությունը, որը տևել է 21 տարի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել