Միխայիլ Պավլովիչ Մոկրեցով (ռուս.՝ Михаил Павлович Мокрецов, փետրվարի 9, 1961(1961-02-09), Իգրինսկի շրջան, Udmurt Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, տնտեսագետ։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական (2009)։

Միխայիլ Մոկրեցով
Mikhail Mokretsov.jpg
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր փետրվարի 9, 1961(1961-02-09) (60 տարեկան)
Ծննդավայր Իգրինսկի շրջան, Udmurt Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Պատվո շքանշան, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, Չեչենական հանրապետության պարգևներ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ

ԿենսագրությունԽմբագրել

  • 1984 թվականին ավարտել է Լենինգրադի Ն. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն մասնագիտությամբ[1]։
  • 1984-1986 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Ֆինանսական մարմիններում ծառայել է արպես սպա։
  • 1986-2000 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական և առևտրային ձեռնարկությունների ղեկավար պաշտոններում։
    • 1986-1987 թվականներին աշխատել է բոլշևիկ գործարանի գլխավոր հաշվապահ-վերստուգիչ, գլխավոր հաշվապահի տեղակալ։
    • 1989-1992 թվականներին եղել է խորհրդային-հոլանդական DAP International ՀՁ-ի գլխավոր հաշվապահ։
    • 1996-2000 թվականներին եղել է Անդրիանսսեն և գործընկերներ ՓԲԸ աուդիտորական ընկերության գլխավոր տնօրեն։
  • 2000 թվականից ծառայել է հարկային մարմիններում,
    • ՌԴ ԱԱՆ Սանկտ Պետերբուրգի վարչության բաժնի պետ,
    • Ռուսաստանի ազգային անվտանգության նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչության ղեկավարի տեղակալ,
    • Ռուսաստանի ԱԱՆ Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ,
    • Ռուսաստանի Դաշնության հարկերի և տուրքերի նախարարության միջազգային հարկային հարաբերությունների վարչության պետ։
  • 2004 թվականի նոյեմբերի 19-ից՝ դաշնային Հարկային ծառայության ղեկավարի տեղակալ։
  • 2007 թվականի փետրվարի 21-ից մինչև 2010 թվականի ապրիլի 6-ը՝ Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար[2][3]։
  • 2010 թվականի ապրիլի 6-ից՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար[4]։
  • 2010 թվականի հուլիսի 27-ից՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար-Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ[5]։
  • 2011 թվականի հուլիսի 5-ից՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ[6]։
  • 2011 թվականի դեկտեմբերի 15-ին նախագահի հրամանագրով ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։
  • 2012 թվականի հունվարից ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի օգնական Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանում։
  • 2013 թվականի ապրիլի 23-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 26-ը՝ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ։ Ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի կառավարության ֆինանսական բլոկը, պատասխանատու էր քաղաքի տնտեսական պլանավորման, պետական գույքի հաշվառման, Սանկտ Պետերբուրգի տարածքում հողերի մոնիթորինգի և հողաշինարարության գույքագրման, գույքային հարաբերությունների ոլորտում պետական կառավարման իրականացման, դաշնային գույքի կառավարման, Սանկտ Պետերբուրգի հարկային, ֆինանսական քաղաքականության, քաղաքի բյուջեի մշակման և կատարման հարցերի համար[7]։ 2017 թվականի օգոստոսից միաժամանակ գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի գույքային հարաբերությունների կոմիտեն։ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին պաշտոնից ազատվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը[8]։

Դասային աստիճանԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ (2006 թվականի մարտի 23)՝ պետական հարկային վերահսկողության ապահովման գործում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[9]
  • Մարտական համագործակցության ամրապնդման համար մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2009 թվական)
  • Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար մեդալ (2008 թվականի ապրիլի 25)՝ Չեչնիայի Հանրապետության տարածքում հարկային համակարգի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար[10]
  • Պատվո շքանշան (2017 թվականի հունիսի 27)՝ տարածաշրջանի տնտեսական բարձր ցուցանիշներին հասնելու գործում ունեցած մեծ վաստակի և արդյունավետ պետական գործունեության համար[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Мокрецов Михаил Павлович: Биография — ИА «ЗАКС.РУ»
  2. Распоряжение Правительства Российской Федерации от 21 февраля 2007 года № 202-р «О руководителе Федеральной налоговой службы»(չաշխատող հղում)
  3. Распоряжение Правительства Российской Федерации от 6 апреля 2010 года № 506-р «О Мокрецове М. П.»(չաշխատող հղում)
  4. «Указ Президента Российской Федерации от 6 апреля 2010 года № 431 «О начальнике Аппарта Министра обороны Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին։ Վերցված է 2010-08-03 
  5. Указ Президента Российской Федерации от 27 июля 2010 года № 941 «О заместителях Министра обороны Российской Федерации» Archived 2013-12-31 at the Wayback Machine.
  6. Михаил Мокрецов назначен заместителем Министра обороны
  7. Мокрецов официально вступил в должность вице-губернатора. — ИА «Диалог»
  8. «Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետները լքել են իրենց պաշտոնը»։ www.aysor.am։ Վերցված է 2018-12-26 
  9. Указ Президента Российской Федерации от 23 марта 2006 года № 241 «О награждении государственными наградами Российской Федерации работников Федеральной налоговой службы»(չաշխատող հղում)
  10. Указ Президента Чеченской Республики от 25 апреля 2008 года № 153 «О награждении медалью „За заслуги перед Чеченской Республикой“ Мокрецова М. П.»
  11. Указ Президента Российской Федерации от 27 июня 2017 года № 288 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներԽմբագրել