Միխայիլ Բագաև

ռուս ֆուտբոլիստ

Միխայիլ Նիկոլաևիչ Բագաև (ռուս.՝ Михаил Николаевич Багаев, փետրվարի 28, 1985(1985-02-28)[1], Կիրով, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ավանգարդ» ակումբի պաշտպան։

Միխայիլ Բագաև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1985(1985-02-28)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Կիրով, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան և կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
4—2002 Ռուսաստան ՕՌՄՊՄԴ № 5 (Կիրով)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 Ռուսաստան Դինամո Մաշինոստրոիտել 6 (0)
2003 Ռուսաստան Դինամո (Իժևսկ) 33 (0)
2004 Ռուսաստան Դինամո (Կիրով) 32 (0)
2005 Ռուսաստան Մոսկվա 0 (0)
2006—2007 Ռուսաստան Ռուբին 0 (0)
2007  Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 18 (1)
2008—2009 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 59 (6)
2009—2010 Ռուսաստան Կրասնոդար 36 (1)
2011—2013 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 68 (0)
2013—2015 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 37 (2)
2015 Ռուսաստան Տյումեն 13 (0)
2015—2017 Ռուսաստան Ֆակել 75 (0)
2017—մ.հ. Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 67 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Միխայիլ Բագաևը Կիրովքաղաքի 5-րդ ՄՊՄԴ-ի սան է։ Առաջին մարզիչը եղել է Յուրի Լարկովը[2]։ 2002 թվականին 17 տարեկանում կատարել է նորամուտը տեղի «Դինամոյի» մեծահասակների թիմում՝ դուրս գալով փոխարինման երկրորդ դիվիզիոնի առաջնության՝ Չայկովսկի քաղաքի «Էներգիա» ակումբի դեմ խաղի վերջում[3]։

2003 թվականի մրցաշրջանն անցկացրել է Իժևսկի «Դինամո» ակումբում, ինչից հետո վերադարձել է Կիրով։ Բագաևի խաղը հետաքրքրել է Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մոսկվա» ակումբի ղեկավարությանը, և 2005 թվականին նա պայմանագիր է կնքել այդ ակումբի հետ։ Մայրաքաղաքում հիմնականում խաղացել է երկրորդ կազմում, իսկ հիմնական կազմում անցկացրել է ընդամենը մեկ խաղ։ 2005 թվականի օգոստոսի 11-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Մախաչկալայի «Դինամոյի» դեմ պատասխան խաղի 87-րդ րոպեին փոխարինելով Մաքսիմ Բալեցկուն[4]։

2006 թվականի մրցաշրջանից առաջ պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբինի» հետ։ Սակայն Թաթարստանի մայրաքաղաքում Միխայիլը խաղացել է միայն երկրորդ կազմում՝ առաջին թիմի կազմում աչքի ընկնելով ընդամենը մեկ խաղում։ 2007 թվականին հուլիսի 22-ին մասնակցել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի ամբողջ խաղին ընդդեմ «Լուխովիցիի»[5]։

2007 թվականի օգոստոսին «Ռուբինի» ղեկավարության կողմից վարձավճարով ուղարկվել է առաջին դիվիզիոնի «ՍԿԱ Էներգիա» ակումբ (Խաբարովսկ)[6], իսկ 2008 թվականի փետրվարին վերջնականապես տեղափոխվել է Հեռավոր Արևելք՝ պայմանագիր կնքելով ակումբի հետ[7]։ 2009 թվականի ամռանը աշխատավարձի երկարաժամկետ ուշացման[8] պատճառով հեռացել է Խաբարովսկի թիմից և օգոստոսի 16-ին մեկուկես տարվա պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ։

2010 թվականի վերջին մեկնել է դիտումների «Սպարտակ-Նալչիկի» կազմում, իսկ 2011 թվականին ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր[9]։ 2011 թվականի մարտի 12-ին առաջին տուրի՝ Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում Միխայիլը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնակցելով ամբողջ խաղին[10]։ Երկու տարվա ընթացքում Նալչիկի թիմի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 68 խաղ և եղել է թիմի հիմնական պաշտպաններից մեկը։

2013 թվականի հունիսի 30-ին՝ Նալչիկի թիմի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, երկու տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդո» ակումբի հետ[11]։ Միխայիլի նորամուտը նոր ակումբում տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 7-ին ՖԱԼ առաջնության առաջին տուրի՝ «Սիբիր» ակումբի դեմ խաղում[12]։ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին Միխայիլն աչքի է ընկել գոլով Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբի դեմ խաղում։ Այդ գոլը Բագաևի համար դարձել է առաջինը «Ռոտոր» ակումբի կազմում և օգնել է իր թիմին հաղթել 2:1 հաշվով[13]։ 2013/14 մրցաշրջանի արդյունքներով թիմի հետ միասին դարձել է ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր և ձեռք է բերել իրավունք խաղալու Պրեմիեր լիգայում։ Փլեյ օֆֆի խաղում «Տորպեդոն» հաղթել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբին 2:0 հաշվով[14]։

