Միլ Մի-38
Միլ Մի-38 (ռուս.՝ Ми-38)՝ ռուսական բազմանպատակ ուղղաթիռ: «Մի-38 ուղղաթիռ» պետական ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից[6]: Սերիական արտադրությունն իրականացվելու է Կազանի ուղղաթիռային գործարանում[7]:
Միլ Մի-38Ми-38 | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջին բազմանպատակ ուղղաթիռ |
Ենթատեսակ | transport helicopter? |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | 2003 թվականի դեկտեմբերի 22 |
Միավոր արտադրված | 4 փորձնական տարեկան[1][2][3] |
Մշակման նախագծի արժեք | 2 միլիարդ ռուբլի[4] |
Միավորի արժեք | 15-17 միլիոն ԱՄՆ դոլար[5] |
Mil Mi-38 Վիքիպահեստում |
Ստեղծման և արտադրության պատմությունԽմբագրել
- Նախագծման սկիզբը՝ 1981 թվական
- Լե Բուրժեում մոդելի շնորհանդեսը՝ 1989 թվական
- Մակետը՝ 1991 թվական
- Բնօրինակային մակետի շնորհանդեսը, Մոսաէրոշոու, 1992 թվական
- Երկու փորձնական նմուշների արտադրության սկիզբ՝ 1993 թվական
- Ավարտին հասցված մակետի շնորհանդես՝ ՄԱԿՍ-95:
Մի-38 բազմանպատակ ուղղաթիռը օգտագործվում է բեռների և ուղևորների, այդ թվում նաև VIP փոխադրումների համար: Կարող է օգտագործվել նաև որպես որոնողափրկարարական ուղղաթիռ և օդային շտապ օգնություն, ցամաքի և ջրային տարածությունների վրայով թռիչքներ կատարելու համար: Մի-38 ուղղաթիռն ունի մի շարք պրոգրեսիվ առանձնահատկություններ (մասնավորապես «ապակե խցիկ» երկու օդաչուի համար և կոմպոզիտ նյութերի լայն կիրառում, այդ թվում կրող և պոչային պտուտակներում):
Նախնական շարժիչային համակարգը բաղկացած է Կլիմովի ТВ7-117В տուրբովալ երկու շարժիչներից 2350 ձիաուժ հզորությամբ, ավելի վաղ մշակվում էր «Pratt & Whitney Canada» ընկերության PW127TS շարժիչներով՝ 2500 ձիաուժ հզորությամբ[8][9]:
Մշակվել է Մի-38 ուղղաթիռի մի քանի տեսակ՝ ներառյալ ռազմական օժանդակ և հատուկ, 32 հոգու համար նախատեսված ուղևորատար, մասնագիտացված բեռնատար, սանիտարական և օդային դիտարկման համար նախատեսված տարբերակներ:
2010 թվականի դեկտեմբերի 24-ին Մի-38 միջին քաղաքացիական տրանսպորտա-ուղևորատար ուղղաթիռի 2-րդ փորձնական տարբերակը կատարել է իր առաջին երկար թռիչքը: Մի-38 ուղղաթիռի փորձնական տարբերակն ունի «Pratt & Whitney Canada» ընկերության PW127TS տուրբովալ շարժիչներ, ինչպես նաև «Տրանզաս Ավիացիա» ընկերության արտադրության ԻԲԿՕ-38 ավիոնիկայի համալիր, որտեղ իրականացված է «ապակե խցիկի» գաղափարը[10]:
Տեղադրված կոմպոզիտային պտուտակի թևերը փոփոխության կարիք չունեն ուղղաթիռի շահագործման ողջ ժամանակի ընթացքում ի տարբերություն Մի-8 ուղղաթիռների մետաղական պտուտակների թևերի[11]:
2013 թվականի մայիսին հավաքվել է 3-րդ փորձնական նմուշը, որը համալրված էր նոր ռուսական արտադրության Կլիմովի ТВ7-117В շարժիչներով: Փորձարկիչ թռիչքները սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 12-ին[12][13]:
Կազանի ուղղաթիռային գործարանում հավաքված Մի-38 չորրորդ փորձնական նմուշը համարվում է այդ մոդելի վերջին ենթասերիական ուղղաթիռը[14]: Այն իր առաջին թռիչքն իրականացրել է 2014 թվականի հոկտեմբերի 16-ին[15]: Չորրորդ փորձնական տարբերակը երրորդից տարբերվում է Aerazur ընկերության հարվածակայուն վառելիքային համակարգով և մեծացված պատուհաններով: 2014 թվականի հոկտեմբերի 20-ին չորրորդ փորձնական նմուշը ուղարկվել է թռիչքային փորձարկումների[16]:
ԲնութագիրԽմբագրել
Մի-38 ուղղաթիռն իրականացված է դասական սխեմայով 6-թևանի կրող պտուտակով, 4-թևանի X-աձև ղեկային պտուտակով (առաջին անգամ կիրառվել է Մի-28 ուղղաթիռի վրա) և ղեկավարվող կայունացուցիչով, պտուտակները պատրաստված են ապակեպլաստիկից, ընդ որում դրանց ռեսուրսները գրեթե անսահմանափակ են: Ֆյուզելյաժն իրականացված է դյուրալյումինից, ոչ ուժային մասերը՝ 3 շերտանի կոմպոզիտային պանելներից: Ուղղաթիռի շասին էներգակլանիշ է, 15 մետր բարձրությունից վայր ընկնելու դեպքում վառելիքի բռնկումը բացառված է:
Երկու շարժիչների տեղակայումը ռեդուկտորների ետևում թույլ է տվել բարելավել աէրոդինամիկան և ուղղաթիռի թռիչքատեխնիկական բնութագիրը:
Բեռնատար խցիկի չափերը զգալիորեն մեծացվել են՝ երկարությունը կազմում է 8,7 մ, լայնությունը՝ 2,34 մ, բարձրությունը՝ 1,82 մ, ծավալը՝ 29,5 մ³: Մի-38 ուղղաթիռն ունակ է տեղափոխել մինչև 6 տոննա բեռ խցիկի ներսում և մինչև 7 տոննա՝ օդային կախոցով: Ուղղաթիռի վրա բեռների բեռնումն իրականացվում է րամպայի օգնությամբ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Делегации Алжира в Татарстане представлены вертолёты Казанского вертолётного завода
- ↑ Казанский Вертолётный Завод принял делегацию из КНР
- ↑ Прототип нового российского многоцелевого вертолета Ми-38 отправлен на летные испытания
- ↑ Серийное производство Ми-38 начнется в 2009 году
- ↑ Научно-техническая конференция по применению вертолёта Ми-38
- ↑ Холдинг «Вертолёты России» на базе ОАО «МВЗ им. М. Л. Миля» проведёт презентацию второго прототипа вертолёта Ми-38
- ↑ Главы министерств Туркменистана посетили Казанский вертолётный завод
- ↑ Ми-38 на сайте "Вертолёты России".
- ↑ «DEPENDABLE PW100TS»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-27-ին։ Վերցված է 2016-09-15
- ↑ «Новый гражданский вертолёт Ми-38 совершил первый перелёт из Казани в Москву.»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-29-ին։ Վերցված է 2016-09-15
- ↑ Ударная тройка вертолетов «Миля» | Оборонпром
- ↑ Состоялся первый полет нового вертолета Ми-38 с российскими двигателями ТВ7-117В
- ↑ Видео первого полета ОП-3.
- ↑ «Предсерийный прототип Ми-38 производства «Вертолетов России» совершил первый полет»։ 20.10.2014
- ↑ «Предсерийный прототип Ми-38 производства "Вертолетов России" совершил первый полет»։ 21.10.2014
- ↑ «Прототип нового российского многоцелевого вертолета Ми-38 отправлен на летные испытания»։ 20.10.2014
Արտաքին հղումներԽմբագրել
- Ми-38 на сайте milhelicopter.com
- Средний многоцелевой вертолёт Ми-38 Archived 2009-06-25 at the Wayback Machine. — ОАО МВЗ им. М. Л. Миля
- Ми-38 идёт в серию.
- В Казани будет построен второй опытный экземпляр вертолёта Ми-38
- На Ми-38 установят российские двигатели ТВ7-117В
- Фото Ми-38 (ОП-1, RA-38011) в полёте.
- Фото Ми-38 (ОП-2, 38012) в полёте.