Միլան Մարիչ

սերբ դերասան

Միլան Մարիչ (սերբ.՝ Милан Марић, հուլիսի 31, 1990(1990-07-31), Բելգրադ, ՀՍՖՀ[1][2]), թատրոնի և կինոյի սերբ դերասան։

Միլան Մարիչ
սերբ.՝ Милан Марић
Ծնվել էհուլիսի 31, 1990(1990-07-31) (33 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Միլան Մարիչը ծնվել է 1990 թվականի հուլիսի 31-ին Բելգրադում։ Բեմ է դուրս եկել անչափահաս տարիքում ԴԱԴՈՎ երիտասարդական թատրոնում, այնուհետև ընդունվեց Դրամատիկական արվեստի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո նույն տարում Միլանն ընդունվել է Հարավսլավական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչ օրս։ Արտիստը ունի երկրպագուների մեծ բանակ և ներկայացումներում խաղացած բազմաթիվ դերեր։

2013 թվականին ավարտում է Դրամատիկական արվեստի ֆակուլտետը, Բիլյան Մաշիչի դասարանը։ Նա մի քանի դերեր է խաղացել Բելգրադի խոշորագույն թատրոններում, Հարավսլավական դրամատիկական թատրոնում, Ատելյե 212-ում, Բիտեֆում, Բելգրադի մշակութային կենտրոնում, ինչպես նաև Կրուշևաց քաղաքի թատրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու հարյուրամյակի տարելիցին նա խաղացել է երեք դեր՝ Գավրիլո Պրինցիպը, «Այս գերեզմանը փոքր է ինձ համար» ներկայացման մեջ, Բիլյանա Սրբլյանովիչը և Դանիլա Իլիչը «Օձ սպանողները» դրամայում, Միլենա Մարկովիչը «Ես պաշտպանում էի երիտասարդ Բոսնիան» կինոֆիլմում։ 2018 թվականին էկրան բարձրացան միանգամից նրա երկու աշխատանքներ, Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որտեղ Միլանը կատարում էր գլխավոր դերը, ինչպես նաև «Նեմանիչների դինաստիան, թագավորության ծնունդը» հեռուստասերիալը, որտեղ Միլանը խաղում էր երիտասարդ Վուկան Նեմանիչի դերը։

Թատերական դերեր խմբագրել

Ներկայացում Թատրոն Պրեմիերա
«Ճաղերի հետևում» Կրուշևացի թատրոն 14.10.2011
«Աշխատողները մահանում են երգելով» Բիտեֆ 16.12.2011
«Պիշոնի և Ժուգայի մասին բալլադ» Բիտեֆ 07.03.2012
«Կասկածելի անձնավորություն» Հարավսլավիայի դրամատիկական թատրոն 09.04.2012
«Զորան Ջինջիչ» Ատելիե 212 18.05.2012
«Հիսուն հարված» Ատելիե 212 18.01.2013
«Օրիորդ» Հարավսլավիայի դրամատիկական թատրոն 26.04.2013
«Այս գերեզմանը փոքր է ինձ համար» Բիտեֆ 12.03.2014
«Օձ սպանողները» Հարավսլավիայի դրամատիկական թատրոն 07.06.2014
«Խինկեման. լինելու բանը լինում է» Հարավսլավիայի դրամատիկական թատրոն 14.05.2013
«Օրագիր Չարնոևիչի մասին» Հարավսլավիայի դրամատիկական թատրոն 17.12.2014
«Տարտյուֆ» Հարավսլավիայի դրամատիկական թատրոն
«Վենետիկի վաճառականը» Հարավսլավիայի դրամատիկական թատրոն

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
2011 «Անձրևի հոտը Բալկաններում» Կոկի
2014 «Ես պաշտպանում էի երիտասարդ Բոսնիան» Դանիլո Իլիչ
2016 «Լավ կինը» Դավոր
2016 «Խոնավություն» Ջորջե
2016 «Սանտա-Մարիան ողջունում է» Միլան Օբրենովիչ
2018 «Նեմանիչների դինաստիան, թագավորության ծնունդը» Վուկան Նեմանիչ
2018 «Դովլաթով» Սերգեյ Դովլաթով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Milan Maric». IMDb. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  2. «Milan Maric в Instagram: «Ekipa.. #aveti#mirajovanaandrejvukcvejaslobajankolejlamirnadule»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Մարիչ» հոդվածին։