Միխայիլ Բաբիչև

բելառուս ֆուտբոլիստ

Միխայիլ Անատոլևիչ Բաբիչև (բելառուս․՝ Міхаіл Анатолевіч Бабічаў, փետրվարի 2, 1995(1995-02-02)[1], Պոստավի, Վիտեբսկի մարզ, Բելառուս[2]), բելառուս ֆուտբոլիստ, «Վիտեբսկ» ակումբի պաշտպան։

Միխայիլ Բաբիչև
բելառուս․՝ Міхаіл Бабічаў
Անձնական տվյալներ
Ազգությունը բելառուս
Քաղաքացիությունը Բելառուս Բելառուս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1995(1995-02-02)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Պոստավի, Վիտեբսկի մարզ, Բելառուս[2]
Հասակ 187 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան/կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վիտեբսկ
Համար 6
Պատանեկան կարիերա
2009-2012 ՊՄՑ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Ռուսաստան Ռուբին 0 (0)
2014-2015 Իտալիա Կրաս ? (?)
2015 Բելառուս Օրշա 8 (0)
2016— Բելառուս Վիտեբսկ 9 (1)
Ազգային հավաքական
2016— Բելառուս Բելառուս (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Միխայիլ Բաբիչևը Պոստավիի «ՊՄՑ» ակադեմիայի սան է, որի հիմնադիրը եղել է իր հայրը՝ Անատոլի Բաբիչևը։ 2012 թվականին Միխայիլ Բաբիչևը տեղափոխվել է Կազանի «Ռուբին», որտեղ խաղացել է երկրորդ կազմում։ 2014 թվականի օգոստոսին հեռացել է «Ռուբինից» ու համալրել իտալական Սերիա D-ի «Կրաս» ակումբի կազմը[3], սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով ակումբը միայն 2014 թվականի վերջին է կարողացել ֆուտբոլիստին ներկայացնել առաջնությանը մասնակցելու համար[4]։

2015 թվականի ամռանը Միխայիլ Բաբիչևը վերադարձել է Բելառուս և սկսել է մարզվել «Վիտեբսկ» ակումբի հետ, որը գլխավորում էր ՊՄՑ-ի ակադեմիայում Միխայիլ Բաբիչևի նախկին մարզիչ Սերգեյ Յասինսկին, սակայն ակումբը չի հասցրել ֆուտբոլիստին ներառել առաջնության հայտացուցակում[5]։ Արդյունքում Միխայիլ Բաբիչևը հոկտեմբերին համալրել է Բելառուսի առաջին լիգայի «Օրշա» ակումբի կազմը[6]։

Մրցաշրջանի ավարտին՝ 2015 թվականի դեկտեմբերին, Միխայիլ Բաբիչևը պայմանագիր է կնքել «Վիտեբսկ» ակումբի հետ[7]։ 2016 թվականի ապրիլի 2-ին նա կատարել է իր նորամուտը Բելառուսի Բարձրագույն լիգայում՝ որպես հենակետային կիսապաշտպան մասնակցելով «Մինսկ» ակումբի դեմ ողջ խաղին (0:1)։

Միջազգային կարիերա խմբագրել

Միխայիլ Բաբիչևը հրավիրվել է Բելառուսի պատանեկան հավաքականի կազմում մասնակցելու ընկերական խաղերի ու հավաքների։ 2013 թվականի սեպտեմբերին, լինելով ռուսական «Ռուբին» ակումբի խաղացող, մերժել է հերթական հրավերը[8]։ Հետագայում նա իր մերժումը բացատրել է հավաքների ժամանակ խաղային պրակտիկայի բացակայությամբ[9]։

2016 թվականի մարտի 26-ին Միխայիլ Բաբիչևը նշել է իր նորամուտը Բելառուսի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Լեհաստանի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղին (0:3)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել