Միա Մոթլի (անգլ.՝ Mia Mottley, հոկտեմբերի 1, 1965(1965-10-01), Բարբադոս), բարբադոսցի քաղաքական գործիչ։ Նա վարչապետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 25-ին՝ 2018 թվականի մայիսի 24-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Բարբադոսի Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո։ Նա դարձավ առաջին կինը այս պաշտոնում և ութերորդ վարչապետը 1966 թվականին Բրիտանիայից անկախանալուց հետո՝ հաջորդելով Ֆրեյնդել Ստյուարտին[4]։ Մինչ պաշտոնը ստանձնելը նա եղել է Բարբադոսի Լեյբորիստական կուսակցության առաջնորդը[5]։

Միա Մոթլի
անգլ.՝ Mia Mottley
 
Կուսակցություն՝ Barbados Labour Party?[1]
Կրթություն՝ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, United Nations International School? և University of the West Indies - Cave Hill Campus?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1965(1965-10-01) (59 տարեկան)
Ծննդավայր Բարբադոս
Քաղաքացիություն  Բարբադոս
Ի ծնե անուն անգլ.՝ Mia Amor Mottley
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Միա Մոթլին ծնվել է 1965 թվականին։ 1994 թվականի խորհրդարանական ընտրություններում Բարբադոսի Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո նա հյուսիսարևելյան Սեն Միշել ընտրատարածքի կողմից ընտրվեց Բարբադոսի խորհրդարանի պատգամավոր։ Նույն թվականին, 29 տարեկանում, Օուեն Արթուրի կառավարման տարիներին դարձել է կրթության, երիտասարդության հարցերի և մշակույթի նախարար՝ դառնալով ամենաերիտասարդ նախարարը երկրի պատմության մեջ][5]։ 2001 թվականին նշանակվել է գլխավոր դատախազ և Ներքին գործերի նախարար՝ դառնալով այս պաշտոնները զբաղեցրած առաջին կինը։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նա դարձավ Բարբադոսի Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։ 2010 թվականի հոկտեմբերին կուսակցության ղեկավար ընտրվեց Օուեն Արթուրը։ Երկրորդ անգամ նա դարձավ Բարբադոսի Լեյբորիստական կուսակցության առաջնորդը 2013 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո[5]։

Մոթլիի նախընտրական ծրագիրը ներառում էր արտաքին պարտքի վերակառուցում, առաջադեմ քաղաքականություն կրթական բնագավառում և այլ բարեփոխումներ[4]։ Իր ընտրվելուց հետո Մոթլին հայտնել է 5 միլիարդ բարբադոսական դոլարի (մոտ 7,5 միլիարդ ԱՄՆ դոլար) պարտքի մասին, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 175%-ը։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պատրաստակամություն է հայտնել վերակառուցել պարտքը[6]։

2018 թվականի ընտրություններում Բարբադոսի Լեյբորիստական կուսակցությունը շահեց խորհրդարանում բոլոր 30 տեղերը և ստացավ համաժողովրդական ձայների ավելի քան 70%-ը՝ Մոթլիին դարձնելով երկրի առաջին կինը, ով ընտրվեց վարչապետի պաշտոնում։ Նա պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 25-ին[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Barbados elects Mia Mottley as first woman PMBBC Online, 2018.
  2. https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
  3. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177695/mia-mottley/
  4. 4,0 4,1 «Миа Моттли: первая женщина-губернатор Барбадоса». Пренса Латина. 2018 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Mottley replaces Arthur as opposition leader in Barbados» (անգլերեն). Caribbean360. 2013 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  6. «Барбадос объявил о техническом дефолте по купону еврооблигаций с погашением в 2035 году». Cbonds. 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.(չաշխատող հղում)
  7. «Barbados General Election Results 2018». caribbeanelections.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.