Միլունկա Սավիչ-Գլիգորեվիչ (սերբ.՝ Милунка Савић – Глигоревић, հունիսի 24, 1890(1890-06-24), Կոպրիվնիցա, Նովի Պազար, Նովի Պազար, Սերբիա[1] - հոկտեմբերի 5, 1973(1973-10-05)[2], Բելգրադ, ՀՍՖՀ[1][3]), սերբ զինվորական, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, Սերբիայի Թագավորության Բանակի իշխան Միխայլոjի անվան Երկաթե հետևակային գնդի 2-րդ բանակի նարեդնիկ (սերժանտ), հինգ շքանշանների ասպետ (Սերբիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի)։ Սերբիայի զինվորական կանանց շրջանում ամենաշատ քանակով բարձրագույն պարգևների արժանացած[4], Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում կռվող ամենահայտնի կանանցից մեկը։ Մարտերում նա վիրավորվել է առնվազն ինը անգամ, իր խիզախության համար ֆրանսիացիները կոչում էին սերբական Ժաննա դ'Արկ։

Միլունկա Սավիչ
սերբ.՝ Милунка Савић
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1890(1890-06-24)
ԾննդավայրԿոպրիվնիցա, Նովի Պազար, Նովի Պազար, Սերբիա[1]
Մահացել էհոկտեմբերի 5, 1973(1973-10-05)[2] (83 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ[1]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 1914-1918 Կարագեորգիի Աստղ սրերով շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Medal for Bravery
 Milunka Savić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Միլունկա Սավիչի ծննդյան ամսաթիվը համարվում է 1890 թվականի հունիսի 24-ը, թեև ռազմական արխիվներում գտնվող անձնական գործում այլ ամսաթիվ է նշվում՝ 1892 թվականի հունիսի 28[5]։ Ծննդավայրը Կոպրիվնիցա գյուղն է Յոշանիչկա Բանյայի մոտակայքում (ներկայումս՝ Սերբիայի Նովի Պազար համայնքը)[6]։ Ծնողներ. Դանինցա և Ռադենկո Սավիչներ։ Ընտանիքում ավագ երեխան էր[7]։ Ուներ նաև քույրեր՝ Միոնան և Սլավկան, ինչպես նաև եղբայր՝ Միլանը[8][7]։ Չնայած գեղեցիկ աղջիկ էր, սակայն Միլունկան չէր մտածում ամուսնության մասին։

Բալկանյան պատերազմներ խմբագրել

Այն բանից հետո, երբ 1912 թվականին հրապարակվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը զորահավաքի հրամանը[7], Միլունկան իր ցանկությամբ գնացել է Բելգրադի զորակոչային կետ և գրանցվել է Միլուն Սավիչ անունով[9]։ 1912 և 1913 թվականների Բալկանյան երկու պատերազմներում Միլունկան կռվել է իր տղամարդու կեղծանունով։ Մեկ տարի անց ծագման մասին ճշմարտությունը բացահայտվել է. երբ Միլունկան վիրավորվել է Բրեգալնիցա գետի վրա ճակատամարտում և ընկել է հիվանդանոց, բժիշկները հայտնաբերել են, որ Միլուն Սավիչ անունով մարտնչող զինվորը աղջիկ է[10]։ Միլունկան, որի խաբեությունը բացահայտվել էր, կանչվել է հրամանատարի մոտ բացատրության համար։ Հրամանատարությունը ցանկություն չուներ պատժելու աղջկան, քանի որ նա չի խախտել ռազմական կանոնները և սերբական բանակի տղամարդկանց հետ կողք-կողքի կռվել է, չզիջելով նրանց։ Նրան առաջարկել են տեղափոխվել բուժքույրերի կամ գթության քույրերի պարտականություններին, սակայն Միլունկան հրաժարվել է և ասել, որ ցանկանում է պայքարել ճակատային գծում։ Հրամանատարը լսելով, հայտարարել է, որ կմտածի և վաղը որոշում կկայացնի, ինչին Սավիչը պատասխանել է ցանկացած ժամանակի ընթացքում պատասխանին սպասելու պատրաստակամության մասին։ Մեկ ժամ անց հրամանատարը վերադարձել է և ասել, որ նա թույլ է տալիս, որ Միլունկան շարունակի ծառայությունը հետևակում[11][12]։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Միլունկա Սավիչ

