Միխայիլ Ժվանեցկի (ռուս.՝ Михаил Маньевич Жванецкий[5][6][7], մարտի 6, 1934(1934-03-06)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2020(2020-11-06)[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), ռուս գրող-երգիծաբան, իր հեղինակային աշխատանքների կատարող։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1999 թ.), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2012 թ.)[8]։ Ժվանեցկու աշխատանքներն ու ելույթները առանձնանում են Օդեսային բնորոշ հումորով, որտեղ ծաղրի են ենթարկվում մարդկային թերություններն ու հասարակության արատները։

Միխայիլ Ժվանեցկի
Михаил Жванецкий
Օդեսայի միջազգային կինոփառատոնի ժամանակ, 2013 թ. հուլիս
Ծննդյան անունռուս.՝ Михаил Маньевич Жванецкий
Ծնվել էմարտի 6, 1934(1934-03-06)[1]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 6, 2020(2020-11-06)[2] (86 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, երգիծաբան, սցենարիստ, հաղորդավար, դերասան, երգիծաբան, հեռուստահաղորդավար, ճարտարագետ և մեխանիկ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՕդեսայի ազգային ծովային համալսարան (1956)
Պարգևներ
ԱմուսինNataliya Zhvanetsky?
ԶավակներDmitriy Zhvanetsky? և Անդրեյ Ռիվկին
Կայքjvanetsky.ru
Միխայիլ Ժվանեցկի Վիքիքաղվածքում
 Mikhail Zhvanetsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Օդեսայում, բժիշկներ՝ Մանե (Էմանուիլ) Մայիսեևվի Ժվանեցկու և Ռաիսա Յակովլևի Ժվանեցկու ընտանիքում։ Մեծացել է Տոմաշպոլում, որտեղ հայրը վիրաբույժ էր աշխատում, իսկ մայրը՝ ատամնաբույժ։ 1944 թվականին Օդեսայի ազատագրումից հետո ընտանիքը վերադառնում է քաղաք։ Միխայիլը սովորել է տղաների համար նախատեսված 118-րդ միջնակարգ դպրոցում։ 1956 թվականին ավարտել է Օդեսայի նավատորմային ինժեներների ինստիտուտը՝ «Նավատորմի բեռնաթափման սարքավորումների ինժեներ-մեխանիկ» բաժինը։ Ավարտելուց հետո Վիկտոր Իլչենկոյի հետ միասին աշխատել է Օդեսայի նավահանգստում, Միխայիլը՝ ամբարձիչների մեխանիկ, Վիկտորը՝ ավտոմատ բեռնաթափվող մեքենաների մեխանիկ[9].։ Ուսանողական տարիներին մասնակցել է գեղարվեստական խմբում, որտեղ սկսեց գրել մոնոլոգներ և մինիատյուրաներ, դրանք շատ հաճախ հենց ինքն էլ կատարում էր։ 1963 թվականին Օդեսայում Լենիգրադի մինիատյուրի թատրոնի հյուրախաղերի ժամանակ նա ծանոթանում է Արակդի Ռայկինի հետ, ով Ժվանեցկու ստեղծագործությունները ընդգրկում է թատրոնի ռեպերտուարում, իսկ 1964 թվականին հրավիրում թատրոն, որպես գրական բաժնի ղեկավար։ Ժվանեցկու հետ միասին Ռայկինը 1969 թվականին բեմադրում է «Լուսացույց» ծրագիրը, որտեղ առաջին անգամ հնչեցին Միխայիլի՝ «Ավաս», «Դեֆիցիտ» և «Տեխնոլոգիայի դար» մինիատյուրաները։ Արկադի Ռայկինի թատրոնում աշխատելու ընթացքում Ժվանեցկին համագործակցում էր Ռոման Կարցևի և Վիկտոր Իլչենկոյի հետ, որոնց համար գրել է մոտ երեք հարյուր մինիատյուրաներ։ Միայնակ հանդես է եկել Օդեսայի ֆիլարմոնիկում, հետագայում Մոսկվայի «Էրմիտաժ» թատրոնում, որտեղ ճանաչում ձեռք բերեց։ 1988 թվականից եղել է իր ստեղծած Մոսկվայի մինիատյուրաների թատրոնի ղեկավար։ 1991 թվականին էպիզոդիկ դեր է խաղացել «Հանճարը» ֆիլմում։ 2002 թվականից համարվում է «Дежурный по стране», ամիսը մեկ անգամ հեռարձակվող հեռուստահաղոդման մշտական հաղորդավար։

