Միմոզա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք ընդավորներ
Լատիներեն անվանում
Mimosa



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183455


Միմոզա (լատին․՝ Mimosa), ընդավորների ընտանիքի միմոզայինների ենթաընտանիքի հաճախ փշոտ, բազմամյա խոտաբույսերի, թփերի կամ ծառերի ցեղ։ Հայրենիքը Անտիլյան կղզիները և Հարավային ու Միջին Ամերիկան են[1]։

Հայաստանում ջերմոցային պայմաններում մշակվում է միմոզայի մեկ տեսակ՝ պատկառուկը (լատին․՝ minosa pudica)։ Վերջինս չափից դուրս զգայուն բույ է, և թեկուզ մեկ հպումից փոքր տերևները հավաքվում, կուչ են գալիս և կախվում ներքև։

Նկարագրություն խմբագրել

Տերևները կրկնափետրաձև են, ծաղիկները՝ փոքրիկ, հասկաձև կամ գլխիկավոր ծաղկաբույլերով։ Պտուղը կաշեկերպ կամ թաղանթավոր ունդ է։ Հայտնի է միմոզայի 450—500 տեսակ։ Միմոզայի առանձին տեսակների տերևները ընդունակ են շարժվելու՝ նաստիաների․ օրինակ, ամոթխած պատկառուկի (M․ pudica) տերևիկները հպումից, հարվածից կամ մութն ընկնելուց զույգ առ զույգ ծալվում են, և ամբողջ բարդ տերևն իջնում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 342, էջեր 342 — 456 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմոզա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմոզա» հոդվածին։