Միկելե դա Վերոնա կամ Միկելե դի Ցենոնե (իտալերեն՝ Michele da Verona, Michele di Zenone, 1470[1], Վերոնա, Վենետո, Իտալիա - 1540, Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ[2], կերպարվեստի Վերոնայի դպրոցի ներկայացուցիչ[3]։ Երբեմն նրան շփոթում են իր ժամանակակից վերոնացի մեկ այլ նկարչի՝ Ցերոնե Վերոնեզեի (Zerone Veronese) (1484 -1542) հետ։

Միկելե դա Վերոնա
Ծնվել է1470[1]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել է1540
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
 Michele da Verona Վիքիպահեստում
Խաչելություն

Կենսագրություն խմբագրել

Արվեստի պատմաբաններն իրենց ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգել են, որ Միկելեն ծնվել է 1469 կամ 1470 թվականին, ամենայն հավանականությամբ՝ Վերոնայի մերձակայքում գտնվող Սոմակամպանյա բնակավայրում, բրդի մշակությամբ զբաղվող Ցենոնե դի Գասպարեի ընտանիքում[4]։ Քիչ բան է հայտնի նրա ստեղծագործական գործունեության մասին[5]։ Պատմական առաջին հիշատակումներից մեկը 1492 թվականին վերագրվող տեղեկությունն է այն մասին, որ նա քսաներկու տարեկան հասակում նկարչի որակավորում է ստացել[4]։ Ընդ որում՝ սովորել է Դոմենիկո Մորոնեի արվեստանոցում, վերջինիս որդու՝ Ֆրանչեսկոյի հետ համատեղ[5]։ Ուսումնասիրողների կարծիքով՝ նրա աշխատանքներում նկատվում է ոչ միայն իր վարպետի, այլև կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչներ Ջենտիլե Բելլինիի, Վիտտորե Կարպաչոյի ազդեցությունը[5]։

Միկելե դա Վերոնայի գլուխգործոցը համարվում է Վերոնայի Սան Ջորջո ին Բրաիդա վանքի համար 1501 թվականին նկարած «Խաչելությունը», որը ներկայումս գտնվում է Միլանի Սան Ստեֆանո եկեղեցում[6]։ Նկարչի գործերից պահվում են նաև Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Վենետիկի Ֆրանկետի պատկերասրահում ու Ֆոսկարիի հավաքածուում, Բուդապեշտի գեղարվեստի թանգարանում... Նա հեղինակել է նաև որմնանկարներ (Վերոնայի Սանտա Կիարա, Վիտտորիա Նուովա, Սանտ՛ Անաստազիա, Վենետիկի մերձակա Վիլլա դի վիլլա եկեղեցիներում)։

Գրականություն խմբագրել

  • Bryan, Michael (1889). Walter Armstrong & Robert Edmund Graves (ed.). Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical (Volume II: L-Z). York St. #4, Covent Garden, London; Original from Fogg Library, Digitized May 18, 2007: George Bell and Sons. էջ 661.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. Metropolitan Art Collections
  3. http://www.metmuseum.org/collections/search-the-collections/437081%7Ctitolo=Metropolitan Art Collections}}
  4. 4,0 4,1 |nomeurl=michele-da-verona_(Dizionario-Biografico)|accesso=8 febbraio 2019}}
  5. 5,0 5,1 5,2 | titolo=le muse | editore=De Agostini | città=Novara | anno=1966 | volume=VII |p=458}}
  6. Autrefois dans le réfectoire de l'église San Giorgio, Vérone.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկելե դա Վերոնա» հոդվածին։