Մինաս Գաբամաճյան
հայ խմբագիր
Մինաս Գաբամաճյան (1842, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1892), հայ մանկավարժ, խմբագիր։
Մինաս Գաբամաճյան | |
---|---|
Ծնվել է | 1842 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1892 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | խմբագիր և ուսուցիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, նվիրվել ուսուցչության։ Մանկավարժության զուգընթաց զբաղվել է գրականությամբ և հրապարակախոսությամբ։ 1863 թվականին հրատարակել է «Զեփյուռ հայրենյաց» կիսամյա հանդեսը[1], 1870 թվականին՝ «Հայրենիք» շաբաթաթերթը, 1877 թվականին՝ «Ապագա» օրաթերթը[2], իսկ 1879 թվականի սեպտեմբերից «Լույս» շաբաթաթերթը[3], որպես խմբագիր հրավիրելով Հակոբ Պարոնյանին։ Հրատարակել է մի քանի դասագրքեր, ինչպես՝ «Պատմություն հայ ազգին» (1879), «Նոր դասագիրք հայոց պատմության», «Պատկերազարդ սուրբ գրոց պատմություն» և այլն։ Մահվանից մի քանի տարի առաջ կարճ ժամանակով նորից դիմել է խմբագրական աշխատանքին, հրատարակելով «Ծաղիկ» հանդեսը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԶԵՓԻՒՌ ՀԱՅՐԵՆԵԱՑ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՊԱԳԱՅ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼՈՅՍ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 209.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Գաբամաճյան» հոդվածին։ |