Միշել Էժեն Շևրո
Միշել Էժեն Շևրո (ֆր.՝ Michel Eugène Chevreul, օգոստոսի 31, 1786[1][2][3][…], Անժե, Մեն և Լուար[4][5] - ապրիլի 9, 1889[1][3][6][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի քիմիկոս-օրգանիկ, Փարիզի ԳԱ անդամ (1826), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1853)։ Եղել է Փարիզի Կարլոս Մեծի լիցեյի (1813 թվականից) և բնապատմական թանգարանի (1830 թվականից) պրոֆեսոր։
Աշխատանքները հիմնականում վերաբերում են ճարպերի քիմիային։ Պարզել է բուսական և կենդանական ճարպերի քիմիական բաղադրությունը, դրանց օճառացմամբ անջատել է ստեարինաթթու, օլեինաթթու, պալմիտինաթթու ևն։ Բույսերից ստացել է ներկանյութեր՝ հեմատոքսիլին, կվերցիտրին, մորին, լուտեոլին, մսի մզվածքից՝ կրեատին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шеврёль Мишель Эжен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Туринская академия наук — 1757.
- ↑ 6,0 6,1 6,2 Парижская медицинская академия — 1820.
- ↑ RKDartists
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 484)։ |