Միլանի ակվարիում
Միլանի ակվարիում (իտալերեն՝ Acquario Civico di Milano), հանրային ակվարիում Իտալիայի Միլան քաղաքում։ Համարվում է Եվրոպայի երրորդ ամենահին ակվարիումը[4]։
![]() | |
Տեսակ | հանրային ակվարիում, պալացցո և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան[1][2] |
Հասցե | Viale Gadio 2, 20121, Միլան20121[1] |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Մակերես | 1000 քառակուսի մետր |
Այցելողներ | 134 886 մարդ (2018)[3] |
Հիմնադրված է | 1906 |
Բացված | 1906 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1][2] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Պատմություն Խմբագրել
Կառուցվել է 1905 թվականին Միլանի համաշխարհային ցուցահանդեսի առթիվ և գործում է առ այսօր[5][6]։ Գտնվում է Սեմպիոնե զբոսայգու (իտալերեն՝ Parco Sempione) ծայրում։ Ակվարիումն ունի ավելի քան 100 տարբեր տեսակի ստորջրյա կենսաբազմազանություն, որոնք գտնվում են մի քանի ավազաններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով իտալական ծովափերի, լճերի և գետերի ձկներին և ջրային բուսականությանը[7]։
Շենքի ճակատային հատվածում հռոմեական ջրերի և ծովերի աստված Նեպտունի քանդակն է (քանդակագործ՝ Օռեստո Լաբո)։
Գրադարան Խմբագրել
Ակվարիումի գրադարանն ունի Իտալիայի ծովային և կենսաբանական ամենահեղինակավոր հավաքածուն և բաց է հասարակության համար։
Այստեղ կա 12,000 կտոր գիրք, 1000 պարբերական, 25000 հոդվածներ, 600 տեսաերիզներ։ Կա նաև լուսանկարչական պահոց՝ շուրջ 15,000 պատկերներով։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-20-ին։ Վերցված է հունվարի 20, 2015
- ↑ Milano e Provincia, Touring Club Italiano, ed.2003, autori vari.
- ↑ Le città d'Arte: Milano, Guide brevi Skira, ed.2008, autori vari.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2012