«Ես մինչ քեզ», ռոմանտիկ նովել՝ գրված Ջոջո Մոյեսի կողմից։ Տպագրվել է 2012 թվականի հունվարի 5-ին Մեծ Բրիտանիայում։ Շարունակությունը, վերնագրված «Քեզնից հետո», լույս է տեսել 2015սեպտեմբերի 25-ին «Pamela Dorman Books» ընկերության միջոցով[1][2]։

Ես մինչ քեզ
անգլ.՝ Me Before You
ՀեղինակՋոջո Մոյես
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ նովել
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքMe Before You series?
ՀաջորդՔեզնից հետո
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչPenguin Books
Հրատարակման տարեթիվ2012
ՎիքիքաղվածքԵս մինչ քեզ

Հայերեն վերահրատարակվել է 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանիչ՝ Մերի Դալլաքյան[3]։

Սյուժե խմբագրել

Ուիլ Թրեյնորը հաջողակ երիտասարդ տղամարդ է, ով վայելում է իր կյանքը։ Նա ունի ամեն ինչ՝ աշխատանք, գեղեցիկ ընկերուհի և հետաքրքիր կյանք։ Այնուամենայնիվ, այս ամենը փոխվում է, երբ նա վթարի է ենթարկվում։

Երկու տարի անց քսանվեցամյա Լուիզա Կլարկը պարզում է, որ կորցրել է իր աշխատանքը «Կարագով Հաց» սրճարանում։ Ընտանիքի անդամները հիասթավում են, որովհետև ամբողջ ընտանիքը կախված էր նրա աշխատավարձից։ Լուիզան գնում է աշխատանքի տրամադրման կենտրոն, որտեղ Սայիդը՝ օգնականներից մեկը, հասկանում է, որ միակ հնարավոր աշխատանքը հաշմանդամին խնամելն է։ Հարցազրույցից հետո Լուիզան ընդունվում է։ Կամիլա Թրեյնորը, հաշմանդամի մայրը, վարձում է Լուիզային կարծելով, որ իր որդին ունի մեկի կարիքը, ով կարող է ուրախացնել նրան։ Լուիզան նկատում է, թե ինչ խաբեություն է տիրում «Գրենտա Հաուզում»։ Նա պարզում է, որ Ուիլ Թրեյնըրն ունի էքստրա-ամուսնական հարաբերություններ, սակայն շուտով իր շնորհիվ Ուիլը դառնում է ավելի շփվող ու լայնամիտ։ Լուիզան տեսնում է, որ Ուիլի ձեռքերը ծածկված են սպիներով։ Որոշ ժամանակ առաջ նա փորձել է ինքնասպան լինել։ Դա տեղի է ունեցել, երբ իր մայրը՝ Կամիլլա Թրեյնորը, մերժել է Ուիլի ` իր կյանքին վերջ տալու ցանկությունը մահվանն աջակցող կազմակերպության ՝ «Dignitas»-ի միջոցով։ Մայրը բացարձակապես դեմ էր որդու ինքնասպանությանը և Ուիլին ստիպել էր իրեն խոստանալ ապրել ևս վեց ամիս։ Կամիլլան կարծում էր, թե դա կստիպեր որդուն փոխել միտքը և հրաժարվել ինքնասպանությունից։ Լուիզան իր ընկերոջ՝ Պատրիկի հետ տեսնվում է հազվադեպ, քանի որ Պատրիկը իր ամբողջ ժամանակը վատնում է մարզվելու վրա։ Ի վերջո նրանք բաժանվում են Պատրիկի խանդի պատճառով։ Ուիլը համաձայնվում է, որ Լուիզան սափրի իրեն և կտրի գզգզված մազերը։ Տրինան, Լուիզայի քույրը, գալիս է այն մտքին, որ Լուիզան պետք է ստիպի Ուիլին ունենալ ապրելու ցանկություն։ Լուիզան ասում է Ուիլի ծնողներին և իր քրոջը, որ ցանկանում է Ուիլի համար կազմակերպել արտասահմանյան այց։ Լուիզայի ընտանիքում մեծ ֆինանսական խնդիր կա, քանի որ իր հայրը կորցնում է աշխատանքը։ Սակայն Ուիլը Լուիզայի հորը պաշտոն է առաջարկում ամրոցում։ Ուիլը փորձում է դրդել Լուիզային փոխել իր կյանքը, սկսել ապրել ավելի հետաքրքիր։ Մի օր Ուիլը ու Լուիզան գնում են ամրոց։ Լուիզան պատմում է Ուիլին, որ իր դեռահաս տարիներին մի գիշեր նա մենակ էր ամրոցի լաբիրինթում, որտեղ էլ իրեն բռնաբարել են։ Համացանցի օգնությամբ Լուիզան կարողանում է պլանավորել արկածներով լի հանգստյան օրեր Մավրիկիոսում Ուիլի համար։ Մինչ տուն վերադառնալը Լուիզան խոստովանում է, որ սիրում է Ուիլին և համբուրում է նրան։ Սակայն Ուիլը խոստովանում է, որ նա միևնույնն է պատրաստվում է վերջ դնել իր կյանքին «Dignitas»-ում։ Լուիզան հեռանում է «Granta House»-ից և հարցազրույցի միջոցով ընդունվում դասընթացների։ Հակառակ իր մոր խոսքերին Լուիզան գնում է Շվեյցարիա։ Երբ Լուիզան հանդիպում է Ուիլին, նրանք խոստովանում են, որ այդ վեց ամիսները իրենց կյանքի լավագույն ամիսներն էին։ Ուիլը Լուիզային թողնում է որոշակի գումար, որպեսզի նա կարողանա շարունակել ուսումը և շրջագայել ինչքան հնարավոր է։

Կերպարներ խմբագրել

  • Լուիզա Քլարկ - քսանվեցամյա կին, ում կյանքն ամբողջովին փոխում է, երբ նա կորցնում է իր աշխատանքը տեղի սրճարանում։ Նա տաղանդավոր է, խելացի, սակայն թերագնահատում է իրեն։ Ի վերջո նա սովորում է ի ցույց դնել իր կարողությունները[4]։
  • Ուիլիամ (Ուիլ) Թրեյնըր - Երեսունհինգամյա տղամարդ, ով վթարից հետո հաշմանդամ է դարձել։ Նա շատ խելացի է և հարուստ, բայց իր վիշտը դարձնում է իրեն չար և մռայլ։ Նա չի համակերպվում այն մտքի հետ, որ երբեք չի քայլելու և չի լինելու առաջվա պես արկածախնդիր և ակտիվ։
  • Քամիլա Թրեյնըր - Ուիլի մայրն է, ով ունի լարված հարաբերություններ որդու հետ։ Նա խիստ է և լուրջ, բայց միևնույնն է անհանգստանում է որդու բարեկեցության համար։
  • Սթիվեն Թրեյնըր - Ուիլի հայրը, ով ցանկանում է ամուսնալուծվել։ Նա բացակա է եղել Ուիլի և իր քրոջ կյանքում, և Միսսիս Թրեյնորը մեղադրում է նրան իր ընտանիքը ոչնչացնելու համար։
  • Կաթրինա (Թրինա) - Լուիզայի փոքր քույրն է։ Նա չունի աշխատանք և միայնակ մայր է։ Թրինան միշտ համարվել է ընտանիքի ամենախելացին։ Չնայած քույրերը միշտ մրցել են միմյանց հետո, միևնույնն է շարունակում են օգնել իրար դժվար իրավիճակներում։
  • Փեթրիք - Լուիզայի ընկերը, ով աշխատում է որպես անձնական մարզիչ։
  • Նեյթըն - Ուիլի բուժեղբայրը, ով ոչ միայն նրան խնամում է, այլև նրա ընկերն է։
  • Ալիսիա - Ուիլի նախկին ըկերուհին, ով ամուսնացել է նրա ընկերոջ՝ Ռուփերտի հետ։ Նա շատ գեղեցիկ է և ապրում է հասարակական բարձր խավի չափանիշներին համաձայն։
  • Ջորջինա - Ուիլի քույրը, ով այնքան էլ հոգ չի տանում եղբոր համար և մտածում է միայն անձնական շահերի մասին։ Նա չի ցանկանում, որ Ուիլը իր քայլով ազդի ընտանիքի և իր հաջողության վրա։
  • Բեռնարդ Քլարկ - Լուիզայի հայրը, մինչև աշխատանքը կորցնելը կահույքի արհեստագործ էր, ապա աշխատանքի է ընդունվում Ուիլի հոր մոտ՝ որպես ամրոցի տեխնիկական սպասարկման ծառայության ղեկավար։
  • Ջոզեֆին -Լուիզայի մայրը, ով իր օրերն անց է կացնում հոգ տանելով Լուիզայի անդամալույծ պապի և Թրինայի որդու՝ Թոմասի մասին։
  • Թոմաս- Լուիզայի քրոջ՝ միայնակ մայր Թրինայի որդին։

Ընդունում խմբագրել

«Ես մինչ քեզ» գրքի հանդեպ հասարակությունը դրական վերաբերմունք է ցուցաբերել։ Այն տեղադրված է Ռիչարդ և Ջուդ ակումբում[5][6]։ «USA TODAY»-ը և Նյու Յորք Թայմսը բարձր են գնահատել աշխատանքը[7]։ Նյու Յորք Թայմսի գրախոսն այն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Երբ ես ավարտեցի նովելը, ես չէի ուզում վերանայել այն, ես ուզում էի նորից կարդալ»[8]։

Էկրանավորում խմբագրել

2014 թվականին MGM-ը արտահայտեց խաղարկային ֆիլմ նկարահանելու ցանկություն «Ես՝ քեզնից առաջ» գրքի հիման վրա, որը ղեկավարվելու էր Թեա Շարոքի կողմից։ Ի սզբանե որոշված էր ֆիլմը ցուցադրել 2015-ի օգոստոսին։ Սակայն ֆիլմը էկրան բարձրացավ 2016հունիսի 3-ին։ Գլխավոր կերպարներին մարմնավորում են Էմիլիա Քլարկը և Սեմ Կլաֆլինը։ Նկարահանումները սկսվել էին 2015 թվականի գարնանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McClurg, Jocelyn. «Moyes writes sequel to 'Me Before You'». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Me before you». Zangak (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  4. Schaap, James C. "Me Before You (Book Review)." Pro Rege 42.1 (2013): 32-33.
  5. STEFFENS, DANEET. «Me Before You, By Jojo Moyes». The Independent. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  6. «Me Before You (review, book club)». Richard and Judy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  7. Donahue, Deirdre. «Me Before You (review)». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  8. SCHILLINGER, LIESL. «Cost of Care». New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ես մինչ քեզ հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես մինչ քեզ» հոդվածին։