Անձնական կյանքը

խմբագրել
  • Առաջին կինը՝ Լարիսան
  • Փաստացի կինը՝ Նադեժդա Գայդուկ
    • Աղջիկը՝ Ելիզավետա
  • Փաստացի կինը՝ Վեներա
    • Տղան՝ Մաքսիմ Ժվանեցկի
  • Փաստացի կինը Նատալյա (1991 թվականից)
    • Տղան՝ Դմիտրի Ժվանեցկի

Միխայիլ Ժվանեցկին ունի հինգ երեխա՝ երկու տղա և երեք աղջիկ[10][11].

Հասցեն Սանկտ Պետերբուրգում

խմբագրել
  • Լենինգրադում ապրելու ընթացքում բնակվել է Стойкости փողոցում[12], մեկսենյականոց բնակարանում։

Ներկայացումներ

խմբագրել
  • «Թռչնի թռիչք» (1987 թ.)
  • «Ընտրյալները» (1988 թ.)
  • «Քաղաքական կաբարե» (1989)
  • «Իմ Օդեսա» (1994 թ.)
  • «Տարեց խենթը» (1999 թ.)
 
Ալեքսանդր Կալյագինը, Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Ժվանեցկին «Et Cetera» թատրոնի նոր մասնաշենքի բացմանը, 2005 թ. նոյեմբերի 30
  • «Հանդիպումներ փողոցներում» (1982 թ.),
  • «Տարին երկուսի փոխարեն» (1987 թ.),
  • «Իմ Օդեսա» (1993 թ.),
  • «Ստեղծագործությունների ժողովածու» հինգ հատորով (2001 թ., 2006 թ., 2009 թ., Ժամանակ հրատարակչություն);
  • «Իմ պորտֆելը» (2004 թ., Մահաոն-Ուկրաինա հրատարակչություն),
  • «Օդեսայի ամառանոցներ» (2007 թ., Ժամանակ հրատարակչություն);
  • «Մանրակրկտորեն…» (2008 թ., Ժամանակ հրատարակչություն)
  • «Հիթեր. Աուդիոգիրք երկու CD-ներով» (2008 թ., Ժամանակ հրատարակչություն),
  • «Համերգ № 2. Աուդիոգիրք երկու CD-ներով» (2008 թ., Ժամանակ հրատարակչություն),
  • «Օդեսայի ամառանոցներ. Աուդիոգիրք երկու CD-ներով»(2008 թ. Ժամանակ հրատարակչություն),
  • «Ընտրյալները» (2008 թ., 2010 թ., 2011 թ., Էկսմո հրատարակչություն);
  • «Մի շարունակիր կարճը» (2010 թ., Ժամանակ հրատարակչություն),
  • «Շոգ ամառ» (2011 թ., Ժամանակ հրատարակչություն),
  • «Հարավային ամառ (Կարդալ Հյուսիսում)» (2014 թ., Էկսմո հրատարակչություն)։

Էկրանավորում

խմբագրել
  • 1985. - Ոսկե ձկնիկ (հեռուստաներկայացում)

