Միխայիլ Սերգիյչուկ
Միխայիլ Նիկոլաևիչ Սերգիյչուկ (ուկրաիներեն՝ Михайло Миколайович Сергійчук, հուլիսի 29, 1991[1][2], Կոնստանտինովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][4]), ուկրաինացի ֆուտբոլիստ, ուկրաինական «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբի հարձակվող։
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Միխայիլ Նիկոլաևիչ Սերգիյչուկ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 29, 1991[1][2] (33 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սարնիի շրջան, Ռովնոյի մարզ, ՈՒԽՍՀ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2017 թվականի մայիսի 31-ի: |
2008 թվականի սկսել է խաղալ «Վերես» ակումբի կազմում։ Հետո՝ կես տարի անց հանդես է եկել «Նիվա» ակումբի կազմում, ինչից հետո վերադարձել է «Վերես»։ Հետագայում հանդես է եկել «Սլավուտիչ» և «Նիկոլաև» ակումբների կազմերում, որտեղ երեք անգամ անընդմեջ մրցաշրջանում դարձել է ակումբի լավագույն ռմբարկու։ 2014 թվականին դարձել է լվովյան «Կարպատիի» ֆուտբոլիստը, իսկ 2015 թվականին վարձավճարային պայմանագրով հանդես է եկել «Գովերլուի» կազմում։
Խաղային կարիերա
խմբագրելՖուտբոլով Միխայիլը սկսել է զբաղվել Սարնիի Անատոլի Իվանովիչ Նազարչուկի անունը կրող սպորտային դպրոցում, հետո շարունակել է իր ֆուտբոլային կրթությունը «Շտուրմի» սպորտային ինտերնատում։ Այդտեղ նրա մարզիչն էր Իվան Ալեքսանդրովիչ Յարուտին[5]։ Լինելով 11-րդ դասարանի աշակերտ նա առաջարկ է ստանում երկրորդ լիգայում հանդես եկող «Վերեսից», որի կազմում է կատարում է իր նորամուտը 16 տարեկան հասակում[5]։
Հաջորդ տարի ակումբի գլխավոր մարզիչ Օլեգ Ֆեդորչուկը հրավիրում է Սերգիյչուկին երկրորդ լիգայի հավաքական՝ ՊՖԼ-ի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով։ Կիսաեզրափակչում կայացած Ուկրաինայի ուսանողական հավաքականի դեմ խաղում Սերգիյչուկը չի կաթողանում հաջողությամբ իրացնել նշանակված 11 մետրանոց հարվածը, սակայն երրորդ տեղի համար ընթացող պայքարում աչքի է ընկնում առաջին լիգայի հավաքականի դարպասը հեղինակած երկու գոլով։ Այդ մրցաշարից հետո Ֆեդորչուկը հրավիրում է հարձակվողին իր մոտ՝ «Նիվա», սակայն ակումբում ընթացող բարձր մրցակցության պատճառով Սերգիյչուկը մեկ տարի անց ստիպված է լինում վերադառնալ «Վերես»։ Հետո որոշ ժամանակ անց հանդես է գալիս տեղի առաջնությունում՝ «Մայակի» կազմում։
2011 թվականի գարնանը Իվան Յարուտի երաշխավորմամբ «Սլավուտիչ» ակումբի մարզիչ Ալեքսանդր Կիրիլյուկը Սերգիյչուկին հրավիրում է Չերկասի։ «Միխայիլը» Սլավուտիչի կազմում սկսել է հանդես գալ տեղափոխությունից հետո կայացած հենց առաջին խաղից։ Հանդես գալով ակումբի հետ սիրողական առաջնությունում, նա չի կարողանում գոլի հեղինակ դառնալ, սակայն երբ ակումբը հայտնվում է պաշտոնական առաջնություններում՝ հարձակվողը սկսում է շատ արդյունավետ խաղալ[6]։ Երկրորդ լիգայում անցկացրած իր առաջին երկու մրցաշրջաններում հարձակվողը երկու անգամ անըդմեջ դառնում է ակումբի լավագույն ռմբարկու։
2013 թվականի ամռանը Օլեգ Ֆեդորչուկը գլխավորում է «Նիկոլաև» ակումբը և կրկին հրավիրում է Միխայիլին իր թիմ[7]։ Այս տեղափոխությունը հետաքրքրական էր նրանով, որ վերջին տաս տարվա մեջ առաջին անգամ «Նիկոլաևը» գումար վճարեց որևէ ֆուտբոլիստի համար[8]։ Արդեն իր երկրորդ խաղում Սերգիյչուկը տերնոպոլյան «Նիվայի» դեմ կայացած խաղում դուբլի հեղինակ է դառնում, իսկ հոկտեմբերին Ուկրաինայի գավաթի խաղարկության շրջանակներում «Նիկոլաևի» դեմ կայացած խաղից հետո, «Շախտյոր» ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկին արտահայտվում է Սերգիյչուկի մասին այսպես[9]. «Ինձ դուր եկավ 9 համարը՝ Սերգիյչուկը։ Նա ակնհայտորեն տարբերվում էր»։ Հաջորդ տարվա մարտին հարձակվողը լքում է ակումբը, որպես առաջնության ամառա-աշնանային մասի լավագույն ռմբարկու. անցկացրած 20 խաղերում ուկրաինացին հեղինակել էր 10 գոլ[10]։
