Միխայիլ Բաղդասարով (հասարակական գործիչ)

Միխայիլ Բաղդասարով (հուլիսի 30, 1959(1959-07-30) կամ հուլիսի 31, 1959(1959-07-31), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 21, 2020(2020-08-21)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ գործարար և հասարակական գործիչ։ Բնական գիտությունների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս (2002)։ «Միկա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր։

Միխայիլ Բաղդասարով
Դիմանկար
Միխայիլ Բաղդասարովը 2011 թվականին (աջից)
Ծնվել էհուլիսի 30, 1959(1959-07-30) կամ հուլիսի 31, 1959(1959-07-31)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 21, 2020(2020-08-21)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունձեռնարկատեր

Կենսագրություն խմբագրել

  • 1976-1981՝ ԽՍՀՄ ՆԳՆ Լենինգրադի բարձրագույն քաղաքական ուսումնարան։
  • 1992-1997՝ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան։
  • 1981-1992՝ ծառայել է Կոմի ՀԽՍՀ ներքին զորքերում, ապա փոխգնդապետի կոչումով ազատվել է ՆԳՆ մարմիններից։
  • 1994 թվականից հիմնադրել է Միկա Լիմիթեդ ընկերությունը (Մեծ Բրիտանիա), որի հիմնական գործունեությունն է եղել նավթամթերքի և բամբակի առևտուրը ԱՊՀ երկրներում, Մերձբալթիկայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում։
  • 1997 թվականից ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարումների ապահովման գործունեություն։
  • 2001 թվականից ստեղծվել են Միկա Լիմիթեդ ՓԲԸ-ն (ք. Հրազդան), Հադրութի գինու գործարան ՊՓԲԸ-ն (ք. Հադրութ, ԼՂՀ), ոսկերչական արտադրություն Միկա-Ղարաբաղ ՓԲԸ-ն (ք. Ստեփանակերտ)։ Միկա Արմենիա Թրեյդինգ ՍՊԸ-ի հետ փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Արմավիա ավիաընկերություն ՍՊԸ-ի կապիտալում 50 տոկոս մասնակցություն, ինչպես նաև Հայխնայբանկ ՓԲԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը։

Գրագողության մեղադրանք խմբագրել

Ատենախոսությունը հրատարակել է[2] Մ. Ի. Բաղդասարովի 2008 թվականին պաշտպանած «Մտավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» ատենախոսության փորձաքննությունը, որի համաձայն՝ ատենախոսության տեքստը նման թեմատիկայի նախկինում պաշտպանված երկու ատենախոսությունների կոմպիլյացիա է։ Բաղդասարովի ատենախոսության մեջ ոչ կոռեկտ փոխառությունների բաժինը, ըստ ատենախոսության, կազմում է ավելի քան 90 տոկոս։

Մրցանակներ խմբագրել

Պարգևատրվել է «Հայրենիքին ծառայության համար» III աստիճանի շքանշանով, Հայ Առաքելական եկեղեցու շքանշանով, ՌԴ, ՀՀ և ԼՂՀ մեդալներով։

Մահ խմբագրել

Մահացել է 2020 թվականի օգոստոսի 21-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել