Միխո Մոսուլիշվիլի (վրաց.՝ მიხო მოსულიშვილი, ծնվել է՝ 10 դեկտեմբերի, 1962, Առաշենդա, Գուրջաանի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող, դրամատուրգ, էսսեիստ, թարգմանիչ։

Միխո Մոսուլիշվիլի
Mikho Mosulishvili -- 2018.jpg
Ծննդյան անունվրաց.՝ მიხეილ მოსულიშვილი
Ծնվել էդեկտեմբերի 10, 1962(1962-12-10)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԱրաշենդա, Գուրջաանի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, կենսագիր, երկրաբան, խմբագիր և գրող
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերվեպ, պատմվածք, դրամա, Սցենար, Գերկարճ (ֆլեշ) արձակ և էսսե
Գրական ուղղություններՄետամոդեռնիզմ և post-postmodernism?
Ուշագրավ աշխատանքներՎաժա Փշավելա, A Big She-Bear? և My Redbreast?
Պարգևներ
ԱզգականներLiguri Mosulishvili?
Изображение автографа
Կայքarchanda.webs.com
Commons-logo.svg Miho Mosulishvili Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միխո Մոսուլիշվիլին ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 10-ին Առաշենդա գյուղում։ 1986 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանական-աշխարհագրական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-երկրաբանի մասնագիտություն (երկրաբանական նկարահանումներ, օգտակար հանածոների որոնում)։

1981—1984 թվականներին զուգահեռաբար սովորել է նաև կինոդրամատուրգիայի բաժնում (Էռլոմ Ախվլեդիանիի ու Դաթո Աղիաշվիլիի արվեստանոց)։

Աշխատել է որպես երկրաբան, լրագրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ։

Միխո Մոսուլիշվիլին հրատարակել է պատմվածքների, վեպերի ու պիեսների շուրջ քսան վրացերեն գրքեր։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նրա պիեսները Վրաստանում բեմադրվում են ինչպես թատրոնում, այնպես էլ ռադիոյով ու հեռուստատեսությամբ։

Միխո Մոսուլիշվիլին ապրում է Թբիլիսիում կնոջ ու դստեր հետ։

Հրատարակված գրքերԽմբագրել

  • «Անտառի մարդը»[2], Թբիլիսի, մշակույթի նախարարության հրատարակություն, 1988, ողբերգություն։
  • «Լուսնի օրվա սրբապատկերները»[3], Թբիլիսի, «Մերանի» հրատարակչություն, պատմվածքներ, նովելներ ու մանրապատումներ, 1990։
  • «Օձեր էր սպանում Աստծու համար»[4], Թբիլիսի, «Իլիա» հրատարակչություն, վրացական ժողովրդական աղոթքներ, հավաքել ու չափածո գրի է առել Միխո Մոսուլիշվիլին, 1993։
  • «Ուղղահայաց տարածություն»[5], Թբիլիսի, «Мерани» հրատարակչություն, պատմվածքներ, նովելներ ու մանրապատումներ, 1997
  • «Բոլոր ժամանակների ասպետը»[6], Թբիլիսի, «Բեսթսելլեր» հրատարակչություն, վեպ Անդրոնիկաշվիլիների ընտանիքի յոթ սերունդների երկդարյա կյանքից, 1999։
  • «Թռիչք առանց տակառի»[7], Թբիլիսի, «Բաքուր Սուլակաուրի հրատարակչություն», վեպ Գերմանիայում վրացի ու սևամորթ ներգաղթյալների կյանքի մասին, 2001, ISBN 99928-974-2-4 և երկրորդ հրատարակություն՝ Թբիլիսի, «Գումբաթի-2007», 2011, ISBN 978-9941-0-3160-1։
  • «Բենդելա»[8], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, վավերագրական վեպ ֆուտբոլիստ Զազա Բենդելիանիի մասին, 2003, ISBN 99928-39-69-4
  • «Կարապները ձյան տակ»[9], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, մանրապատումներ ու էսսե, 2004, ISBN 99940-29-30-4
  • «Համարյա Պիկասո ու մի քիչ էլ Բոսխ, աջ կողմից»[10], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, յոթ ծիծաղելի պիեսներ, որոնցում ոչ բոլորովին անհույս թաքցված են արցունքները (գրքի շապիկի «Միխո Մոսուլիշվիլին ծխամորճով» ծաղրանկարի հեղինակ՝ Զաալ Սուլաքաուրի), 2010, ISBN 978-99940-60-87-0
  • «Վաժա Փշավելա»[11], կենսագրություն, Թբիլիսի, «Պեգասներ» հրատարակչություն, 2011, ISBN 978-9941-9179-6-7
  • «Հաջողության քար»[12], ինը պատմվածքների ժողովածու, Թբիլիսի, «Սիեստա» հրատարակչություն, 2011, ISBN 978-9941-414-79-4
  • «Գելեսա» (Լազյան ծովային կինովեպ, որ ներկայացված է որպես Կիրբիշի ֆելյուգայի վերջին ճանապարհորդության ժամանակագրություն, կամ Հասան Խելիմիշի կենդանացող նկարները, եթե ուզում եք)[13], Թբիլիսի, «Ուսթարի» հրատարակչություն, 2012, ISBN 978-9941-9261-1-2; Синопсис для роман ISBN 978-9941-9261-2-9
  • Ոչ մի տեղից դեպի ոչ մի տեղ (երեսունութ մանրապատումների ու մեկ վիպակի ժողովածու)[14], 2012, ISBN 978-9941927331
  • Հոգու գետը (Քսան նովելների ժողովածու)[15], 2012, ISBN 978-9941440908
  • Մեծ Արջ (լեռների պատմությունը նախաբանով ու վերջաբանով)[16], 2013, ISBN 978-9941-451-14-0

ՀայերենԽմբագրել

ԹարգմանություններԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

  Միխո Մոսուլիշվիլին արժանացել է «Պատվո մեդալ» («Honor» Medal Archived 2007-10-22 at the Wayback Machine.) Վրաստանի նախագահի 1998 թվականի մարտի 7-ի № 132 հրամանով («Ցիսկարի» գրական ամսագրի հիմնադրման 150-ամյակի առթիվ - «Սաքարթվելոյի Հանրապետություն» թերթ, 15 մարտի, 1998 թվական)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Library of Congress Library of Congress Name Authority File
  2. Mixo Mosulišvili (1988), T'kis kaci, Tbilisi, Georgia: Kulturis saministro, http://openlibrary.org/books/OL24988615M/T'kis_kaci 
  3. Mixo Mosulišvili (1990), Mtʻvariani dġis pʻreskebi, Tbilisi, Georgia: Merani, http://openlibrary.org/books/OL1633842M/Mtʻvariani_dġis_pʻreskebi 
  4. Mixo Mosulišvili (1992), Gveli movkal uplisatvis (Gveli movkal uflisatvis տպ.), Tbilisi, Georgia: Ilia, http://openlibrary.org/books/OL24988614M/Gveli_movkal_uflisatvis 
  5. Mixo Mosulišvili (1997), Sivr'ce vertikalshi, Tbilisi, Georgia: Merani, http://openlibrary.org/books/OL24988612M/Sivr'ce_vertikalshi 
  6. Mixo Mosulišvili (1999), Užamo žamis raindi, Tbilisi, Georgia: Bestseleri, http://openlibrary.org/books/OL24988616M/Užamo_žamis_raindi 
  7. Pʻrena ukasrod (Open Library)
  8. Mixo Mosulišvili (2003), Bendela, Tʻbilisi: Gamomcʻemloba Saari, 9992839694, ISBN 9992839694, OCLC 55067899, http://openlibrary.org/books/OL3381913M/Bendela 
  9. Mixo Mosulišvili (2004), Gedebi tovlqvesh, Tbilisi, Georgia: Saari, http://openlibrary.org/books/OL24988618M/Gedebi_tovlqvesh 
  10. Mixo Mosulišvili (2010), Titqmis picaso da cota boskhi, marjvnidan, Tbilisi, Georgia: Saari, http://openlibrary.org/books/OL24988611M/Titqmis_picaso_da_cota_boskhi_marjvnidan 
  11. Mixo Mosulišvili (2011), Vazha-Pshavela (Vaja-Pshavela տպ.), Tbilisi, Georgia: Pegasi, http://openlibrary.org/books/OL24988541M/Vaja-Pshavela 
  12. Mixo Mosulišvili (2011), Mercy Stone, Tbilisi, Georgia: Siesta, http://openlibrary.org/books/OL25175377M/Mercy_Stone 
  13. Helessa | Wix.com
  14. Mixo Mosulišvili (2012), Arsaidan Arsaitken, Tbilisi, Georgia: Saunje Publishing, http://openlibrary.org/books/OL25415248M/Arsaidan_Arsaitken 
  15. Mixo Mosulišvili (2012), Sulis mdinare, Tbilisi, Georgia: Inteleqti, http://openlibrary.org/books/OL25419011M/Sulis_mdinare 
  16. Mixo Mosulišvili (2013), Didi zu datvi, Saunje Publishing House, http://openlibrary.org/books/OL25435652M/Didi_zu_datvi 
  17. «Գարուն», # 2, 1999 - ISNN 0320-3052

Արտաքին հղումներԽմբագրել