Միլոշ Զեման
Միլոշ Զեման (չեխ․՝ Miloš Zeman, սեպտեմբերի 28, 1944[1][2][3][…], Կոլին, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ, Նացիստական Գերմանիա[2][4]), Չեխիայի Հանրապետության երրորդ և ներկայիս նախագահը (2013 թվականից)։ Պաշտոնավարում է 2013 թվականի մարտի 8-ից։ Եղել է նաև Չեխիայի վարչապետը 1998 թվականից մինչև 2002 թվականները։
Միլոշ Զեման չեխ․՝ Miloš Zeman | |||
| |||
---|---|---|---|
2013 մարտի 8 | |||
Նախորդող | Վացլավ Կլաուս | ||
| |||
1998 հուլիսի 17 - 2002 հուլիսի 15 | |||
Նախագահ | Վացլավ Հավել | ||
Նախորդող | Յոզեֆ Տոշովսկի | ||
Հաջորդող | Վլադիմիր Շպիդլա | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական ֆորում (1991), Քաղաքացիական շարժում (1992), Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (2007), Քաղաքացիական իրավունքների կուսակցություն և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն (1970) | ||
Կրթություն՝ | Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում (1969) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1944[1][2][3][…] (78 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոլին, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ, Նացիստական Գերմանիա[2][4] | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Ամուսին | Իվանա Զեմանովա[6] | ||
Զավակներ | Կատերժինա Զեմանովա և Դավիդ Զեման | ||
Կայք՝ | zemanmilos.cz | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
Զեմանը որպես Չեխիայի նախագահ ընտրվել է 2013 թվականի հունվարին։ Նա առաջին նախագահն է Չեխիայի պատմության մեջ, ով ընտրվել է ուղղակի ժողովրդի կողմից, նախկին նախագահներ Վացլավ Հավելը և Վացլավ Կլաուսը ընտրվել էին Չեխիայի խորհրդարանի կողմից։ 2018 թվականի հունվարի 27-ին վերընտրվել է այդ պաշտոնում[7]։
Վաղ տարիներ (Սոցիալիստ Չեխոսլովակիա)Խմբագրել
Զեմանը ծնվել է Կոլինում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են երբ նա երկու տարեկան է եղել։ Զեմանը ապրել է մոր հետ, ով ուսուցչուհի էր։ Նա սովորել է Կոլինի բարձրագույն դպրոցում, որից հետո 1965 թվականին ուսումը շարունակել է Պրագայի Տնտեսագիտական համալսարանում, որը ավարտել է 1969 թվականին[8]։
1968 թվականին Պրագայի գարնան ընթացքում նա դարձել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ, սակայն նրան վտարել են կուսակցությունից, քանի որ նա համաձայն չէր 1970 թվականի Վարշավյան պակտի հետ, որի ժամանակ Խորհրդային զորքերը մտան Չեխոսլովակիա[9]։ Նրան ազատեցին աշխատանքից, և նա ստիպված էր աշխատել Սպորտպրոպագ սպորտային կազմակերպությունում (1971–1984)։ 1984 թվականից նա աշխատել է Ագրոդատ կազմակերպությունում։ Սակայն նրան նորից ազատեցին այս ժամանակ «Prognostika a přestavba»-ում իր քննադատական հոդվածի համար[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Evidence zájmových osob StB (EZO)
- ↑ iDNES.cz (չեխերեն) — 2018.
- ↑ «Czech President Zeman wins second term»։ BBC News (en-GB)։ 2018։ Վերցված է 2018 թ․ հունվարի 29
- ↑ 8,0 8,1 «Miloš Zeman»։ novinky.cz։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 27
- ↑ Wirnitzer Jan (հունվարի 3, 2013)։ «Neuděloval bych ani milosti, ani amnestie, napsal čtenářům Zeman»։ Mladá fronta DNES (Czech)։ Վերցված է 2013 թ․ հունվարի 27