Միգել Ալմիրոն (իսպ.՝ Miguel Almirón, փետրվարի 10, 1994(1994-02-10)[1][2][3], Canelones Department, Ուրուգվայ), պարագվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի և Պարագվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և ձախ վինգերի դիրքում[4]։

Միգել Ալմիրոն
Miguel Almirón
Ալմիրոնը 2018 թվականի օգոստոսին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Miguel Ángel Almirón Rejala
Քաղաքացիությունը Պարագվայ Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1994(1994-02-10)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Canelones Department, Ուրուգվայ
Հասակ 174 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 24
Պատանեկան կարիերա
2008-2012 Պարագվայ Սերո Պորտենյո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Պարագվայ Սերո Պորտենյո 39 (6)
2015-2016 Արգենտինա Լանուս 35 (3)
2017-2019 Միացյալ Նահանգներ Ատլանտա Յունայթեդ 62 (21)
2019-ներկա Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 11 (0)
Ազգային հավաքական
2010 Պարագվայ Պարագվայ Մ17 10 (1)
2012-2013 Պարագվայ Պարագվայ Մ20 16 (2)
2015-ներկա Պարագվայ Պարագվայ 21 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 12-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սերո Պորտենյո խմբագրել

Ալմիրոնը Սերո Պորտենյոյի ակադեմիայի սան է[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մարտի 11-ին՝ փոխարինման մտնելով Դեպորտիվո Կապիատայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 19-ին՝ Ռուբիո Նյուի դեմ խաղում[9]։ Մայրցամաքային առաջնություններում առաջին հանդիպումը Ալմիրոնը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 27-ին՝ Հարավամերիկյան գավաթի Ռենտիստասի դեմ խաղում[10]։ 2015 թվականի մայիսի 25-ին պարագվայցին դուբլ ձևակերպեց Սպորտիվո Սան Լորենցոյի դեմ խաղում[11]։ Սերո Պորտենյոյի կազմում Ալմիրոնը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Ատլետիկո Լանուս խմբագրել

2015 թվականի օգոստոսին Ալմիրոնը միացավ Ատլետիկո Լանուսին[12][13]։ Իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման մտնելով Բանֆիլդի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Հարավամերիկյան գավաթի Բելգրանոյի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 7-ին Ալմիրոնը գոլային փոխանցում տվեց, ապա հեռացվեց խաղադաշտից Խիմնասիա ի Էսգրիմա Լա Պլատայի դեմ խաղում[16]։ 2016 թվականի մարտի 12-ին նա գոլի հեղինակ դարձավ Ռասինգ Ավելյանեդայի դեմ խաղում, սակայն Լանուսը պարտվեց 2-1 հաշվով[17]։ Մայիսի 29-ին պարագվայցին գոլ խփեց Արգենտինայի առաջնության եզրափակչի Սան Լորենսոյի դեմ խաղում[18]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և նվաճել գավաթը[19][20]։ Լանուսի կազմում Ալմիրոնը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլանտա Յունայթեդ խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 5-ին Ալմիրոնը 8 միլիոն դոլարի դիմաց տեղափոխվեց Ատլանտա Յունայթեդ[21][22][23]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 6-ին՝ Նյու Յորք Ռեդ Բուլզի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը MLS-ում խփեց մարտի 12-ին՝ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Մինեսոտա Յունայթեդի դեմ խաղում[25][26]։ Մայիսի 21-ին Ալմիրոնը հեթ-տրիկ ձևակերպեց Հյուստոն Դինամոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[27][28]։ Մայիսի 28-ին նա 2 գոլ հեղինակեց Նյու Յորք Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[29]։ Իր առաջին մրցաշրջանում Ատլանտայի կազմում Ալմիրոնը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ[30], ընդգրկվելով MLS-ի խորհրդանշական հավաքականում[31][32] և ճանաչվելով MLS-ի տարվա լավագույն նորեկ[33][34][35]։

 
Ալմիրոնը տոնում է գոլը Ատլանտա Յունայթեդի հետ 2018 թվականին

2018 թվականի մարտի 11-ին Ալմիրոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԴՍ Յունայթեդի դեմ խաղում[36]։ Ապրիլի 7-ին՝ Լոս Անջելեսի դեմ խաղում նա դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[37]։ Ապրիլի 16-ին պարագվայցին 2 գոլային փոխանցում տվեց Նյու Յորք Սիթիի դեմ խաղում[38]։ Ապրիլի 28-ին Ալմիրոնը դուբլ ձևակերպեց Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում[39]։ Մայիսի 3-ին նա ճանաչվեց MLS-ի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ[40][41][42]։ Հուլիսի 1-ին պարագվայցին 2 գոլ խփեց Օռլանդո Սիթիի դեմ խաղում[43]։ Հուլիսի 8-ին Ալմիրոնը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիլադելֆիա Յունիոնի դեմ խաղում՝ Ատլանտա Յունայթեդին հաղթել 2-0 հաշվով[44]։ Սեպտեմբերի 15-ին պարագվայցին դուբլ ձևակերպեց Կոլորադո Ռեպիդսի դեմ խաղում[45]։ Սեպտեմբերի 20-ին Ալմիրոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան-Խոսե Էրթքվեյկսի դեմ խաղում՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46]։ Դեկտեմբերի 9-ին նա խաղադաշտ դուրս եկավ MLS Գավաթի Պորտլենդ Տիմբերսի դեմ խաղում[47], իսկ Ատլանտա Յունայթեդը հաղթեց 2-0 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ հաղթելով MLS[48][49][50]։ 2018 թվականին պարագվայցին երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[51][52][53]։ Ատլանտայի կազմում Ալմիրոնը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ[54][55]։

Նյուքասլ Յունայթեդ խմբագրել

2019 թվականի հունվարի 31-ին Ալմիրոնը 5.5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[56][57][58]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 21 միլիոն ֆունտ ստերլինգ[59][60][61]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 11-ին՝ փոխարինման մտնելով Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[62][63]։ Նյուքասլի մեկնարկային կազմում Ալմիրոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ փետրվարի 23-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[64][65][66]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ալմիրոնը ներկայացրել է Պարագվայը մինչև 17 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում[67]։ 2013 թվականի ամռանը նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[68]՝ անցկացնելով 2 հանդիպում[69]։ Պարագվայը հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Իրաքին[70][71]։

Իր դեբյուտը Պարագվայի ազգային հավաքականում Ալմիրոնը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Չիլիի դեմ ընկերական խաղում[72][73]։ 2016 թվականի մայիսին նա հրավիրվեց Պարագվայի հավաքական՝ մասնակցելու Կոպա Ամերիկային[74][75]։ Առաջնությանը նա անցկացրեց 2 հանդիպում[76][77], իսկ Պարագվայը դուրս մնաց խմբային փուլից։ 2017[78] և 2018 թվականներին Ալմիրոնը ճանաչվեց լավագույն պարագվայցի ֆուտբոլիստ[79][80]։

2019 թվականի մարտի 27-ին Ալմիրոնը փոխարինման մտավ Մեքսիկայի դեմ խաղում, ապա 7 րոպե անց ստացավ կարմիր քարտ՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 63-րդ րոպեին[81][82]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[83][84]՝ խաղադաշտ դուրս գալով հավաքականի բոլոր 4 խաղերում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պարագվայը դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Բրազիլիային[85][86]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[87]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սերո Պորտենյո 2013 Դիվիզիոն Պրոֆեսիոնալ 6 1 0 0 0 0 6 1
2014 14 0 0 0 1 0 15 0
2015 19 5 0 0 1 0 20 5
Ընդհանուր 39 6 0 0 2 0 0 0 41 6
Ատլետիկո Լանուս 2015 Պրիմերա Դիվիզիոն 10 0 1 0 3 1 14 1
2016 13 3 2 0 2 0 17 3
2016–17 12 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր 35 3 5 0 5 1 0 0 45 4
Ատլանտա Յունայթեդ 2017 MLS 30 9 1 0 1 0 32 9
2018 32 12 1 0 5 1 38 13
Ընդհանուր 62 21 2 0 0 0 6 1 70 22
Նյուքասլ Յունայթեդ 2018–19 Պրեմիեր Լիգա 10 0 0 0 0 0 10 0
2019–20 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 0 0 11 0
Կարիերայի ընդհանուր 147 30 7 0 7 1 6 1 167 32

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[87]

Պարագվայ
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 6 0
2017 5 0
2018 2 0
2019 7 0
Ընդհանուր 21 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սերո Պորտենյո

