Բացել գլխավոր ցանկը

Միհրան Ղասաբյան, անգլ.՝ Mihran Krikor Kassabian (1870, Կեսարիա - 1910, Ֆիլադելֆիա), ամերիկահայ ռենտգենաբան։

ԿենսագրությունԽմբագրել

1898 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի բժշկավիրաբուժական քոլեջը։ Որպես զինվորական բժիշկ մասնակցել է իսպանա-ամերիկյան պատերազմին։ 1903-1910 թվականներին աշխատել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցում որպես ռենտգենաբան, միաժամանակ էլեկտրաբուժություն է դասավանդել բժշկավիրաբուժական քոլեջում։ Ղասաբյանը մշակել է ռենտգենյան ճառագայթներով չարորակ ուռուցքների բուժման որոշ հարցեր, գրել աշխատություն, որն ԱՄՆ-ի բժշկական ուսումնական հաստատություններում օգտագործվել է որպես դասագիրք։ Ղասաբյանը եղել է Նյու Յորքի բժշկական լեգալ ընկերության նախագահ և Ամերիկյա էլեկտրաթերապևտների ընկերության փոխնախագահ։

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։