Միհրան Մխիթարյան

հայ ճարտարապետ

Միհրան Հովհաննեսի Մխիթարյան (դեկտեմբերի 16, 1904(1904-12-16) - դեկտեմբերի 16, 1972(1972-12-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ճարտարապետ։ ԽՍՍՀ վաստակավոր շինարար (1966)։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1936)[2]։

Միհրան Մխիթարյան
Ի ծնեՄիհրան Հովհաննեսի Մխիթարյան
Ծնվել է1904 դեկտեմբերի 16
ԾննդավայրՎարդակ, Արևմտյան Հայաստան, Վանի վիլայեթ
Մահացել էդեկտեմբերի 16, 1972(1972-12-16) (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան (1935)

Կենսագրություն խմբագրել

1935 թվականին ավարտել է Լենինգրադի արդյունաբերական շինարարության ինժեներների ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետը։ 1937-1939 թթ. եղել է «Հայպետնախագիծ» տրեստի տնօրեն։ Մխիթարյանի նախագծերով կառուցված շենքերից առավել ուշագրավ են համարվել Երևանի ժամացույցի գործարանի գլխավոր մասնաշենքը (1948), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) պոլիմերային սոսինձների գիտահետազոտական-նախագծային ինստիտուտի շենքը (1958), Երևանի կոմպլեքսային էլեկտրասարքավորման համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի շենքը (1960), կաբելի գործարանի համալիրը (1963), Ալավերդու գարեջրի գործարանը (1953

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Միհրան Մխիթարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին։ Վերցված է 2017-11-16 
  2. «Члены союза»։ uaa.am (ռուսերեն)։ Վերցված է 2017-11-16 (չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 635