Միկել-Անջելո Վաննի (իտալ.՝ Michel-Angelo Vanni , 1583[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1671[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նկարիչ։

Միկել-Անջելո Վաննի
Ծնվել է1583[1][2]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել է1671[1][2]
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտությունփորագրիչ և նկարիչ

Ֆրանչեսկո Վաննիի ավագ որդին։

Նրա նկարներից հայտնի է միայն «Եկատերինա»-ն։ Ճանաչում է ձեռք բերել իր՝ մարմարի վրա հատուկ, քարի մեջ խորը ներթափանցող ներկերով նկարելու գյուտով։ Վաննին իր եղբոր Ռաֆաելլոյի հետ հոր համար մարմարից գերեզմանաքար կանգնեցրին՝ ներկված այդպիսի ներկերով։ Գերեզմանաքարի գրվածքը ապացուցում է, որ ներկերի հայտնագործողը եղել է Վաննին։ Դրանց բաղադրության գաղտնիքը պահել է 1640 թվականին Նիկոլո Տորնիոլին, ինչպես ենթադրվում է, Վանիի նախկին աշակերտը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել