Միխեիլ Սաբայի Ջավախիշվիլի (վրաց.՝ მიხეილ საბას ძე ჯავახიშვილი, նոյեմբերի 8 (20), 1880, Ծերաքվի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1937(1937-09-30), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող։ Համարվում է 20-րդ դարի վրացի լավագույն գրողներից մեկը։ Ձերբակալվել է 1937 թվականի օգոստոսի 14-ին, իսկ խոշտանգումներից հետո ստիպված է եղել «խոստովանական ցուցմունք» գրել։ Գնդակահարվել է 1937 թվականի սեպտեմբերի 30-ին[1]։ Գույքը բռնագրավվել են, արխիվները ոչնչացրել, եղբորը գնդակահարել, իսկ այրուն՝ աքսորել։ Գրաքննության է ենթարկվել մինչև 1950-ականների վերջը, որից հետո արդարացվել է։ Տպագրվել է 1903 թվականից։

Միխեիլ Ջավախիշվիլի
վրաց.՝ მიხეილ ჯავახიშვილი
Ծննդյան անունվրաց.՝ მიხეილ საბას ძე ადამაშვილი
Ծնվել էնոյեմբերի 8 (20), 1880
ԾննդավայրԾերաքվի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1937(1937-09-30) (56 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ժանրերվիպակ
Ուշագրավ աշխատանքներKvachi Kvachantiradze?, Jaqo's Dispossessed?, Արսենա Մարաբդելի և A Woman's Burden?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Mikheil Javakhishvili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Ծերակվի գյուղում (Ռուսական կայսրություն)։ Ազգանվան փոփոխության պատճառը ավելի ուշ բացատրել է հենց ինքը՝ գրողը։ Նրա խոսքով՝ իր պապը՝ Ջավախիշվիլին (ազնվական ընտանիք Քարթլիի գավառից) սպանել է մի տղամարդու, ինչի պատճառով ստիպված է եղել փախչել Կախեթի, որտեղ էլ ստացել է Տոկլիկիշվիլի նոր անունը։ Շուտով Միխեիլի պապը՝ Ադամը, վերադարձել է Քարթլի, իսկ նրա որդի Սաբան գրանցվել է որպես Ադամաշվիլի։ Միխեիլն այս անունը կրել է իր երիտասարդության տարիներին, սակայն հետագայում վերցրել է իր նախնիների ազգանունը՝ Ջավախիշվիլի։ Ընդունվել է Յալթայի այգեգործության և խաղողագործության դպրոցը, սակայն ընտանեկան ողբերգությունը ստիպել է նրան թողնել ուսումը. ավազակները սպանել են մորն ու քրոջը, իսկ հայրը շուտով մահացել է։ 1901 թվականին վերադառնալով Վրաստան՝ աշխատել է Կախեթիի պղնձաձուլարանում։ Առաջին պատմվածքը տպագրվել է 1903 թվականին Ջավախիշվիլի կեղծանունով, որին հաջորդել են ռուսական իշխանություններին քննադատող լրագրողական հոդվածների շարք։

1906 թվականին դատի է տրվել ինքնակալության դեմ ուղղված հոդվածների համար։ Փախել է արտասահման, ճանապարհորդել Եվրոպայում և Ամերիկայում։ 1909 թվականին ուրիշի անձնագրով վերադարձել է հայրենիք, հրատարակել «Էրի» («Ազգ») ամսագիրը, որի համար դատվել է և արտաքսվել Կովկասից։ «Կվաչի Կվաչանտիրաձե» (1924), «Զակոս Ւփզնեբի» (1925), «Սպիտակ օձիք» (1926), «Գիվի Շադուրի» (1928) վեպերում Ջավախիշվիլի ցույց է տվել հին աշխարհի կործանումը, սոցիալական նոր հարաբերությունների և նոր հոգեբանության դժվարին ծնունդը։

«Արսենա Մարաբդելի» (1933, հայկական հրատարական 1936) պատմավեպը 12-րդ դարի 1-ին կեսին Արսեն Օձելաշվիլու գլխավորությամբ Վրաստանում տեղի ունեցած գյուղացիական հեղափոխական շարժումների մասին է։ «Կնոջ ճակատագիրը» (1936) վերջին վեպում պատկերված են Թիֆլիսի 1905 թվականի հեղափոխական իրադարձություն ները։ Ջավախիշվիլիին բնորոշ են սյուժեի կառուցման վարպետությունը, գործող անձանց հոգեբանության նուրբ վերլուծությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Джавахишвили Михаил Сабавич (1888)». Открытый список (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Ջավախիշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։