2017 թվականին Միխայիլ Բագաևը մեկ տարվա պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ[15]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Ավանգարդ» (Կուրսկ)
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2017/2018

Վիճակագրություն խմբագրել

2017 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ
Ակուբային կարիերա
Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ[16] Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դինամո (Կիրով) 2002 III 6 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 6 0
  Դինամո (Իժևսկ) 2003 III 33 0 1 0 0 0 34 0
Ընդհանուր 33 0 1 0 0 0 34 0
  Դինամո (Կիրով) 2004 III 32 0 1 0 0 0 33 0
Ընդհանուր 32 0 1 0 0 0 33 0
  Մոսկվա 2005 I 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 0 0 1 0 0 0 1 0
  Ռուբին (Կազան) 2007 I 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 0 0 1 0 0 0 1 0
  ՍԿԱ Էներգիա (Խաբարովսկ) 2007 II 18 1 0 0 0 0 18 1
2008 II 40 5 2 0 0 0 42 5
2009 II 19 1 0 0 0 0 19 1
Ընդհանուր 77 7 2 0 0 0 79 7
  Կրասնոդար 2009 II 14 1 0 0 0 0 14 1
2010 II 22 0 2 0 0 0 24 0
Ընդհանուր 36 1 2 0 0 0 38 1
  Սպարտակ-Նալչիկ 2011/12 I 37 0 0 0 0 0 37 0
2012/13 II 31 0 2 0 2 0 35 0
Ընդհանուր 68 0 2 0 2 0 72 0
  Տորպեդո (Մոսկվա) 2013/14 II 31 2 1 0 2 0 34 2
2014/15 I 6 0 1 0 0 0 7 0
Ընդհանուր 37 2 2 0 2 0 41 2
  Տյումեն 2014/15 II 13 0 0 0 0 0 13 0
Ընդհանուր 13 0 0 0 0 0 13 0
  Ֆակել (Վորոնեժ) 2015/16 II 37 0 1 0 0 0 38 0
2016/17 II 38 0 2 0 0 0 40 0
Ընդհանուր 75 0 3 0 0 0 78 0
  Ավանգարդ (Կուրսկ) 2017/18 II 23 0 3 0 0 0 26 0
Ընդհանուր 23 0 3 0 0 0 26 0
Ընդհանուր կարիերայում 400 10 18 0 4 0 422 10

Աղբյուրներ՝ rfpl.org, sportbox.ru.

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Футбол: премьер-лига. «Торпедо» — кировская команда!». Вятский край. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  3. «Первенство России среди команд второго дивизиона. Протокол матча «Энергия» (Чайковский), «Динамо-Машиностроитель» (Киров) 1:1». Sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  4. «Кубок России по футболу. Протокол матча «Москва» — «Динамо» (Махачкала) 2:2». Официальный сайт РФПЛ. 2005 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին.
  5. «Кубок России по футболу. Протокол матча «Луховицы» — «Рубин» (Казань) 1:2». Официальный сайт РФПЛ. 2007 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին.
  6. «Защитник «Рубина» Багаев завершит сезон в «СКА-Энергия»». Чемпионат.com. 2007 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին.
  7. «Будылин, Багаев и Бикмаев покинули «Рубин»». Чемпионат.com. 2008 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին.
  8. «В Хабаровске состоится пикет в поддержку «СКА-Энергии»». Чемпионат.com. 2009 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին.
  9. «Михаил Багаев переходит в «Спартак» из Нальчика». Кировфут. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին.
  10. «Чемпионат России по футболу. Протокол матча «Спартак-Нальчик» — «Крылья Советов» (Самара) 1:0». Официальный сайт РФПЛ. 2011 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին.
  11. «Михаил Багаев в составе автозаводцев». Официальный сайт ФК «Торпедо» (Москва). 2013 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին.
  12. «Первенство ФНЛ. Протокол матча «Сибирь» (Новосибирск) — «Торпедо» (Москва) 2:1». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Первенство ФНЛ. Протокол матча «Ротор» (Волгоград) — «Торпедо» (Москва) 1:2». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  14. «Команда «Торпедо» (Москва) вернулась в премьер-лигу спустя 8 лет». Sports.ru. 2014 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  15. «"Авангард" подписал четверых новичков | Футбол России». onedivision.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  16. Փլեյ օֆֆի խաղեր Պրեմիեր լիգայում խաղալու իրավունքի համար։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բագաև» հոդվածին։