Միխայիլ Նագլի
Միխայիլ Նագլի (ռուս.՝ Нагли, Михаил Владимирович, սեպտեմբերի 29, 1926, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2012, Կրասնոդար, Ռուսաստան), ռուս և խորհրդային ռեժիսոր, թատերական մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վասատակավոր արտիստ։
Միխայիլ Նագլի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1926 |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 25, 2012 (85 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոդար, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Միխայիլ Նագլին ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա հայրը` Վլադիմիր Նագլին, աշխատել է Լենինգրադի թատրոններում, 1932-1936 թվականններին եղել է Ա. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, 1938 թվականին բռնաճնշման է ենթարկվել և անհետ կորել[1]։
1949 թվականին Միխայիլ Նագլին ավարտել է Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան պետական թատերական ինստիտուտը։ Տամբովի (1950-1952), Օրենբուրգի (1953-1968) և Կրասնոդարի (1968-1990) դրամատիկական թատրոններում աշխատել է որպես ռեժիսոր։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է Կրասնոդարի մշակույթի և արվեստի պետական համալսարանի պրոֆեսոր, ֆակուլտետի դեկան։ 1993 թվականից եղել է «Պրեմիերա» ստեղծագործական միավորման թատրոնի վետերանների բեմի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր։
Մահացել է Կրասնոդարում, 2012 թվականի ապրիլի 25-ին[2][3]։
Մրցանակներ խմբագրել
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր արտիստ (1977)։
Թատերական աշխատանքներ խմբագրել
- Ֆեոդոր Դոստոևսկի` «Ոճիր և պատիժ»
- Ալեքսանդր Օստրովսկի` «Ամեն իմաստուն բավականին պարզ է»
- Ա. Օստրովսկի` «Անտառ»
- Ելեն Քյուսաք` «Շոգ ամառ Բեռլինում»
- Ուիլյամ Շեքսպիր` «Օթելլո»
- Լև Տոլստոյ` «Աննա Կարենինա»
- Յա. Գալան` «Ոսկե արծվի տակ»
- Ա. Պապայան` «Փեսացուն Փարիզից»
- Ըստ Բ. Վասիլևի «Վաղը պատերազմ եղավ» պատմվածքի
- Ջ. Սկարնաչի և Ռ. Տարաբուզ` «Իմ մասնագիտությունն է` պարոն հասարակությունից»
- Գաբրիելա Զապոլսկայա «Պանի Դուլսկոյի բարոյականությունը»
- Վինի Դելմար` «Զիջիր տեղդ»
- Ըստ Ն. Անկիլովի պիեսի` «Զինվորի այրին»
- Ըստ Պ. Պրոսկուրինի պիեսի` «Ճակատագիր»
- Պեդրո Կալդերոն դե լա Բարկա` «Անտեսանելի տիկինը»
- Ալեքսեյ Տոլստոյ` «Ֆեոդոր Իվանովիչ ցարը»