Միլանի բնագիտական թանգարան
Միլանի բնագիտական թանգարան (իտալերեն՝ Museo Civico di Storia Naturale di Milano), բնագիտական թանգարան Միլանում։ Հիմնադրվել է 1838 թվականին, երբ բնագետ Ջուզեպպե դե Քրիստոֆորիսը (1803-1837 թթ.) իր հավաքածուները նվիրաբերել է Իտալիայի Միլան քաղաքին։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Ջորջո Յանը (1791-1866 թթ.):
Միլանի բնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | բնագիտական թանգարան, կազմակերպություն, պալացցո և ազգագրական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան[1][2][3] |
Հասցե | Corso Venezia[1], Corso Venezia, 55[2] և Corso Venezia 55, 20121 Milano[3]20121[1][3] |
Հիմնադրվել է | 1838 |
Այցելուներ | 31 819 մարդ (2020)[3], 252 123 մարդ (2019)[4] և 68 587 մարդ (2021)[5] |
Կայք | Պաշտոնական կայք |
![]() | |
![]() |
Նկարագրություն Խմբագրել
Միլանի բնագիտական թանգարանը գտնվում է 19-րդ դարի Giardini Pubblici Indro Montanelli (Ինդրո Մոնտանելլի հասարակական այգիներ) կառույցում, Վենետիկի նավահանգստի պատմական դարպասի մոտ։ Նեոգոթական տարրերով նեոռոմանական ոճի շինությունը կառուցվել է 1888-1893 թվականներին։
Թանգարանն ունի հինգ տարբեր մշտական ցուցադրության բաժիններ[6]՝
- Միներալոգիայի բաժին (ամբողջ աշխարհի օգտակար միներալի մեծ հավաքածու)
- Պալեոնտոլոգիայի բաժին (դինոզավրերի և այլ նախապատմական օրգանիզմների որոշ բրածոներ)
- Հոմո սափիենսի բնագիտական բաժին (նվիրված է մարդու ծագմանն ու էվոլյուցիային, առաձնակի ուշադրություն է դարձվում մարդու և բնության միջև հարաբերություններին)
- Անողնաշարավորների կենդանաբանության բաժին (նվիրված է փափկամարմիններին, հոդվածոտանիներին և միջատաբանությանը)
- Ողնաշարավորների կենդանաբանության բաժին (նվիրված է ողնաշարավորներին, և՛ էկզոտիկ, և՛ եվրոպական vertebrates, both exotic and European)
Թանգարանում ցուցադրվում է ամբողջական չափերի տրամանկարների (շուրջ 100) իտալական ամենամեծ հավաքածուն, ինչն այցելուներին հնարավություն է տալիս դիտարկելու էկոհամակարգի որոշ հատուկ կերպեր[7]։
Միներալոգիայի բաժին Խմբագրել
Միներալոգիայի բաժնում ներկայացված են աշխարհի մի քանի օգտակար հանածոներ, այդ թվում աշխարհի խոշորագույն բյուրեղյա ծծումբը (Պեզարո է Ուրբինո գավառից) և 8000 կարատանոց բրազիլական բյուրեղյա տպազիոնը։ Ցուցադրված են նաև բորատի, քվարցի, ֆոսգենի, ֆլյուորիտի, մալաքիտի և այլ միներալների նմուշներ։
Պալեոնտոլոգիայի բաժին Խմբագրել
Այս բաժինը պարզաբանում է հնակենդանաբանության և հնէաբանության հիմունքները։ Ցուցադրությունների շարքում ներառված են մի շարք բույսերի և կենդանիների հանածոներ։ Առավել արժեքավոր նմուշներ են երկու գաճաճ փղերի կմախքները (Palaeoloxodon falconeri) Սիցիլիայից և Scipionix samniticus-ի միակ գոյություն ունեցող հանածոն։ Թանգարանում կան նաև դինոզավրերի մի քանի կմախքներ, ինչպիսիք են ալոզավրերերը, ստեգոզավրերը, Dromaeosaurusև Plateosaurus:
Հոմո սափիենսի բնագիտական բաժին Խմբագրել
Այս բաժինը նվիրված է մարդու ծագմանը վաղ պրիմատներից մինչև հոմո սափիենս։ Մարդկային էվոլյուցիան նկարագրվում է ֆիլոգենիայի, ձևաբանության և էկոլոգիական տեսանկյունից՝ ներկայացնելով մի քանի հնագիտական առարկաներ և իրատեսական պլաստիկ մոդելներ։ Առավել արժեքավոր նմուշներից է Australopithecus afarensis-ի կմախքը։
Անողնաշարավորների կենդանաբանության բաժին Խմբագրել
Այս բաժինը բաժանված է երկու ցուցադրությունների։ Առաջին հատվածում փափկամարմիններն ու հոդվածոտանիներն են։ Ցուցադրությունն ընդգրկում է հսկա ծովային եռափեղկանի, որն ամենամեծ կենդանի երկփեղկանիներից է, երկու ճապոնական խեցգետին-սարդեր (արու և էգ), հսկայական սկոլոպենդրան (Scolopendra gigantea) և սարդակերպեր՝ սարդեր, կարիճներ ամբողջ աշխարհից։ Ցուցադրության երկրորդ հատվածը նվիրված է միջատաբանությանը, որտեղ ցուցադրված են բազմաթիվ միջատներ։
Ողնաշարավորների կենդանաբանության բաժին Խմբագրել
Կառույցի երկրորդ հարկում տեղավորված է ողնաշարավորների կենդանաբանության բաժինը, որտեղ ցուցադրվում են բազմաթիվ կենդանիների կմախքներ Եվրոպայից և արտերկրից, կա շուրջ 12 մետր երկարությամբ կաշալոտ կմախք, տարբեր տրամանկարներ։
Թանգարանի տնօրեններ Խմբագրել
- 1838-1866 թթ. Ջորջո Յան
- 1866-1882 թթ. Էմիլիո Կորնալիա
- 1882-1891 թթ. Անտոնի Ստոպպանի
- 1892-1911 թթ. Տիտո Վինոլի
- 1911-1927 թթ. Էտորե Արտինի
- 1928-1951 թթ. Բրունո Պարիսի
- 1951-1964 թթ. Էդգարդո Մոլտոնի
- 1964-1981 թթ. Չեզարե Կոնչի
- 1981-1994 թթ. Ջիովաննի Պիննա
- 1994-2001 թթ. Լուիջի Կանյոլարո
- 2001-2010 թթ. Էնրիկո Բանֆի
- 2010-2012 թթ. Մաուրո Մարիանի
- 2012 թվականից՝ Դոմենիկո Պիրաինա
Պատկերասրահ Խմբագրել
-
Տուրկանացի տղան (Homo ergaster)
-
Ծծումբի բյուրեղներ
-
Elephas falconeri-ի (գաճաճ փիղ) կմախք
-
էրիոպս
-
Սցիպիոնիկս
-
Գլիպտոդոն
-
Կաշալոտի կմախք
-
Ճապոնական խեցգետին-սարդեր
-
Սպիտակ արջերի տրամանկար
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ «COMUNE DI MILANO - Museo Civico di Storia Naturale»։ Comune.milano.it։ Վերցված է 2015-05-16
- ↑ Le città d'arte: Milano, Guide brevi Skira, ed. 2008, various authors
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2016-05-12 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միլանի բնագիտական թանգարան կատեգորիայում։ |