Միշել Կաֆանդո (ֆր.՝ Michel Kafando, օգոստոսի 18, 1942(1942-08-18), Ուագադուգու, French Ivory Coast[1]), Բուրկինա Ֆասոյի պետական և քաղաքական գործիչ, Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարար (1982-1983), Միավորված ազգերի կազմակերպությունում Բուրկինա Ֆասոյի դեսպան (1998-2011) և նախագահի պաշտոնակատար 2014 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 29-ը (2015 թվականի սեպտեմբերի 16-23-ը)։

Միշել Կաֆանդո
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Բորդոյի համալսարան
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 18, 1942(1942-08-18) (81 տարեկան)
Ծննդավայր Ուագադուգու, French Ivory Coast[1]
Քաղաքացիություն  Բուրկինա Ֆասո
 
Պարգևներ
The National Order of Burkina Faso

Կենսագրություն խմբագրել

Միշել Կաֆանդոն ծնվել է 1942 թվականի օգոստոսի 18-ին Վերին Վոլտայի մայրաքաղաք Ուագադուգում։ 1963 թվականին ավարտել է Ուագադուի Ժան Բատիստա դե լա Սալլի քոլեջը։ 1964-1968 թվականներին սովորել է Դակարում, Սենեգալում։ 1979 թվականին ավարտել է Ֆրանսիայի Բորդոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև Փարիզում ստացել քաղաքագիտության դիպլոմ։ 1972 թվականին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտը։ 1973 թվականին միջազգային դիվանագիտության դասընթացներ է անցել Ժնևի Կարնեգի հիմնադրամի Եվրոպական կենտրոնում (Շվեյցարիա)։ Հետագայում նա Սորբոնում 1990 թվականին քաղաքագիտության ոլորտում ստացել է դոկտորի աստիճան։

1978-1980 թվականներին Կաֆանդոն եղել է արտաքին գործերի նախարար Մուսա Կարգուգուի խորհրդականը իրավական հարցերի և միջազգային համագործակցության գծով։ 1981-1982 թվականներին զբաղեցրել Է ՄԱԿ-ում վերին Վոլտայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, իսկ 1982 թվականին աշխատել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի տեղակալ։

1982 թվականին Միշել Կաֆանդոն զբաղեցրել է Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ դառնալով կառավարության միակ անդամը, որը պահպանել է նախարարական պաշտոնը Ժան Բատիստ Ուեդրաոգոյի հեղաշրջումից հետո։ Կաֆանդոն նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահն էր 1982 թվականին, գլխավորել է աֆրիկյան միասնության կազմակերպության բազմաթիվ պատվիրակություններ, և եղել է շրջակա միջավայրի պահպանության Աֆրիկյան կենտրոնի փոխնախագահը[2]։

2008-2009 թվականներին աշխատել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ։

Մինչև 2011 թվականը Միշել Կաֆանդոն ՄԱԿ-ում Բուրկինա Ֆասոյի մշտական ներկայացուցիչն էր[2]։

2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Աֆրիկյան միության կողմից պատժամիջոցների սպառնալիքի տակ, զինվորականները 2014 թվականի նոյեմբերի 17-ին հանձնել են նախագահ Կաֆանդոյի լիազորությունները[3]։ Կաֆանդոն նաև արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում էր մինչև 2015 թվականի հուլիսի 19-ը, երբ կառավարական լիազորությունների վերաբաշխման շրջանակներում այդ պաշտոնում նշանակեց Մուսա Նեբեին, իսկ ինքը, ի լրումն նախագահական լիազորությունների, իր ձեռքում կենտրոնացրեց պաշտպանության նախարարի և անվտանգության նախարարի պորտֆելները։

2015-ի սեպտեմբերի 16-ին պաշտոնանկ է արվել ռազմական հեղաշրջման արդյունքում և կալանավորվել[4]։

2015 թվականի սեպտեմբերի 18-ին Հանուն Ժողովրդավարության ազգային խորհուրդը կալանքից ազատել է Մ. Կաֆանդոյին «ի նշան լարվածության թուլացման»[5]։

Հեղաշրջման կազմակերպիչները չկարողացան լայն աջակցություն ստանալ և 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կանոնավոր բանակի ներկայացուցիչների հետ համաձայնագիր ստորագրեցին այն մասին, որ խռովարարները կվերադառնան իրենց զորանոցներ, իսկ բանակային զորամասերը կլքեն մայրաքաղաքը, որից հետո Մ. Կաֆանդոն վերադարձավ իր պարտականությունների կատարմանը[6]։

2015 թվականի նոյեմբերի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով 1-ին փուլում հաղթանակ է տարել Ռոկ Մարկ Կրիստիան Կաբորեն, որին Մ․ Կաֆանդոն լիազորությունները փոխանցել է 2015 թվականի դեկտեմբերի 29-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.france24.com/en/tag/michel-kafando/
  2. 2,0 2,1 LE NOUVEAU REPRESENTANT PERMANENT DU BURKINA FASO PRESENTE SES LETTRES DE CREANC
  3. Президент Буркина-Фасо Блэз Компаоре объявил о своей отставке
  4. «В Буркина-Фасо военные задержали и. о. президента и правительство». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  5. Лидеры переворота в Буркина-Фасо освободили и. о. президента Кафандо
  6. «Временное правительство Буркина-Фасо официально вернулось к власти». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.