Միացյալ Հայաստան կամավորական ջոկատ

«Միացյալ Հայաստան» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ Ունեցել է շտաբ, զինանշան։ 1992 թվականից ջոկատի ազատամարտիկների մի մասը ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ-ում։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Սիսիանի (Զոլաքար, Սառնակունք, Ծղուկ), Տավուշի (Այգեպար), Գորիսի (Խոզնավար), Իջևանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Մատաղիս, Հակոբ Կամարի, Հարությունագոմեր, Կարմիրավան) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Տարբեր մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Է. Խաչիկյանը, Ա. Մկրտչյանը, Ի. Խաչիբաբյանը, շտաբի պետ՝ Ա. Մկրտչյանը։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Միացյալ Հայաստան կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄիացյալ Հայաստան
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԷ. Խաչիկյան, Ա. Մկրտչյան, Ի. Խաչիբաբյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։