Միշել Մաշադո

բրազիլացի ֆուտբոլիստ

Միշել Մասեդո Ռոշա Մաշադո (պորտ.՝ Michel Macedo Rocha Machado, փետրվարի 15, 1990(1990-02-15)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Լաս Պալմաս»-ի կազմում։

Միշել Մաշադո
պորտ.՝ Michel Macedo Rocha Machado
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միշել Մասեդո Ռոշա Մաշադո
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1990(1990-02-15)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Լաս Պալմաս
Համար 12
Պատանեկան կարիերա
2005-2008 Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2016 Իսպանիա Ալմերիա 125 (4)
2012-2014   Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 21 (1)
2016-ներկա Իսպանիա Լաս Պալմաս 25 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14, 2017:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Միշելը ծնվել է Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ 1997 թվականին միացել է «Բոտաֆոգո»-ի երիտասարդական թիմին։

2005 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ֆլամենգո»։

«Ալմերիա» խմբագրել

2008 թվականի հունիսի 23-ին Մաշադոն տեղափոխվել է Լա Լիգան ներակայացնող «Ալմերիա»[3][4]։ Նա թիմի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր։

Միշելը իր դեբյուտը նշել է նոյեմբերի 16-ին` «Մալյորկա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Ալմերիա»-ի հաղթանակով[5]։ Այդ խաղում բրազիլացին 87-րդ րոպեին փոխարինել է Ժուանմա Օրտիզին։ Առաջին անգամ մեկնարկային կազմում անցկացրել է 2009 թվականի մայիսի 10-ին` «Սպորտինգ»-ի դեմ խաղում[6]։

2009 թվականի սեպտեմբերի 20-ին նա խփել է իր առաջին գոլը` դառնալով «Խետաֆե»-ի դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ[7]։ 2011/12 մրցաշրջանի ընթացքում Միշել Մաշադոն մասնակցել է 35 հանդիպման։

«Ատլետիկո Մինյերո» խմբագրել

2012 թվականի հուլիսի 19-ին Միշել Մաշադոն վարձավճարով տեղափոխվել է բրազիլական «Ատլետիկո Մինյերո»[8]։ Նա վերադարձել է հայրենիք, Իսպանիայում որոշակի անձնական խնդիրներ ունենալուց հետո[9]։

Բրազիլական թիմի կազմում Մաշադոն իր նորամուտը նշել է միայն 2013 թվականի հունիսի 13-ին` «Սանտոս»-ի դեմ խաղում։ Մեկ ամիս անց նա երկարաձգել է իր վարձակալման ժամկետը ևս մեկ տարով[10]։ Մրցաշրջանի ընթացքում Միշելը մասնակցել է 16 հանդիպման։ Նա մասնակցել է նաև Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի շրջանակներում կայացած «Օլիմպիա»-ի դեմ տնային հանդիպումը, որն ավարտվել է 2-0 հաշվով` «Ատլետիկո»-ի հաղթանակով[11]։

Վերադարձ «Ալմերիա» խմբագրել

2014 թվականի հուլիսի 9-ին Միշել Մաշադոն վերադարձել է իսպանական «Ալմերիա»։

Վերադարձից հետո ֆուտբոլիստը իր առաջին հանդիպումը անցկացրել է օգոստոսի 23-ին` մասնակցելով «Էսպանյոլ»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

«Լաս Պալմաս» խմբագրել

2016 թվականի հուլիսի 15-ին Մաշադոն տեղափոխվել է «Լաս Պալմաս»[12]։ Բրազիլացի ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Մրցաշար Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ալմերիա 2008-09 Լա Լիգա 2 0 2 0 2 0
2009-10 28 1 1 0 29 1
2010-11 31 0 6 0 37 0
2011-11 Սեգունդա 22 0 3 0 25 0
2014-15 Լա Լիգա 14 2 4 1 18 3
2015-16 Սեգունդա 28 1 1 0 29 1
Արդյունք 125 4 17 1 142 5
Ատլետիկո Մինեյրո 2013 Սերիա A 12 0 1 0 1 0 2 0 16 0
2014 0 0 0 0 7 1 7 1
Արդյունք 12 0 1 0 1 0 9 1 23 1
Կարիերայի արդյունք 137 4 18 1 1 0 9 1 165 6

Ձեռքբերումներ խմբագրել

  • Մինեյրոյի լիգայի գավաթակիր - 2013
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Official, Michel signs for Almeria seven years». Transfer Market Web. 2008 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Almería contrata lateral brasileiro Michel, ex-Flamengo» [Almería signs right-back Michel, former Flamengo player] (Portuguese). O Estado de S. Paulo. 2008 թ․ հունիսի 23.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Almeria 2–1 Mallorca». ESPN FC. 2008 թ․ նոյեմբերի 16.
  6. «Almeria 3–1 Sporting Gijon». ESPN FC. 2009 թ․ մայիսի 10.
  7. «Almeria off the mark». ESPN FC. 2009 թ․ սեպտեմբերի 20.
  8. «Almería confirma ida de lateral Michel para o Galo» [Almería confirms Michel Macedo's loan to Galo] (Portuguese). Diário Lance!. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «El Almería cede a Michel al At. Mineiro» [Almería loans Michel to At. Mineiro] (Spanish). Almería's official website. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Michel Macedo continuará cedido en el Atlético Mineiro» [Michel Macedo will remain on loan to Atlético Mineiro] (Portuguese). Diario AS. 2013 թ․ հունիսի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «In a dramatic final Atl. Mineiro won their first Libertadores on penalties». CONMEBOL. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  12. «La UD Las Palmas ficha al lateral brasileño Míchel Macedo» [UD Las Palmas sign Brazilian full back Michel Macedo] (իսպաներեն). UD Las Palmas. 2016 թ․ հուլիսի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել