Միդելային հատվածք, միդել (հոլանդերեն՝ middel, բառացիորեն՝ միջին), ջրում կամ օդում շարժվող մարմինների (օրինակ, նավի իրանի, ինքնաթիռի ֆյուզելաժի և այլն) համար, մարմնի շարժմանն ուղղահայաց հարթության մեջ գտնվող ամենամեծ մակերես ունեցող հատույթ։ Միդելային հատվածքի մակերես ասելով, հասկանում են նաև մարմնի՝ շարժմանն ուղղահայաց հարթության վրա պրոյեկցիայի մակերեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 531