«Միլիոնավոր կատուներ» (անգլ.՝ Millions of Cats), նկարազարդ գիրք, որը 1928 թվականին գրել և նկարազարդել Վանդա Գագը։ 1929 թվականին գիրքն արժանացել է Ջոն Նյուբերիի մրցանակին՝ դառնալով այն քիչ թվով նկարազարդ գրքերից մեկը, որոնց շնորհվել է այդ մրցանակը։ «Միլիոնավոր կատուներ» գիրքը ամերիկյան ամենահին նկարազարդ գիրքն է, որը տպագրվում է մինչ օրս[1]։

Միլիոնավոր կատուներ
անգլ.՝ Millions of Cats
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն
ՀեղինակՎանդա Գագ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողՎանդա Գագ
Հրատարակվել էսեպտեմբերի 1, 1928
 Millions of Cats

Սյուժե խմբագրել

Հեղինակի եղբոր ձեռքով[2] գրված տեքստը պատմում է ծեր ամուսինների մասին, որոնք գիտակցում են, որ իրենք շատ միայնակ են։ Կինը ցանկանում է կատու ունենալ, որպեսզի խաղա նրա հետ, այդ պատճառով էլ ամուսինը գնում է գեղեցիկ կատու որոնելու, որ բերի տուն։ Ճանապարհորդության վերջում տնից հեռու նա գտնում է բլրալանջ, որը ծածկված է «կատուներով այստեղ, կատուներով այնտեղ, կատուներով ու կատվի ձագերով ամենուր։ Հարյուրավոր կատուներով, հազարավոր կատուներով, միլիոնավոր ու միլիարդավոր ու տրիլիոնավոր կատուներով»։ Այդ ռիթմիկ արտահայտությունը հետագայում մի քանի անգամ կրկնվում է ամբողջ պատումի ընթացքում։

Ծերունին ցանկանում է բոլորի միջից տուն բերել ամենագեղեցիկ կատվին, բայց չի կարողանում ընտրություն կատարել։ Բոլորն էլ շատ հիանալի տեսք ունեին, այդ պատճառով էլ ծերունին որոշում է տուն վերադառնալ այդ բոլոր կատուների հետ, որոնք գնում են նրա ետևից։ Երբ նա վերադառնում է տուն, նրա կինը սարսափում է՝ վայրկենապես գիտակցելով այն, ինչին իր ամուսինն ուշադրություն չէր դարձրել. իրենք չեն կարող խնամել և կերակրել միլիոնավոր կատուների։ Կինն առաջարկում է թույլ տալ կատուներին, որ նրանք որոշեն, թե իրենցից որը պետք է մնա ծեր ամուսիների մոտ, և հարցնում են. «Ո՞վ է ձեզնից ամենասիրունը»։ Այդ հարցը սարսափելի ծեծկռտուք է առաջացնում կատուների մեջ, որն այնպես է վախեցնում ծեր ամուսիններին, որ նրանք փախչում են իրենց տնից։

Շուտով դրսում լռություն է տիրում։ Երբ նրանք համարձակվում են դուրս գալ, կատուների ոչ մի հետք այլևս չէր երևում․ ակնհայտ է, որ կատուները իրար կերել էին ամենագեղեցիկը ճանաչվելու համար դաժան պայքարում։ Այնուհետև ծերուկը նկատում է մի նիհար կատվի, որը թաքնվել էր բարձր խոտերի մեջ։ Այդ կատուն փրկվել էր, քանի որ նա իրեն չէր համարել գեղեցիկ, այդ պատճառով էլ մյուս կատուները չէին հարձակվել նրա վրա։ Ամուսինները վերցրին այդ կատվին իրենց հետ տուն, նրանք կատվին լողացնում էին, կերակրում էին և օրեր անց նկատում են, որ նա դարձել է փափկամազ ու գեղեցիկ կատու, հենց այնպիսին, ինչպիսին իրենք ցանկանում էին։

Ժառանգություն խմբագրել

Վանդա Գագն այս գրքում առաջին անգամ կիրառել է երկու էջանոց շրջադարձ։ Գրող ու գրախոս Անիտա Սիլվին բացատրել է․ «Նա օգտագործել է երկու էջերը՝ պատումի միջով անցկացնելու համար՝ դրանք միավորելով նկարազարդմամբ, որը զբաղեցնում է էջի ամբողջ շրջադարձը․ նրա սիրելի նկարազարդումը գտնվում է գրքի մեջտեղում։ Դրանում պատկերված է ծերունին, որ տանում էր կատուներին բլրի վրայով»[3]։ Այդ գիրքը շարունակում է ժողովրդականություն վայելել ծնողների և երեխաների, ինչպես նաև քննադատների շրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Millions of Cats by Wanda Gág». The Wild Place. Richland County Public Library. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Силви, Анита (редактор), Основное Руководство по Книгам для Детей и Их Создателям, Houghton Mifflin, 2002, стр. 169—171;
  3. Անիտա Սիլվի, 100 լավագույն գրքերը երեխաների համար, Houghton Mifflin, Բոստոն Նյու Յորք, 2004 ISBN 0-618-27889-3, էջ 18-19։

Գրականություն խմբագրել

  • Хойле, Карен, Ванда Гаг, Twayne Publishers, 1994;
  • О'Хара, Меган, Девичий Дневник Ванды Гаг, 1908—1909: Портрет молодого Художника, Blue Earth Books, 2001;
  • Рэй, Дебора Коган, Ванда Гаг: Девушка, которая Жила, чтобы Рисовать, Viking, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել

«Top 100 Picture Books #9». School Library Journal Blog. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլիոնավոր կատուներ» հոդվածին։