Միլունկան չի հրաժարվել իր պայքարելու ցանկությունից և 1914 թվականին անդամագրվել է սերբական բանակին, որպես կամավոր։ Առաջին համաշխարհային պատերազմում նա ծառայել է իշխան Միհայլոի անվան Երկրորդ երկաթե հետևակային գնդում։ Այդ նույն գնդում էր կռվում նաև Ֆլորա Սանդսը, շոտլանդական ծագմամբ, նույնպես որպես կամավոր։ Միլունկան մասնակցել է Կոլուբարի ճակատամարտին որպես «ռմբակոծող» (այսինքն, նռնակաձիգ), ցուցաբերել է քաջություն և պարգևատրվել Կարագեորգիա աստղի սրերով շքանշանով[10]։ 1915 թվականի աշնանը նա ծանր վիրավորվել է Մակեդոնիայում և բուժման է ուղարկվել Ալբանիայում գտնվող հիվանդանոց։ Մի քանի ամիս անց նա վերադարձել է ռազմաճակատ, որտեղ շարունակել է պայքարել 1916 թվականի ամռանը և աշնանը[13]։ Կայմակչալանի ճակատամարտում, Սև գետի շրջանում, Երկաթե գունդը կռվում էր ֆրանսիական 122-րդ գաղութային դիվիզիայի կազմում. Միլունկան նորից առանձնանում է, գերի վերցնելով միանգամից 23 բուլղարացի զինվորականների[14][15]։ Պատերազմում իր սխրագործությունների համար նա պարգևատրվել է Պատվո լեգեոնի (սպա) ֆրանսիական շքանշանով և ֆրանսիական ռազմական խաչով, ոսկե արմավենիով (աշխարհում միակ կին զինվորականը, որն արժանացել է Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանսիական ռազմական խաչին)[16], Միլոշ Օբիլյիչի Քաջության համար սերբական մեդալով, Մեծ Բրիտանիայի Սբ․ Միքայելի և Սբ. Գեորգի 3-րդ աստիճանի շքանշանով և 4-րդ աստիճանի Գորգիևյան ռուսական խաչով։

Մոռացում միջռազմական տարիներին խմբագրել

Պատերազմից հետո Միլունկան Բոսնիայում աշխատել է որպես խոհարար, բուժքույր և կարող-բանվոր տեքստիլ գործարանում, որտեղ կարում էին զինվորական համազգեստ[17]։ 1922 թվականին նա ամուսնացել է Մոստարի բնակիչ Վելկո Գլիգորևիչի հետ, որն 8 տարով փոքր էր Միլունկայից[18]։ Ամուսնությունից ծնվել է դուստրը՝ Միլինան։ Միլունկան որդեգրել է ևս երեք աղջիկների. Միլկային, հայտնաբերված Ստալաչի երկաթուղային կայարանում, Ռադմիլա-Վիշնյային (1921-2004), նրա զարմուհուն և Զորկային Դալմացիայում գտնվող մանկատնից, որը հիվանդ էր մենինգիտով[19][8]։ Փոստային բաժանմունքում աշխատող Վելկոն շուտով տեղափոխվել է Բանյա Լուկա և թողել Միլունկային երեխաների հետ[20]։

