Միխայիլ Ֆեոդորով
Միխայիլ Ֆյոդորով (ռուս.՝ Михаил Фёдорович Фёдоров, նոյեմբերի 17 (29), 1848, Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ - մայիսի 4, 1904, Յոշկար Օլա, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]), չուվաշ բանաստեղծ և հրապարակախոս, ժողովրդական կրթության գործիչ։
Միխայիլ Ֆեոդորով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17 (29), 1848 |
Ծննդավայր | Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | մայիսի 4, 1904 (55 տարեկան) |
Մահվան վայր | Յոշկար Օլա, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և գրականագետ |
Կենսագրություն Խմբագրել
1873 թվականին Միխայիլ Ֆյոդորովը ավարտել է Սամարայի ուսուցչական սեմինարը։ 1873-1878 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Բիչուրինյան ուսումնարանում, իսկ 1879-1881 թվականներին աշխատել է Չեբոքսարյան քաղաքային ուսումնարանում։
1891-1904 թվականներին որպես ուսուցիչ-վարիչ աշխատել է Ցարևոկոկշայսկյան քաղաքային ուսումնարանում։ Նրա ջանքերի շնորհիվ ընդլայնվեց ուսումնասիրվող առարկաների շրջանակը, բարձրացրվեց կրթության որակը։ Կրթությունը կազմակերպված է եղել նյութական, սոցիալական, ազգային իրավահավասարության հիմքի վրա։ 1896 թվականին ուսումնարանը մասնակցել է Նիժնի Նովգորոդում անցկացվող համառուսական ցուցահանդեսին։
Դարձել է Ցարևոկոկշայսկ գավառի մարիական դպրոցի խնամակալը։ Եղել է հնագիտության, պատմության և Կազան համալսարանի ազգագրության միության թղթակից-անդամը։
Մահացել է 1904 թվականի մայիսի 4-ին Ցարևոկոկշայսկում։ Թաղված է Ցարևոկոկշայսկ գերեզմանատանը։
Ստեղծագործություն Խմբագրել
Գրականության պատմության մեջ նա մտավ որպես չուվաշիայի լեզվով գրված «Կախարդը» բանաստեղծության հեղինակը[2]։ Հայտնի է նաև որպես «Չեբոքսարյան գավառի Բիչուրինյան միաբանության չուվաշների ավանդությունները և նրանց հիվանդների բուժման միջոցները» (1876 թվական) ինքնակենսագրական ակնարկի հեղինակը[3]։
Ծանոթագրություններ Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Никитин И. М. Ф. Фёдоров // Таван Атал. — 1946. — № 20.
- Сироткин М. М. Ф. Фёдоров: очерк жизни и творчества. — Чебоксары: Чувашское гос. изд-во. Ч 1947.
- Сироткин М. М. Ф. Фёдоров // Сироткин М. Очерки дореволюционной чувашской литературы. — Чебоксары, 1967.
- Канюков В. Реализм и фольклор в новописьменной литературе // Канюков В. Я. Развитие литературы и народные художественные традиции. — Чебоксары, 1979.
- Хлебников Г. Первое произведение классики чувашской литературы // Изв. Нац. акад. Чуваш. Респ. — 1997. — № 6.
- Егоров Д. Фёдоров М. Ф. // Егоров Д. Ученые-педагоги Чувашии. — Чебоксары, 1997.
- Дмитриев В. Ваше слово будет иметь большую силу // Совет. Чувашия. — 1998. — 5 ноября.
- Афанасьев, П. Фёдоров Михаил Фёдорович (Хведер Мигали) // Афанасьев, П. Писатели Чувашии / П. Афанасьев. — Чебоксары, 2006. — С. 458—459.
- Родионов, В. Г. Фёдоров Михаил Фёдорович (Хведер Мигали) / В. Г. Родионов // Чувашская энциклопедия. — Чебоксары, 2011. — Т. 4 : Си-Я. — С. 349.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Текст поэмы «Леший» в переводе на русский язык(չաշխատող հղում)
- О творчестве М. Фёдорова
- Фёдоров, Михаил Фёдорович
- Культурное наследие Чувашии
- Литературная карта Чувашии Archived 2017-02-07 at the Wayback Machine.