Միխալ Դյուրիշ (սլովակ.՝ Michal Ďuriš, հունիսի 1, 1988(1988-06-01)[1][2], Ուհերսկե Հրադիշտե), սլովակ ֆուտբոլիստ, չեխական «Վիկտորիա» (Պլզեն) ակումբի հարձակվող։

Միխալ Դյուրիշ
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 1, 1988(1988-06-01)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Ուհերսկե Հրադիշտե
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Միխալ Դյուրիշի կարիերայի ընթացքում առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որի կազմում նա սկսեց հանդես գալ, դա Բանսկա-Բիստրիցայի «Դուկլա» ակումբն էր։ Հարձակվողի մեկնարկային հանդիպումը «Դուկլա» ակումբում կայացավ 2005 թ. նոյեմբերի 9-ին Սլովակիայի առաջնության ժամանակ, երբ թիմը մրցում էր «Ռուժոմբերոկ» ակումբի հետ։ Այդ խաղի ժամանակ Դյուրիշը 63-րդ րոպեին փոխարինեց Ռադեկ Բուկաչին։ Դուկլայի կազմում Դյուրիշն իր առաջին գոլը հեղինակել է 2007 թ. սեպտեմբերի 2-ին «Պետրժալկա» ակումբի դեմ խաղում։ Դուկլայի կազմում մասնակցել է նաև 2010-2011 թթ. Եվրոպայի լիգայի որակավորման փուլի խաղերում (2 խաղ, 1 գոլ)։ Դուկլայի կազմում Դյուրիշն անցկացրել է 5 մրցաշրջան՝ դառնալով 18 գոլի հեղինակ անցկացրած 114 հանդիպումներում։

2010 թ. օգոստոսին Դյուրիշը տեղափոխվեց չեխական «Վիկտորիա» (Պլզեն) ակումբ։ Վիկտորիայի կազմում նրա մեկնարկային հանդիպումը կայացավ 2010 թ. օգոստոսի 28-ին Չեխիայի առաջնության ժամանակ, երբ թիմը մրցում էր «Չեսկե-Բուդյովիցե» ակումբի հետ։ Վիկտորիայի կազմում Դյուրիշը կարողացավ դառնալ Չեխիայի չեմպիոն և մասնակցեց Չեմպիոնների լիգայի 2011-2012 թվականների մրցաշարին։ Հարձակվողը Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլում անցկացրեց 6 հանդիպում և կարողացավ դառնալ գոլի հեղինակ 2011 թ. դեկտեմբերի 6-ին Միլանի հետ կայացած մրցավեճում։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Միխալ Դյուրիշը հանդես է եկել Սլովակիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում, երբ անց էր կացվում Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարը։ Մինչև 2010 թ. հանդես է եկել Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Սլովակիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2012 թ. օգոստոսի 15-ին, երբ թիմը ընկերական հանդիպում էր անցկացնում Դանիայի ազգային հավաքականի հետ։ Դյուրիշն այդ հադիպման ժամանակ դուրս եկավ փոխարինման փոխարինելով Վլադիմիր Վայս Կրտսերին։

Նվաճումներ խմբագրել

  • Չեխիայի չեմպիոն - 2010-2011 թթ., 2012-2013 թթ.
  • Չեխիայի առաջնության 3-րդ մրցանակակիր - 2011-2012 թթ.
  • Չեխիայի սուպերգավաթակիր - 2011 թ.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Դյուրիշ» հոդվածին։