1920-ականների սկզբին Միլունկան իր զինվորական վաստակի համար հող էր ստացել Նովի Սադից ոչ հեռու Ստեփանովիչևո գյուղում, որտեղ նա քորոջ՝ Սլավկայի հետ տուն է կառուցել և սկսել է զբաղվել գյուղատնտեսությամբ։ Միլունկան ստիպված էր այնտեղ իր երեխաների դաստիարակությամբ զբաղվել Վելկոյի բացակայության պայմաններում։ Հետագայում, ավելի լավ կյանքի որոնման համար իր դուստրերի հետ գնացել է Բելգրադ՝ փնտրելու աշխատանք[18]։ 1929 թվականին նա սկսել է հավաքարար աշխատել Hipotekarna Banka բանկի տնօրեն գրասենյակում, որտեղ աշխատել է իր կյանքի մեծ մասի ոնթացքում[17][20]։ Իրականում, ոչ ոք հիշում էր Միլունկային և Հարավսլավիայի նրա կատարած ռազմական ձեռքբերումների մասին, և նա թոշակ էլ չէր ստանում։ Նա մերժել է Ֆրանսիա տեղափոխվելու և այնտեղ զինվորական թոշակ ստանալու առաջարկը՝ մնալով Բելգրադում։ Նրան երջանկություն էին բերում երեխաները, որոնց նա դաստիարակում էր. նա հասցրել է խնամել ընդհանուր առմամբ 30 որդեգրած երեխաների։ Այնուամենայնիվ, նրան հրավիրում էին արտասահմանյան տարբեր տարեդարձերի, զինվորական տոնակատարությունների և հիշատակի միջոցառումների՝ նվիրված զոհված զինվորներին։ Զինակիցների հետ հանդիպման ժամանակ Միլունկան ներկայանում էր շումադյան սերբերի ժողովրդական զգեստներով, կրելով բոլոր շքանշանները և մեդալները, որոնցով նա պարգևատրվել էր[21]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և հետագա կյանք խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միլունկան ղեկավարել է հաջողվեց Վոժդովացում գտնվող ոչ մեծ դաշտային հիվանդանոցը, որտեղ նա բուժել է վիրավորներին։ Սերբիայի բռնազավթումից հետո նա հրավիրվել է Միլան Նեդիչի մոտ հանդիսավոր ճաշկերույթի, որին հրավիրված էր նաև գերմանական գեներալական կազմը։ Միլունկան մերժել է այդ առաջարկը, այնուամենայնիվ, սպաներից մեկն ասել է, որ լսել է մի սերբ կնոջ մասին, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պայքարել է Եռյակ դաշինքի դեմ[22]։ Անմիջապես Միլունկային ձերբակալել է բռնազավթիչ ոստիկանությունը և ուղարկել է Բանիցայի համակենտրոնացման ճամբարը։ Նա մոտ մեկ տարի մնացել է այնտեղ։

Հարավսլավիայի ազատագրման և սոցիալիստական իշխանության հաստատումից հետո Միլունկան, վերջապես, օրենքի համաձայն սկսել է ստանալ թոշակ[20]։ Նա շարունակում էր ապրել իր տանը Վոժդովացում, շրջապատված իր թոռներով և պատերազմի վետերանների հարևանությամբ (1950-ականների վերջին իր դուստրը՝ Միլինան, գնացել էր աշխատելու հիվանդանոցում)։ Տունը փլուզվում էր, ինչն էլ անհանգստացրել էր ինչպես Միլունկային, այնպես էլ նրա ծանոթներին։ Ավելի ուշ Հարավսլավիայի ժողովրդական ազատագրական պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Միլունկան պատմել է իր սխրագործությունների մասին, որով տպավորություն էր գործել թե սովորական զինվորների և թե բարձրագույն հրամանատարական կազմի վրա[23]։ Իմանալով նրա թշվառ վիճակի մասին, զինվորականները սկսել են պահանջել իշխանություններից՝ այս կնոջը ավելի լավ տնով ապահովել։ Մամուլի ճնշումը այնքան ուժեղ էր, որ 1972 թվականին Բելգրադի քաղաքային ժողովը ստիպված էր բնակարան նվիրել 4-րդ հարկի տանը, որը, սակայն, չուներ վերելակ։ Տունը գտնվում էր Երկովիչ եղբայրների թաղամասում[21][22]։

1973 թվականի հոկտեմբերի 5-ին երեք կաթվածի հետևանքով Միլունկա Սավիչը մահացել է կյանքի 84-րդ տարում[13]։ Թաղվել է Բելգրադի Նոր գերեզմանոցում[23]։ Հայրենի տունը վաճառվել է 1974 թվականին[24]։

Պարգևներ խմբագրել

Միլունկա Սավիչը հանդիսանում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամենամեծ թվով պարգևների արժանացած կինը։ Դրանցից հայտնի են հետևյալը[13][25][26].