Սերգիյչուկը դառնում է լվովյան «Կարպատիի» ֆուտբոլիստը։ Նա ակումբի հետ կնքում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով պայմանագիր[11]։ 2013-14 թվականների մրցաշրջանը ֆուտբոլիստը անցկացնում է այդ ակումբի երիտասարդական կազմում, որտեղի առաջնությունում մասնակցում է հինգ խաղի։ Մրցաշրջանի միջնամասը նա անցկացնում է հիմնական կազմի հետ։ Հավաքների ժամանակ կայացած «Ժիլինոյի» դեմ խաղում ֆուտբոլիստը աչքի է ընկնում դուբլով[12]։
Սերգիյչուկը նշում է իր նորամուտը Պրեմիեր Լիգայում 2014 թվականի օգոստոսի 3-ին դոնեցկի «Մետալուրգի» դեմ խաղում[13]։ Հարձակվողը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 60-րդ րոպեին։ Օգոստոսի 23-ին «Չայկա» սիրողական ակումբի դեմ կայացած գավաթային խաղում Սերգիյչուկը հեղիանկում է իր ակումբի առաջին գոլը[14]։
Հաշվի առնելով բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու փորձի բացակայությունը, «Կարպատիի» կազմում անցկացրած Սերգիյչուկի առաջին լիակատար կիսամյակը իր ստեղծագործական վարպետության, որոշումներ կատարելու արագության և դիրք ընտրելու կարողության մասով բավարար էր։ Իր միակ գոլը Պրեմիեր Լիգայի շրջանակներում ֆուտբոլիստը հեղինակել է առաջնության 11-րդ տուրում ընդդեմ «Զարիի»[15]։ Բոգդան Ստրոնցիցկովի խոսքերով. «Միխայիլին չէր բավականեցնում կայունությունը, տաք և սառը գլխով խաղալու ունակությունները»[15]։
Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ Սերգիյչուկը հայտնվում է «Կարպատիի» կողմից մրցաշրջանի համար կազմվող հայտացուցակում[16], սակայն ֆուտբոլիստը առաջնության առաջին երկու տուրերին չի մասնակցում։ Խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով 2015 թվականի օգոստոսի 7-ին Սերգիյչուկը վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Գովերլու» ակումբի կազմը[17]։ Պայմանագրի ժամկետը նշանակված էր մինչև 2015-16 թվականների մրցաշրջանի վերջը, սակայն «Կարպատին» ուներ նաև որոշումի չեղարկման հնարավորություն՝ մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը[18]։ Հարձակվողը ուներ վարձավճարով այլ ակումբների կազմեր համալրելու նաև այլ տարբերակներ՝ «Ուիպեշտ» և «Մետալուրգ», սակայն Վիչեսլավ Գրոզնու հետ ունեցած խոսակցությունից հետո Սերգիյչուկը ընտրում է «Գովերլուն»։ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին հայտնի է դառնում, որ Սերգիյչուկը վերադառնալու է «Կարպատի», ընդ որում եթե լվովյան ակումբը չցանկանար, որ նա վերադառնա, ապա ֆուտբոլիստը հնարավորություն կունենար կարիերան վարձավճարով այլ ակումբներում շարունակելու[19]։
Ակումբային
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Դուբլ | Գավաթ | Լիգայի գավաթ | Ընդհանուր | Ծանոթագրություններ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մ | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Վերես | 2007/08 | ІІІ | 1 | 0 | — | — | — | — | — | — | 1 | 0 | |
2008/09 | ІІІ | 24 | 3 | — | — | — | — | — | — | 24 | 3 | ||
Ընդհանուր | 25 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 3 | |||
Նիվա (Վինիցա) | 2009/10 | ІІІ | 8 | 0 | — | — | — | — | — | — | 8 | 0 | |
Ընդհանուր | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |||
Վերես | 2009/10 | ІІІ | 9 | 0 | — | — | — | — | 2 | 2 | 9 | 0 | |
Ընդհանուր | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2 | 11 | 2 | |||
Սլավուտիչ | 2011 | սիր. | 11 | 0 | — | — | — | — | — | — | 11 | 0 | |
2011/12 | ІІІ | 21 | 8 | — | — | 2 | 0 | — | — | 23 | 8 | Մրցաշրջանում ակումբի լավագույն ռմբարկուն | |
2012/13 | ІІІ | 26 | 9 | — | — | 1 | 0 | — | — | 27 | 9 | Մրցաշրջանում ակումբի լավագույն ռմբարկուն | |
Ընդհանուր | 47[Ն 1] | 17 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 50 | 17 | |||
Նիկոլաև | 2013/14 | ІІ | 20 | 10 | — | — | 3 | 0 | — | — | 23 | 10 | Մրցաշրջանում ակումբի լավագույն ռմբարկուն |
Ընդհանուր | 20 | 10 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 23 | 10 | |||