Մրցանակներ և անդամակցությունը կազմակերպություններում

խմբագրել
 
«Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստի» շնորհման արարողություն, 2012 թ. դեկտեմբերի 26
  • 1970 – էստրադային արտիստների VI Համամիութենական մրցույթի դափնեկիր, Վիկտոր Իլչենկոյի և Ռոման Կարցևի հետ միասին[13]
  • 1978-1991 – ԽՍՀՄ Գրողների միության անդամ
  • 1990 թվականից – Աշխարհի օդեսացիների ակումբի նախագահ[14]
  • 1994 – «Ժողովուրդների բարեկամության» օրդենի ասպետ
  • 1994 – Ոչ պետական ռուսական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր, 1993 թվականի համար
  • 1994 – Արկադի Ռայկինի անվան գավաթի դափնեկիր, Միջազգային փառատոն «MORE SMEHA», Ռիգա
  • 1994Օդեսայի պատվավոր քաղաքացի[13][15]
  • 1999 – Ուկրաինայի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում
  • 2001 – «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում
  • 2002 – Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր Գրականության և արվեստի բնագավառում 2001 թվականի համար[16]
  • 2002 – «Ղրիմի ինքնավար Հանրապետության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում[15]
  • 2006 – Միխայիլ Ժվանեցկու «Дежурный по стране» հաղորդաշարը ռուսական ազգային հեռուստատեսային «ТЭФИ—2006» մրցանակաբաշխությանը «Մասնագիտություններ» կատեգորիայում հաղթող ճանաչվեց «Ժամանցային ծրագիր։Հումոր» նոմինացիայում[13]
  • 2009 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի օրդենի ասպետ[17]
  • 2009 – Օդեսայի քաղաքային իշխանությունների որոշմամբ 2009 թվականի ապրիլի հինգից Արվեստների բուլվարը անվանափոխվեց Միխայիլ Ժվանեցկու անունով, գրող-երգիծաբանի 75-ամյակի կապակցությամբ[17]
  • 2012 – «Ռուսական դաշնության ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում[8]
  • Ռուսաստանի հրեական կոնգրեսի հանրային խորհրդի անդամ[18]

Որոշ աղբյուրներ պնդում en[19], որ Միխայիլ Ժվանեցկին վերջիններից է եղել, ով ստացել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստի կոչումը 1991 թվականին, Ալլա Պուգաչովայի հետ միասին, սակայն «ԽՍՀՄ Գերագույն խորհրդի» 1991 թվականի № 52 տեղեկագրում պարգևատրվածների ցուցակում չկա նրա անունը[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 https://tvrain.ru/news/umer_mihail_zhvanetskij-518910/
  3. 3,0 3,1 3,2 https://crimea.ria.ru/society/20201106/1118911419/Umer-Mikhail-Zhvanetskiy.html
  4. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201902280005?index=9&rangeSize=1
  5. Михаил Жванецкий. «Сиэтл». Собрание сочинений, том 5: «— У русских Родина всегда есть. Вам, Михаил Маньевич, этого, к сожалению, не понять, — сказала она […]»
  6. «ГУК «Московский театр миниатюр» (управляющий: Жванецкий Михаил Маньевич)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  7. «Список лауреатов Государственных премий Российской Федерации 2001 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  8. 8,0 8,1 Указ Президента Российской Федерации от 21 марта 2012 г. № 315 «О присвоении почетного звания «Народный артист Российской Федерации»»
  9. Роман Карцев: «С женой Ильченко прожил 33 года, а со мной — 30 лет!» // KP.RU — Воронеж-Черноземье
  10. Жена Жванецкого выбросила брошь | Новости на Gazeta.ua
  11. Секреты личной жизни Михаила Жванецкого • — Новости семь дней в неделю • www.7D.org.ua
  12. «Михаил Жванецкий. Юбилейный концерт». Телеканал «Россия—1», эфир от 06.04.2013
  13. 13,0 13,1 13,2 Вокруг ТВ. Биография Михаила Жванецкого. // vokrug.tv
  14. «Официальный сайт Всемирного клуба одесситов. Членство в клубе. // odessitclub.org». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  15. 15,0 15,1 РИА «Новости». Справки. Биография Михаила Жванецкого. 6 марта 2014 года исполняется 80 лет со дня рождения писателя-сатирика Михаила Жванецккого. // ria.ru (6 марта 2014 года)
  16. Указ Президента Российской Федерации от 30 января 2002 г. № 111 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 2001 года»
  17. 17,0 17,1 Дмитрий Медведев наградил Михаила Жванецкого орденом // lenta.ru (6 марта 2009 года)
  18. Структура Российского еврейского конгресса Արխիվացված 2017-02-24 Wayback Machine // Официальный сайт РЕК
  19. Ф. И. Раззаков пишет об этом в книге «Актёры всех поколений» (статья о Г. Вицине) — М.: Эксмо, 2001. — С. 60.
  20. Ведомости Верховного Совета СССР от 25 декабря 1991 г. Присвоение почетных званий СССР.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ժվանեցկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ժվանեցկի» հոդվածին։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են