Միհրան Գայան

քաղաքական գործիչ

Միհրան Գայան (1874, Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1920), հայ ազգային–ագատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

Միհրան Գայան
Ծնվել է1874
ԾննդավայրՀաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1920
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Եղել է ուսուցիչ։ Երիտասարդ տարիքում ներգրավվել է ագատագրական և հեղափոխական շարժման մեջ։ Զեյթունի 1894-1895 թվականների ապստամբության կազմակերպիչներից և նրա զինվորական խորհրդի անդամ։ 1909 թվականի Ադանայի կոտորածի օրերին կազմակերպել է Հաճընի ինքնապաշտպանությունը։ 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվել է։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հաճըն, վերստին զբաղվել ուսուցչությամբ։

1920 թվականին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության Բարձրագույն խորհրդի անդամ։ Նահատակվել է Սիս նահանջելու ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։