Հայրենական պարգևներ խմբագրել

  • Կարագեորգիա աստղի սրերով շքանշան (1917)
  • Միլոշ Օբիլյիչի քաջության համար սերբական մեդա
  • Ազատագրման և միավորման հուշամեդալ
  • Ալբանական հուշամեդալ

Օտարերկրյա պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  «Միլունկա Սավիչի հուշարձանը Յոշանիչկա-Բանյայում».(չաշխատող հղում)
  «Միլունկա Սավիչի տապանաքարը Բելգրադի Նոր գերեզմանոցում».(չաշխատող հղում)

Վոժդովացում, որի վրա գտնվում է Միլունկա Սավիչի տունը, այժմ կրում է Առաջին համաշխարհային պատերազմի հերոսուհու անունով, իսկ տան վրա տեղադրված է հուշատախտակ։ Յոշանիչկա Բանյայում տեղադրվել է բնական չափերով հուշարձան, որի քանդակագործն էր Լյուբիշա Մանչիչը[21][27]։ Սակայն Միլունկայի թոռը հաստատում է, որ քանդակագործը հուշարձանը քանդակելու ընթացքում չի զրուցել հարազատների հետ, ուստի պատկերված կինը նման չէ Միլունկային[21]։

Բելգրադում նույնպես կա փողոց, որը կրում է Միլունկա Սավիչի անունը։ Նրա մնացորդները տեղափոխվեցին ընտանեկան գերեզմանոցից[17] Մեծերի ծառուղի ընդամենը 40 տարի անց, 2013 թվականի նոյեմբերի 10-ին[28]։ Որոշ տեղեկությունների համաձայն, վերահուղարկավորումը իրականացվել է Тамо далеко երգի կատարման հնչյունների տակ[29] համապատասխան զինվորական և պետական բոլոր պատիվներով[21], ինչը ոչ ամբողջությամբ է համապատասխանում իրականությանը. պատիվները որպես այդպիսին չեն եղել, բայց հուղարկավորության ժամանակ ելույթ են ունեցել Հարավսսլավական ժողովրդական բանակի սպաները և վետերանների ընկերակցությունների անդամները[27]։ 1912-1918 թվականների պատերազմի մասնակից-կամավորների միությունը, ի դեմս նրանց երեխաների և թոռների, հետմահու պարգեւատրեց Միլունկա Սավիչին տվել է միության պատվավոր անդամի կոչում[27]։

Միլունկա Սավիչի անվան փողոցներ կան այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Վալևոն, Զրենյանինը[26], Յագոդինան, Կռալևոն, Կոսյերիչը, Կրուշևացը[30], Մլադենովացը[31], Նիշը, Պարաչինը, Շաբացը[32], Ստեփանովիչևոն և Յոշանիչկա-Բանյան։

