Միլդրեդ Դրեսսելհաուզ

ամերիկացի ֆիզիկոս

Միլդրեդ Դրեսսելհաուզ (անգլ.՝ Mildred S. Dresselhaus, ծննդյան անուն` Միլդրեդ Սպիվակ, հայտնի է որպես «ածխածնի գիտության թագուհի», նոյեմբերի 11, 1930(1930-11-11)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - փետրվարի 20, 2017(2017-02-20)[3][1], , Քեմբրիջ, ԱՄՆ[4] և Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), ինստիտուտի առաջին կին պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի պատվավոր պրոֆեսոր[21]։

Միլդրեդ Դրեսսելհաուզ
Ծնվել էնոյեմբերի 11, 1930(1930-11-11)[1]
Բրոնքս շրջան, Նյու Յորք կամ Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էփետրվարի 20, 2017(2017-02-20)[3][1] (86 տարեկան)
, Քեմբրիջ, ԱՄՆ[4] կամ Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա, applied physics?[2], էլեկտրատեխնիկա[2] և Նանոտեխնոլոգիա[2]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան (1958)[3], Կոռնելի համալսարան, Հանթեր քոլեջ, Հանթեր քոլեջի ավագ դպրոց և Ռեդկլիֆ քոլեջ
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Հայտնի աշակերտներGregory Timp?
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան

Kavli Prize in Nanoscience?

«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ

Հարոլդ Պենդերի մրցանակ

[7]

Էստրեդի մեդալ

[8]

Օլիվեր Է. Բաքլիի խտացված նյութի ֆիզիկայի մրցանակ

[9]

IEEE պատվո մեդալ

[10]
Ազգային գիտական մեդալ

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[11]

Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանի պատվավոր դոկտոր

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Weizmann Women & Science Award?

Վաններ Բուշի մրցանակ

[12]

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Նվաճումների մրցանակ

Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի հիմնադիրների մեդալ

Էնրիկո Ֆերմի պարգև[13]

Կանայք փառքի տեխնոլոգիական սրահում

[14]

Հայնցի մրցանակ

Von Hippel Award?

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

Honorary Fellow of the Institute of Physics?

honorary doctor of the Hong Kong Polytechnic University?

Carbon Medal?

[15]

Dwight Nicholson Medal for Outreach?

[16]

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

[17]

ACS Award for Encouraging Women into Careers in the Chemical Sciences?

[18]
և

Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի հիմնադիրների մեդալ

[19]
Ամուսին(ներ)Gene Dresselhaus? և Frederick Reif?[20]
 Mildred Dresselhaus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միլդրեդ Դրեսսելհաուզը ծնվել է Բրուքլինում, Լեհաստանից ներգաղթած հրեաների ընտանիքում[22][23][24]։ Մեծացել է Բրոնքսում, ուր ընտանիքը տեղափոխվել էր 1934 թվականին։

Ավարտել է Նյու Յորք նահանգի Հանթեր քոլեջը, ապա կրթությունը շարունակել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ ստացել է Ֆուլբրայթի կրթաթոշակ, ինչպես նաև Հարվարդի համալսարանում։ 1958 թվականին Չիկագոյի համալսարանից ստացել է դոկտորի աստիճան։ Նախքան Լինքոլնի լաբորատորիայում (Lincoln Lab) աշխատելը մի քանի տարի հաճախել է Կոռնելի համալսարանի դասընթացներին։ 1987 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից ստացել է պրոֆեսորի կոչում (ֆիզիկայի և էլեկտրական ճարտարագիտության պատվավոր պրոֆեսոր), 1985 թվականին ստացել է «ինստիտուտի պրոֆեսոր» (Institute Professor) կոչումը[25]։

Պրոֆեսոր Դրեսսելհաուզը կարիերան սկսել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լինքհոլնի լաբորատորիայից։ Ողջ աշխատաժամանակը նա օգտագործել է մագնիսական օպտիկայի գերհաղորդականության հետազոտությունների համար, ինչպես նաև իրականացրել է մի շարք փորձեր, որոնց շնորհիվ հնարավոր է եղել հասկանալ կիսամետաղների էլեկտրոնային կառուցվածքի, հատկապես գրաֆիտի հիմնարար բնույթը։ Դրեսսելհաուզը եղել է նանոտեխնոլոգիաների բնագավառի առավել փորձառու մասնագետներից, որոնք հենվում են ածխածնի տարբեր հատկությունների վրա։

