Միշել Լի (անգլ.՝ Michele Lee, հունիսի 24, 1942(1942-06-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր և ռեժիսոր։ Հանդիսատեսին առավել հայտնի է CBS-ի «Հանգիստ հանգրվան» երկարօրյա փրայմ-թայմ օճառային օպերայում խաղացած Կարեն Մաքքենզի դերով։ Այստեղ նա նկարահանվել է 1979 թվականից մինչև 1993 թվականը՝ հայտնվելով շոուի բոլոր 344 դրվագներում։ Այս դերի համար նա 1982 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը, ինչպես նաև 5 մրցանակ է ստացել Օճառային օպերայի համար։ Ապա Լին խաղացել է բրոդվեյյան թատրոնում, երկու անգամ առաջադրվել է Թոմի մրցանակաբաշխության համար։ Կինոարտադրության մեջ ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Միշել Լի
անգլ.՝ Michele Lee
Ծնվել էհունիսի 24, 1942(1942-06-24)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունAlexander Hamilton High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Ժանրերպարային երաժշտություն
Ամուսին(ներ)Ջեյմս Ֆարենտինո
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա խմբագրել

Միշել Լին ծնվել է Լոս-Անջելեսի Կալիֆորնիա նահանգում։ Նա ունի ռուսական, հունգարական և լեհական արմատներ[2]։ Միշելն իր նորամուտը նշել է «Ինչպես հաջողության հասնել բիզնեսում՝ ոչինչ չանելով» ֆիլմում, այնուհետև հաջողության է հասել «Սիրահարված մանկիկը» (1968) և «Կոմիկ» (1969) ֆիլմերում, որոնցից երկուսն էլ հաջողություն են ունեցել կինովարձույթում։ 1974 թվականին նա առաջադրվել է «Թոնի» մրցանակի Seesaw մյուզիքլում ելույթի համար։

Միշել Լին առավել հայտնի է դարձել «Հանգիստ հանգրվան» ֆիլմով, որը դարձել է հեռուստատեսության ամենաերկար դրամաներից մեկը՝ նկարահանվելով 14 եթերաշրջան։ Երկար ժամանակ դերասանուհուն էր պատկանում փրայմ-թայմի մեկ կերպարի ռեկորդը (14 տարի), սակայն 2008-ին Էպատա Մերկերսոնը գերազանցում է այն։ Լին «Էմմի» մրցանակի է արժանացել 1982 թվականին դրամատիկական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար անվանակարգում, ինչպես նաև շահել է ևս մի քանի մրցանակ։

Սերիալի նկարահանման ավարտից հետո Լին նկարահանվել է հեռուստատեսության համար արված մի քանի ֆիլմերում։ 1994 թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Մեծ երազանքներ և կոտրված սրտեր. Դոտի Ուեսթի պատմությունը» կենսագրական ֆիլմում, ինչպես նաև 1996 թվականին «Իմ սիրելի տոնը» դրամայում։ 2000-ականներին դերասանուհին էկրաններին հայտնվել է ընդամենը երկու անգամ՝ 2004 թվականին «Ահա և Փոլին » ֆիլմում և մեկ տարի անց «Ուիլ և Գրեյս» սիթքոմում։ Նա Բրոդվեյ է վերադարձել «The Tale of the Allergists Wife» պիեսով՝ ստանալով «Թոնի»-ի ևս մեկ անվանակարգ[3]։

1998 թվականին կինոարտադրության մեջ ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի[4]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1967 թ.՝ Ինչպես հաջողության հասնել բիզնեսում՝ ոչինչ չանելով
  • 1968 թ.՝ Ֆոլկսվագեն-բզեզ
  • 1969 թ.՝ Կոմիկը
  • 1979 թ.՝ Ճրթճրթան
  • 1979-1993 թթ.՝ Հանգիստ հանգրվան (344 էպիզոդ)
  • 1997 թ.՝ Հանգիստ հանգրվան. Վերադարձ դեպի փակուղի
  • 2004 թ.՝ Ահա և Փոլլին (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. IMDb profile/Michele Lee
  3. «Michele Lee». Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  4. Internet Movie Database. «Awards for Michele Lee». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Լի» հոդվածին։