Սերբիայի ռադիոհեռուստատեսությունը 2013 թվականի հոկտեմբերին պետական հեռուստաալիքներով ցուցադրել է Սլաչանա Զարիչի և Իվանա Սթիվենսի վավերագրական ֆիլմը Միլունկա Սավիչի մասին[18]։ Բելգրադի ռազմական թանգարանում բացվել է զինվորականներին նվիրված մուլտիմեդիա ցուցահանդես, որը տևել է 2013 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր[13][25]։ 2014 թվականի հունվարի 28-ին Միլենկո Պավլովը ներկայացրել է իր` «Պատվո լեգեոն` Միլունկա Սավիչ» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Բելգրադի Ակադեմիա 28 կինոթատրոնում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #1052561241 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Milunka_Savić
  3. Angelina (6 июля 2011, 12:19:54 am). «Milunka Savić (1890—1973)» (սերբերեն). Riznica Srpska. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  4. Бранко Станковић (Суббота, 20 октября 2012, 18:30). «Квадратура круга» (սերբերեն). РТС. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  5. «О Милунки Савић. Биографија» (սերբերեն). milunkasavic.rs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Јошаничка Бања» (սերբերեն). Српско Благо. 23 июля 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 Пешић, Новица (9 сентября 2013). «Одмена млађем брату» (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  8. 8,0 8,1 Ђурић, Антоније (15 февраля 2008). Ђаковац, Александар (ed.). «Милункин пут до легенде - Из књиге „Жене Солунци говоре"». Православље (սերբերեն). Београд: СПЦ. 982. ISSN 0555-0114. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  9. Пешић, Новица (10 сентября 2013). «Одзив као у сватове!». novosti.rs (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  10. 10,0 10,1 Пешић, Новица. «Строј каплара Милунке». novosti.rs (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  11. «5 of the Fiercest One-Liners in History | Mental Floss» (անգլերեն). mentalfloss.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  12. Therese Oneill (3 сентября 2013, 10:20 AM). «6 of the fiercest one-liners in history». The Week (անգլերեն). Yahoo News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Милунка Савић, хероина Великог рата». rts.rs. РТС. 19 сентября 2013. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  14. Петровић, Светлана. [сабор.срб/чланци/187 «Милунка Савић»]. сабор.срб (սերբերեն). Удружење Сабор Срба и пријатеља Срба. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. «Женская рать». Lenta.ru. 8 марта 2015. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  16. Милунка међу бомбашима («Вечерње новости», 20. април 2013), приступљено 21. априла 2013.(սերբ.)
  17. 17,0 17,1 17,2 «Посмртни остаци Милунке Савић положени у Алеју великана». beograd.rs (սերբերեն). Град Београд. 10 ноября 2013. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  18. 18,0 18,1 18,2 Зарић, Слађана (7 октября 2013). «Милунка Савић – хероина Великог рата». rts.rs (սերբերեն). РТС. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  19. Пешић, Новица (19 сентября 2013). «Лекција оца Раденка». novosti.rs (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  20. 20,0 20,1 20,2 Лопушина, Марко (12 марта 2011). «Милунка Савић: Хероина, па чистачица». novosti.rs (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Кривокапић, Бранислав (8 августа 2010). «Пред Милунка су и генерали салутирали». blic.rs (սերբերեն). Блиц онлајн. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  22. 22,0 22,1 «Srbija u vrtlogu Prvog Svetskog Rata». index.hr (խորվաթերեն). 2009 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
  23. 23,0 23,1 «Milunka Savić, jedina žena na svetu nosilac francuskog odlikovanja Ratni krst sa zlatnom palminom granom». Beogradska Ka5anija (սերբերեն). 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  24. Кућа Милунке Савић избраздана пукотинама и нагризена влагом («Политика», 17. новембар 2013)
  25. 25,0 25,1 «У Дому Војске отворена изложба посвећена Милунки Савић». mod.gov.rs. Министарство одбране Републике Србије. 25 сентября 2013. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  26. 26,0 26,1 «Решење о промени назива улице Берберска-болница ђ у улицу Милунка Савић у Зрењанину» (PDF). zrenjanin.rs. Званична презентација града Зрењанина. 4 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  27. 27,0 27,1 27,2 Пешић, Новица (22 сентября 2013). «Власт огрешила душу». novosti.rs (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  28. «Хероина која личи на своју земљу». rts.rs (սերբերեն). РТС. 10 ноября 2013. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  29. Милунка Савић сахрањена у Алеји великана уз мелодију песме Тамо далеко («Вечерње новости», 10. новембар 2013)(սերբ.)
  30. «Нови и стари називи улица». krusevac.rs. Град Крушевац. 10 сентября 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  31. «Нови називи улица» (PDF). mladenovac.rs. Градска општина Младеновац. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  32. «План града». sabac.org. Град Шабац. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլունկա Սավիչ» հոդվածին։