Կարպատի (Լվով) | 2013/14 | І | 0 | 0 | 5 | 0 | — | — | — | — | 0 | 0 | |
2014/15 | І | 21 | 1 | 6 | 2 | 3 | 1 | — | — | 24 | 2 | ||
2015/16 | І | — | — | 1 | 0 | — | — | — | — | 0 | 0 | ||
Ընդհանուր | 21 | 1 | 12 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 24[Ն 2] | 2 | |||
Գովերլա | |||||||||||||
2015/16 | І | 12 | 2 | — | — | 1 | 0 | — | — | 13 | 2 | 2015 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ | |
Ընդհանուր | 12 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 13 | 2 | |||
Ընդհանուրը կարիերայում | 142[Ն 1] | 33 | 12 | 2 | 10 | 1 | 2 | 2 | 154[Ն 3] | 36 |
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Профиль» (ուկրաիներեն). на сайте ФК «Славутич». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 5,0 5,1 «Сергійчук: «У «Шахтар» ще не кликали»» (ուկրաիներեն). Артур Валерко, Football.ua. 2013 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Михаил Сергийчук: «Вторая лига для «Славутича» не потолок»» (ուկրաիներեն). Сергей Стасько, UA-Футбол. 2011 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ ««Здесь были «туристы», — Федорчук о трансферной политике «Николаева» до его прихода» (ռուսերեն). «НикСпорт». 2013 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Сергийчук: «Пытаюсь добиться лучшей реализации моментов»» (ռուսերեն). По материалам пресс-службы МФК «Николаев». 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Мирча Луческу: «Больше всего понравилась атмосфера на стадионе»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Шахтёр» (Донецк). 2013 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Лучший бомбардир МФК «Николаев» и первой лиги Михаил Сергийчук перешёл в «Карпаты»» (ռուսերեն). «НикСпорт». 2014 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Михайло Сергійчук — гравець «Карпат»» (ուկրաիներեն). Інформаційний центр ФК «Карпати». 2014 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Михайло Сергійчук: «Голи додають нападникам енергії»» (ուկրաիներեն). Інформаційний центр ФК «Карпати». 2014 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Карпаты — Металлург Д. Протокол матча» (ուկրաիներեն). Официальный сайт УПЛ. 2014 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Михайло Сергійчук: «На те, що це команда з обласної ліги, ми не зважали»» (ուկրաիներեն). Інформаційний центр ФК «Карпати». 2014 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 15,0 15,1 «Осінні підсумки. Карпати. Небезпечні ігри над проваллям» (ուկրաիներեն). Іван Вербицький, UA-Футбол. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Карпаты: Сергийчук близок к уходу из команды» (ռուսերեն). football.ua. 2015 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ ««Говерла» орендує Михайла Сергійчука» (ուկրաիներեն). Інформаційний центр ФК «Карпати». 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Александр Панков: «Селин мог остаться в Украине, но интересующиеся клубы не соответствовали его амбициям»» (ռուսերեն). Денис Дроздовский, Football.ua. 2015 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Денис Дроздовский. (2015 թ․ դեկտեմբերի 7). «Панков: «Если перед Приёмовым не будут выполнены финансовые обязательства — надо уходить»» (ռուսերեն). 1football.info. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի խաղային վիճակագրությունը Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում Արխիվացված 2014-08-29 Wayback Machine (ուկր.) (ռուս.) (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Soccerway կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սերգիյչուկ» հոդվածին։ |