Լանուս

Ատլանտա Յունայթեդ

Անհատական խմբագրել

  • Տարվա լավագույն պարագվայցի ֆուտբոլիստ (ABC Color-ի քվեարկություն). 2017[79], 2018[80]
  • Տարվա լավագույն պարագվայցի ֆուտբոլիստ (հանրային քվեարկություն). 2017[79]
  • MLS-ի խորհրդանշական հավաքական. 2017[31], 2018[51]
  • MLS-ի տարվա լավագույն նորեկ. 2017[33]
  • MLS All-Star. 2017[92], 2018[93]
  • MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. ապրիլ 2018[40]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Paraguay - M. Almirón - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Who is Almiron? Is he worth £20m? Will he suit Benitez's system?». Mail Online. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Who exactly is Newcastle's potential record signing Miguel Almiron?». Football Bloody Hell (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Scouting Report: Miguel Almirón». Breaking The Lines (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Cerro Porteño vs. Deportivo Capiatá - 10 March 2013 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Rubio Ñú vs. Cerro Porteño - 19 April 2013 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «Club Cerro Porteño - CA Rentistas, Aug 27, 2014 - Copa Sudamericana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «Sportivo San Lorenzo vs. Cerro Porteño - 25 May 2015 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «Lanús acordó incorporación de Miguel Almirón». ESPN.com.ar (իսպաներեն). 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  13. Riveros, Juan (2015 թ․ հուլիսի 31). «Miguel Almirón nuevo fichaje de Lanús » Ñanduti». Ñanduti (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Club Atlético Lanús - Club Atlético Banfield, Sep 14, 2015 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «Club Atlético Lanús - Club Atlético Belgrano, Sep 18, 2015 - Copa Sudamericana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético Lanús, Dec 7, 2015 - Liguilla Pre-Sudamericana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  17. «Racing Club - Club Atlético Lanús, Mar 12, 2016 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  18. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético Lanús, May 29, 2016 - Partidos definición - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  19. 19,0 19,1 «Lanus crush San Lorenzo 4-0 in Argentine final». Eurosport. 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  20. «Campeón de punta a punta: Lanús goleó a San Lorenzo 4-0 y desató la fiesta en el Monumental». www.lanacion.com.ar (իսպաներեն). 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  21. «Atlanta United signs Paraguay international Miguel Almiron | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  22. «Atlanta United completes Almiron transfer». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  23. «Atlanta United sign Paraguay international Miguel Almiron - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  24. «Atlanta United FC - New York Red Bulls, Mar 6, 2017 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  25. «Minnesota United FC - Atlanta United FC, Mar 12, 2017 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  26. «Atlanta United 6, Minnesota United 1: 5 observations». ajc (English). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Atlanta United FC - Houston Dynamo, May 21, 2017 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  28. «Miguel Almiron obliges coach's request to shoot more, nets a hat trick». www.mlssoccer.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  29. «Atlanta United FC - New York City FC, May 28, 2017 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  30. «Miguel Almiron | Football Stats | Newcastle United | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  31. 31,0 31,1 «2017 MLS Best XI revealed: Who was the best in 2017?». www.mlssoccer.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  32. Hunte, Sydney (2017 թ․ նոյեմբերի 30). «Miguel Almiron, Josef Martinez named to MLS' Best XI». Dirty South Soccer. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  33. 33,0 33,1 «Atlanta United's Miguel Almiron named 2017 MLS Newcomer of the Year». www.mlssoccer.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  34. «MLS news: Atlanta United midfielder Almiron named MLS Newcomer of the Year | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  35. «Atlanta United's Miguel Almiron named MLS Newcomer of the Year». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  36. «Atlanta United FC - D.C. United, Mar 11, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  37. «Atlanta United FC - Los Angeles FC, Apr 7, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  38. «Atlanta United FC - New York City FC, Apr 16, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  39. «Atlanta United FC - Montreal Impact, Apr 28, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  40. 40,0 40,1 «Atlanta United's Miguel Almiron wins April MLS Player of the Month». www.mlssoccer.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  41. «Miguel Almirón voted MLS Player of the Month presented by EA SPORTS». www.atlutd.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  42. «Atlanta United's Almiron named MLS Player of the Month». ajc (English). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «Atlanta United FC - Orlando City SC, Jul 1, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  44. «Philadelphia Union - Atlanta United FC, Jul 8, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  45. «Colorado Rapids - Atlanta United FC, Sep 15, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  46. «San Jose Earthquakes - Atlanta United FC, Sep 20, 2018 - Major League Soccer - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  47. «Atlanta United FC - Portland Timbers, Dec 9, 2018 - MLS Cup Playoffs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  48. 48,0 48,1 «Atlanta United FC wins 2018 MLS Cup!». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  49. «Atlanta United win MLS Cup beating Portland in final». Reuters (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  50. Reineking, Jim. «Atlanta United wins MLS Cup in just its second season». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  51. 51,0 51,1 «2018 MLS Best XI». www.mlssoccer.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  52. «Miguel Almirón and Josef Martinez selected to 2018 MLS Best XI». www.atlutd.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  53. «Major League Soccer Names The Best MLS XI For 2018 Season». www.sportbible.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  54. «Atlanta United breaks MLS Transfer record, Almirón officially signs with Newcastle United». www.atlutd.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  55. «Atlanta president: Almiron sale shows MLS quality». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  56. «Magpies complete Almirón signing». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  57. «Miguel Almiron: Newcastle United sign playmaker for club record fee of £20m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  58. Simpson, Christopher. «Miguel Almiron Completes Newcastle Transfer for Reported Club-Record Fee». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  59. Taylor, Louise (2019 թ․ հունվարի 31). «Newcastle break club record to sign £21m Miguel Almirón from Atlanta». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  60. «Newcastle sign Miguel Almiron from Atlanta United for club-record fee». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  61. Bird, Simon (2019 թ․ հունվարի 31). «Miguel Almiron completes £21million Newcastle United transfer». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  62. «Wolverhampton Wanderers - Newcastle United, Feb 11, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  63. Steinberg, Jacob (2019 թ․ փետրվարի 11). «Wolves 1-1 Newcastle United: Premier League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  64. «Newcastle United - Huddersfield Town, Feb 23, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  65. «Miguel Almirón sparkles on home debut as Newcastle down Huddersfield». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 23. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  66. «Miguel Almiron impresses on full debut as Newcastle continue resurgence». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  67. McCormick, Sean (2019 թ․ հունվարի 31). «Who is Miguel Almiron? The MLS sensation Newcastle have signed on a permanent deal». nechronicle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  68. «Sanabria lidera Selección paraguaya Sub 20». ESPNdeportes.com (իսպաներեն). 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  69. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Paraguay». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)
  70. «Iraq U20 - Paraguay U20, Jul 3, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  71. FIFA.com. «Shakor strike extends Iraqi fairy tale». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  72. «Chile - Paraguay, Sep 5, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  73. «Chile vs. Paraguay - Football Match Summary - September 5, 2015 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  74. «Paraguay National Team Roster | Copa America». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  75. «Paraguay's Copa America Centenario roster». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  76. «Colombia - Paraguay, Jun 8, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  77. «United States - Paraguay, Jun 12, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  78. «Major Paraguayan daily names Miguel Almiron top player of the year». www.mlssoccer.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  79. 79,0 79,1 79,2 «Almirón, el mejor de 2017 - Fútbol - ABC Color». www.abc.com.py (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  80. 80,0 80,1 «Almirón y Roque, los mejores del 2018 - Fútbol - ABC Color». www.abc.com.py (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  81. «Mexico - Paraguay, Mar 27, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  82. McCormick, Sean (2019 թ․ մարտի 27). «Miguel Almiron sees red for horror challenge». nechronicle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  83. «Almirón receives Paraguay call-up for Copa América». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  84. «Almiron, Perez named in Paraguay Copa America squad - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  85. «Brazil - Paraguay, Jun 28, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  86. «Copa America: Brazil beat Paraguay on penalties to reach semi-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  87. 87,0 87,1 «Miguel Almirón». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  88. s.r.o, LiveSport. «Primera Division 2013 Standings, Soccer Paraguay League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  89. s.r.o, LiveSport. «Primera Division 2015 Standings, Soccer Paraguay League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  90. pedrocoates (2016 թ․ օգոստոսի 15). «Lanús lift Copa Bicentenario after last minute winner against Racing (VIDEO)». golazo argentino (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  91. «Soccer-Lanus beat River Plate 3-0 to win Argentine Supercup». Reuters (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  92. «2017 MLS All-Star Roster». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  93. «2018 MLS All-Star Roster». www.mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել