Միհրդատ Մադաթյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մադաթյան Միհրդատ Ռոստոմի (հոկտեմբերի 23, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական-հոգեբան, կլինիկական (բժշկական) հոգեբան, նեղ մասնագիտացած Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման ուղղությամբ, բլոգեր։
Միհրդատ Մադաթյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հոգեբան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1967 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, Հայկական հնագույն իշխանական տոհմերից մեկի՝ (Մադաթյաններ - Մադաթովներ) ընտանիքում։ Առաջին երեխան է ընտանիքում։ Ազգությունը՝ հայ։ Հայրը՝ Ռոստոմ (Թոմ) Միհրդատի Մադաթյանը, նկարիչ-դիզայներ էր։ Մայրը՝ Արմենուհի Ռուբենի Մադաթյանը դասավանդում էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ինժեներական գրաֆիկայի ամբիոնում։
Կրթություն
խմբագրել1983 թվականին ավարտել է Երևանի Ն. Կ. Կրուպսկայայի (այժմ Նիկոլ Աղբալյանի) անվան դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։
1986 թվականին զորակոչվել է Խորհրդային Բանակ և ծառայել Դեսնա պ.գ.տ.-ում՝ Չեռնոբիլ քաղաքի մոտակայքում, անմիջապես Չեռնոբիլյան աղետից հետո։
1995 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության ֆակուլտետը։
1998 թվականին ավարտել է Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման բազիսային ուսուցման առաջին և երկրորդ կուրսը, "Ռիմեյք" հոգեբանական ճշգրտման կենտրոնում և որակավորվել է որպես ՆԼԾ պրակտիկ։
1999 թվականին ավարտել է "Thought Field Therapy" և "Emotional Freedom Techniques", ՀՀ Առողջապահության նախարարությանը կից Առողջապահության Ազգային Ինստիտուտում և ստացել է TFT և EFT թերապևտի որակավորում։
2000 թվականի սեպտեմբերին ավարտել է "Պրակտիկ հոգեբանի վարպետություն" (Սեմինար 1՝ Խմբային աշխատանքի հմտություն) կուրսը "Էմբեր" հումանիտար հետազոտությունների կենտրոնում։ Բաշկիրիա, ք. Ուֆա։
2002 թվականի մայիսին ավարտել է "Համակարգային Ընտանեկան Խորհրդատուի" կուրսը "Բելայա Զեբրա" հոգեբանական կենտրոնում։ Ուդմուրթական Հանրապետություն, ք. Իժևսկ։
2002 թվականի հունիսին ավարտել է "Հոգեդրամաթերապևտ" կուրսը Հոգեդրամայի Եվրոպական ինստիտուտում։ Ուկրաինա, ք. Կիև, և ստացել Հոգեդրամաթերապևտի որակավորում։
2005 թվականի մայիսին ավարտել է "Էրիկսոնյան հիպնոսը առողջության և առողջացման համար" կուրսը, Խմբային և Ընտանեկան Թերապիայի ինստիտուտում։ Ս Ռուսաստանի Դաշնություն, ք. Մոսկվա։
2006 թվականի հուլիսին ավարտել է "Վարպետ Բիզնես Քոուչ" կուրսը Լիդերության Ինստիտուտի Ռուսական Բաժանմունքում։ Ռուսաստանի Դաշնություն, ք. Մոսկվա։
2007 թվականի հունվարին ավարտել է "ՆԼԾ պրակտիկ" կուրսը Մոսկվայի Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման կենտրոնում և ստացել միջազգային դասի ՆԼԾ-պրակտիկի որակավորում։
2007 թվականի հունիսին ավարտել է "Անգիտակցականի գաղտնիքները անձնային հարաբերություններում" կուրսը, Սանկտ-Պետերբուրգի "Իմագո" հոգեբանական կենտրոնում։
2007 թվականի հունիսին եղել է "2-րդ միջազգային սեմինարի մասնակից։ Վաղ միջամտության հոգեբանություն և հապտոնոմիայի պրոբլեմներ" Ուդմուրտիայի Պետական Համալսարանում։ Ուդմուրտիա, ք. Իժևսկ։
2007 թվականի հուլիսին ավարտել է "ՆԼԾ վարպետ" կուրսը, Մոսկվայի Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման կենտրոնում և ստացել միջազգային դասի ՆԼԾ-վարպետի որակավորում։
2007 թվականի նոյեմբերին ավարտել է ""ՆԼԾ-պրակտիկ" կուրսի ՆԼԾ մարզիչ" կուրսը, Մոսկվայի Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման կենտրոնում և ստացել միջազգային դասի "ՆԼԾ-պրակտիկ" կուրսի ՆԼԾ մարզիչի որակավորում։
2008 թվականի հունվարին ավարտել է "Տրանսակցիոն վերլուծությունը հոգեթերապիայում" կուրսը, Կիևի Տրանսակցիոն Վերլուծության Ուկրաինական Ասոցիացիայում և ստացել Տրանսակցիոն վերլուծողի որակավորում։
2008 թվականի փետրվարին ավարտել է "Հոգեբանական խորհրդատվություն։ Ժամանակակից մոտեցումներ" կուրսը, Սանկտ Պետերբուրգի "Ինսայթ" ընտանեկան հոգեբանության և հոգեթերապիայի կենտրոնում։
2008 թվականի հունիսին ավարտել է "ՆԼԾ կիրառումը բիզնեսում և կազմակերպման խորհրդատվության մեջ" կուրսը, Մոսկվայի Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման կենտրոնում և ստացել ՆԼԾ տեխնոլոգիաներով բիզնես խորհրդատուի որակավորում։
2008 թվականի օգոստոսից սերտիֆիկացված է, որպես Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման Մարզիչ, ՆԼԾ կենտրոնների միջտարածաշրջանային ասոցիացիայի կողմից։ Ռուսաստանի Դաշնություն ք. Մոսկվա և ստացել է միջազգային դասի ՆԼԾ մարզիչի որակավորում։
2010 թվականի մարտին ավարտել է "Արտ-թերապիա՝ մոտեցումների բազմազանություն" կուրսը, ժամանակակից հոգեբանական տեխնոլոգիաների ինստիտուտում։ Ռուսաստանի Դաշնություն ք. Մոսկվա և ստացել է Արտ-թերապևտի որակավորում։
2010 թվականի հունիսին ավարտել է "Մասնավոր հոգեսոմատիկա" կուրսը և սերտիֆիկացվել է Հոգեանալիզի Ազգային Ֆեդերացիայի և Հոգեանալիտիկ Հոգեթերապիայի Եվրոպական Կոնֆեդերացիայի կողմից։ Ռուսաստանի Դաշնություն ք. Մոսկվա։
2013 թվականի նոյեմբերից Ռուսաստանի Դաշնության Արհեստավարժ Հոգեթերապևտիկ Լիգայի գործող անդամ է։
2015 թվականի մայիսից Ռուսաստանի Դաշնության Արհեստավարժ Հոգեթերապևտիկ Լիգայի միջտարածաշրջանային մակարդակի պաշտոնական դասախոս է։
2015 թվականի մայիսից Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ է։
Մասնագիտական գործունեությունը՝
խմբագրել1997 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է "Ֆայմ" ՍՊԸ-ում որպես կլինիկական հոգեբան։
2001 թվականին աշխատել է ՓԲԸ "Գինդ" հոգեբանական կենտրոնում որպես կլինիկական հոգեբան։
2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է Երևանի քաղաքային թիվ 1 պոլիկլինիկայում, որպես կլինիկական հոգեբան։
2002 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է "WORLD VISION" միջազգային կազմակերպության "CPP" ծրագրի բազմամասնագիտական աուդիտորային խմբում, որպես կլինիկական հոգեբան։
2002 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է Երևան քաղաքի թիվ 2 բուժ. միավորումում, որպես կլինիկական հոգեբան։
2013 թվականից մինչև 2015 թվականի հունվար աշխատել է "ԱՌԻԳ-մեդ" բժշկական կենտրոնում, որպես կլինիկական հոգեբան։
2014 թվականի դեկտեմբեր - 2015 հունվար ժամանակահատվածում հանդիսացել է "Japan Tobacco International" ընկերության հայկական բաժանմունքի խորհրդատուն։
2007 թվականից առ այսօր վարում է "ՆԼԾ-պրակտիկ" դասընթացներ միջազգային ստանդարտներին համապատասխան։
2015 թվականի փետրվարից առ այսօր՝ ՄԱԴԱԹՅԱՆ հոգեբանական կենտրոնի նախաձեռնող-ղեկավար, կլինիկական հոգեբան։
Հրատարակված աշխատություններ՝
խմբագրելՌուսերեն՝
"Բժշկում դեպրեսիայից" գիրք, Մոսկվա՝ ԷԿՍՄՈ հրատարակչություն, 2011, 320 էջ։
"Ինքնաբերականության, ճկունության և իներտության դինամիկան որպես նախանշանային գործոն, ուղեղի կաթվածով հիվանդների վերականգնման ժամանակ" համահեղինակությամբ՝ Երևան քաղաքի թիվ 2 բուժ. միավորման նյարդաբանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գիմոյան Լ. Գ., նույն բուժ. միավորման ընդհանուր նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ղազարյան Ա. Վ., բժիշկ-նյարդաակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Սիլվանյան Գ. Գ. ի հետ։ "Բժշկագիտությունում իրականացվող ժամանակակից ասպեկտները" հինգերորդ միջազգային կոնֆերանսի զեկույցների թեզիսներ։ Երևան, 2011, 323 էջ։
Հայերեն՝
"Ալերգիաների առաջացման մեխանիզմները և բուժումը հոգեբանական տեսանկյունից"։ "Հոգեբանությունը և կյանքը" ամսագիր №3-4, Երևան, "Զանգակ" հրատարակություն, 2002 թ. 73-79 էջ։
"Եհովայի ինքնակոչ վկաների հոգեբանական ազդեցության լծակները"։ "Հոգեբանությունը և կյանքը" ամսագիր №3, Երևան, "Զանգակ" հրատարակություն, 2007 թ. 125-131 էջ։
"Պլացեբոյի էֆեկտը"։ "Հոգեբանությունը և կյանքը" ամսագիր №1-2, Երևան, "Զանգակ" հրատարակություն, 2008 թ. 81-88 էջ։
"Դեպերսոնալիզացիայի երևույթը, դեպրեսիվ խանգարումների ժամանակ"։ "Հոգեբանությունը և կյանքը" ամսագիր №3-4, Երևան, "Զանգակ" հրատարակություն, 2008 թ. 139-144 էջ։
"Համացանցային կախվածության պրոբլեմը"։ "Մանկավարժական միտք" ամսագիր №3-4, Երևան, "Զանգակ" հրատարակություն, 2014 թ. 293-299 էջ։