Միխայիլ Քրիստոդուլո Չերքեզ (ռումիներեն՝ Mihail Cristodulo Cerchez, հունիսի 8, 1839(1839-06-08), Բիլրադ, Տուտովա շրջան, Մոլդովական իշխանություն - հուլիսի 12, 1885(1885-07-12), Յաշ, Ռումինիա), ռումինացի գեներալ, 1877—1878 թվականների Ռումինիայի անկախության համար պատերազմի մասնակից։

Միխայիլ Չերքեզ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1839(1839-06-08)
ԾննդավայրԲիլրադ, Տուտովա շրջան, Մոլդովական իշխանություն
Մահացել էհուլիսի 12, 1885(1885-07-12) (46 տարեկան)
Մահվան վայրՅաշ, Ռումինիա
ԳերեզմանEternitatea cemetery
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունռազմական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ազգությամբ հայ Միխայիլ Չերքեզը 1877—1878 թվականներին Ռումինիայի անկախության համար մղվող կռվի ժամանակ եղել է ռումինական բանակի հրամանատարը և տարել է մի շարք հաղթանակներ։ Պլեվենի մերձակայքում ընթացող մարտերի ժամանակ ջարդելով թուրքերին՝ գերի է վերցրել թուրքական բանակի գեներալ Նուրի-Գազի Օսման փաշային, որը հանձնվելով՝ Միխայիլ Չերքեզին է տվել իր սուրը[1]։

Հիշատակ խմբագրել

  • «Գեներալ Միխայիլ Չերքեզ» անունը կրում է Ռումինիայի Զինված Ուժերի նյութատեխնիկական ապահովման 85-րդ գումարտակը (Batalionul 85 Logistic «General Mihail Cerchez»)։
  • 1977 թվականին նկարահանված «Հանուն հայրենիքի» կինոնկարում Pentru patrie (film), նրա դերը խաղացել է Միրչա Ալբուլեսկուն։

Ծանոթագրություններ խմբագրել