Միխայիլ Սուշկով
Միխայիլ Պավլովիչ Սուշկով (ռուս.՝ Михаи́л Па́влович Сушко́в, հունվարի 7 (19), 1899, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կիսապաշտպանի և հարձակվողի դիրքում, ինչպես նաև ֆուտբոլային մարզիչ և մարզական կազմակերպիչ։
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7 (19), 1899 | ||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1983 (84 տարեկան) | ||
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՄիխայիլ Սուշկովը սկսել է ֆուտբոլ խաղալ 1913 թվականին Ռաստորգուևո գյուղի ամառանոցային թիմում։ Հետագայում հանդես է եկել «Մամոնտովկա», ՍԿԶ, «Ռայկոմվոդի Յախտ-ակումբ», ՄՊՀ, «Տրեխգորկա», Ամո, «Դուկատ», «ռաբիս» և «Դինամո» (Սվերդլովսկ) թիմերում[1]։
Ակումբներից բացի եղել է նաև Մոսկվայի (1922-1924, 1927-1928), Սվերդլովսկի (1935) և Մոսկվայի և ԽՍՀՄ արհմիությունների հավաքականների կազմում։
Մարզչական
խմբագրելՄարզչական կարիերան սկսել է որպես «Դինամո» (Սվերդլովսկ) թիմի խաղացող մարզիչ։ Եղել է նաև այնպիսի ակումբների գլխավոր մարզիչ, ինչպիսիք են «Լոկոմոտիվը» (Մոսկվա), «Դինամոն» (Երևան), «Դինամոն» (Կիև) և «Տեքստիլշչիկը» (Իվանովո)։ 1941 թվականին եղել է Մոսկվայի «Արհմիություններ-1» թիմի մարզիչներից մեկը[1]։
Կազմակերպչական
խմբագրելԵղել է Համամիութենական կոմիտեի ֆուտբոլի բաժնի գլխավոր մարզիչ (1947-1953), Պեկինի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսուցիչ (1954-1955), ՌՍՖՍՀ կոմիտեի ֆուտբոլի բաժնի պետական մարզիչ (1956-1957), «Տրուդ» ԴՍՕ-ի ֆուտբոլի և հոկեյի բաժնի պետ (1958-1959), «Կաշվե գնդակ» համամիութենական մանկապատանեկան ակումբի նախագահ (1964-1983), ինչպես նաև «Կաշվե գնդակ» համամիութենական մանկապատանեկան ակումբի նախագահ ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի մեթոդական հանձնաժողովի նախագահ (1968-1973)։ Ֆուտբոլի վերաբերյալ բազմաթիվ ուսումնական ձեռնարկների հեղինակ է։
Նվաճումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Մոսկվայի չեմպիոն՝ 1923 (աշուն), 1924 (աշուն), 1927 (գարուն), 1929 (աշուն), 1930 (գարուն)
- Մոսկվայի առաջնության արծաթե մեդալակի՝ 1922, 1923 (գարուն), 1928
- Մոսկվայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1924 (գարուն), 1927 (աշուն)
Պարգևներ
խմբագրել- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1979)
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1948)
Հիշողություն
խմբագրելԱճյունասափորը թաղված է Վագանկովյան գերեզմանատան աճյունասափորանոցում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելՀիմնական աշխատանքներ
խմբագրել- Сушков М. П. Обучение игре в футбол. М.: Физкультура и спорт, 1950. — 168 с.
- Сушков М. П. Обучение игре в футбол. М.: Физкультура и спорт, 1951. — 150 с.
- Suşcov M. P. Învăţarea jocului de fotbal. Bucureşti: Cultură fizică şi sport, 1951. — 131 с.
- Сушков М. П. Футбол: Обучение и тренировка: В помощь общественному инструктору физической культуры. 3-е изд. М.: Физкультура и спорт, 1952. — 148 с.
- Савин С. А., Сушков М. П. Футбол: Учебное пособие для секций коллективов физической культуры. М.: Физкультура и спорт, 1954. — 200 с.
- Савин С. А., Сушков М. П. Футбол: Учебное пособие для секций коллективов физической культуры. 2-е изд., испр. и доп. М.: Физкультура и спорт, 1955. — 247 с.
- Савин С. А., Сушков М. П. Футбол: Учебное пособие для секций коллективов физической культуры (для занятий с начинающими). 4-е изд., перераб. и доп. М.: Физкультура и спорт, 1959. — 244 с.
- Сушков М. П. Уроки по футболу: Учебное пособие для секций коллективов физической культуры (для занятий с начинающими). 6-е изд., перераб. и доп. М.: Физкультура и спорт, 1966. — 191 с.
- Сушков М. П. Кожаный друг: Для детей. Луганск: Донбасс, 1968. — 63 с.
- Сушков М. П., Розин М. Б., Лукашин Ю. С. Ваш друг — «Кожаный мяч». М.: Физкультура и спорт, 1977. — 144 с.
- Сушков М. П. Футбольный театр. М.: Молодая гвардия, 1981. — 224 с.
- Сушков М. П., Розин М. Б., Лукашин Ю. С. Ваш друг — «Кожаный мяч». 2-е изд., перераб. и доп. М.: Физкультура и спорт, 1983. — 168 с.