1990 թվականին մետաղների և կիսամետաղների ուսումնասիրության, ինչպես նաև ակադեմիական գիտության և ճարտարագիտության մեջ ներդրում ունենալու համար Դրեսսելհաուզը պարգևատրվել է Ազգային գիտական մեդալով[26]։ 2000-2001 թվականներին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի գիտության հարցերով բաժնի ղեկավարը (էներգետիկայի նախարարություն)։ 2004 թվականից ղեկավարել է Ֆիզիկայի ամերիկյան ինստիտուտը։

Պրոֆեսոր Դրեսսելհաուզը նաև կատարել է Ամերիկյան ֆիզիկայի հասարակության, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (American Association for the Advancement of Science) նախագահի պարտականությունները, ինչպես նաև ԱՄՆ Ազգային ակադեմիայի գանձապետի պարտականությունները։ (United States ազգային ակադեմիա ՀՀ Գիտությունների)։ Դրեսսելհաուզը իր ժամանակից հատկացրել է նաև գիտական գործունեությունում ներգրավված և ակտիվ գործունեություն ծավալող կանանց աջակցմանը։

Դրեսսելհաուզը հայտնի է նաև թերմոէլեկրականության, գրաֆիտի հատկությունների, գրաֆիտի ալոտրոպային միացությունների, ածխածնային նանոխողովակների ուսումնասիրության բնագավառում իր ունեցած ավանդի համար։

Ամուսնացած է եղել հայտնի տեսաբան Ժենե Դրեսսելհաուզի հետ, ունեցել են չորս երեխա։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ԱՄՆ ազգային գիտական մեդալ (1990)
  • Կոմպտոնի մեդալ (2000)
  • IEEE հիմնադիրների մեդալ (2004)
  • Հարոլդ Պենդերի մրցանակ (2006)
  • «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ (2007)
  • Էրստեդի մրցանակ (2008)
  • Օլիվեր Բակլիի մրցանակ (2008)
  • Էնրիկո Ֆերմի մրցանակ (2010)
  • Կավլիի մրցանակ (2012)[27]
  • Ազատության նախագահական մեդալ (2014)
  • IEEE պատվո մեդալ (2015)
  • Օքսֆորդի պատվո մեդալ (2016)
  • Բենջամին Ֆրանկլինի մեդալ (2017)

Ընտրված հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://news.mit.edu/2017/institute-professor-emerita-mildred-dresselhaus-dies-86-0221
  4. 4,0 4,1 4,2 http://webcast.mit.edu/spr2017/memorial/
  5. https://www.remembermyjourney.com/Memorial/17062811
  6. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/56206.html
  7. https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
  8. https://www.aapt.org/programs/awards/oersted.cfm
  9. https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
  10. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
  11. https://www.invent.org/inductees/mildred-dresselhaus
  12. https://www.nsf.gov/nsb/news/news_summ.jsp?cntn_id=114329&org=NSF
  13. https://science.osti.gov/fermi/Award-Laureates
  14. https://www.witi.com/halloffame/
  15. https://www.americancarbonsociety.org/home/about/awards/#carbon
  16. https://www.aps.org/programs/honors/prizes/nicholson.cfm
  17. https://ethz.ch/de/die-eth-zuerich/portraet/auszeichnungen/ehrenraete-und-ehrendoktoren.html
  18. https://www.acs.org/funding/awards/acs-award-for-encouraging-women-into-careers-in-the-chemical-sciences/past-recipients.html
  19. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/founders-rl.pdf
  20. https://physics.berkeley.edu/news-events/news/20190826/remembering-frederick-reif
  21. Natalie Angier (2012 թ․ հուլիսի 2). «Carbon Catalyst for Half a Century». New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  22. Encyclopedia of World Scientists
  23. Professor Mildred Dresselhaus
  24. Carbon Catalyst for Half a Century
  25. «The "Queen of Carbon Science"» (ամերիկյան անգլերեն). discov-her.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  26. The President's National Medal of Science: Recipient Details. Mildred S. Dresselhaus (անգլ.)
  27. «Ученые из США и Германии стали лауреатами премии Кавли в 2012 году». ՌԻԱ Նովոստի. 1 июня 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլդրեդ Դրեսսելհաուզ» հոդվածին։