Միացյալ Գերմանիայի ստեղծումը

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Գերմանիան մնացել էր պառակտված, իսկ 1848-1849 թվականներին հեղափոխությունը չլուծեց նրա վերամիավորման խնդիրը։ Սակայն ակնառու դարձավ, որ առանց դրա անհնար է երկրի հետագա զարգացումը։

Օտտո Բիսմարկ

Վերամիավորման նախադրյալները խմբագրել

Վերամիավորման նախադրյալներն առկա էին։ Նախ՝ 1850-1860-ական թվականներին Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեզաշրջումը։ Աշխուժացել էին տնտեսական կապերը առանձին շրջանների միջև, ձևավորվել էր համազգային շուկա։ Այսինքն՝ Գերմանիան տնտեսապես միավորված էր։ Բուռն ծաղկում էին ապրում համագերմանական մշակույթն ու գիտությունը։ Դրանցով էր պայմանավորված գերմանացիների համազգային ինքնագիտակցության ձևավորումը։ Գերմանացիները համոզված էին, որ ունեն նույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և ազգային շահերը։

Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր։ Պրուսիական թագավորությունը դարձել էր գերմանական հողերի սիրտը։ Այստեղ շարունակվեցին բարենորոգումները։ Հակառակ Ավստրիայի` Պրուսիան ձգտում էր բարենորոգել նաև Գերմանական միությունը։ Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օտտո Բիսմարկն էր։ Նա կարճ ժամանակում Եվրոպայում դարձավ հայտնի քաղաքական դեմք։ Բիսմարկը կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով` ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ». ահա նրա հավատամքը։ Դա ուղղված էր առաջին հերթին Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ։

Իրադարձությունները խմբագրել

1866 թվականին պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային։ Ստանալով գործելու ազատություն՝ Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը` բաղկացած 22 պետությունից։ Դա Գերմանիայի փաստացի վերամիավորումն էր։ Սակայն դեռ անհրաժեշտ էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությունը։

1870-1871 թվականներին ընթացավ ֆրանս-պրուսական պատերազմը։ Այս անգամ ևս պրուսական բանակի հաղթանակը կատարյալ էր։ Կնքված հաշտությամբ Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց մեծ ռազմատուգանք։

1871 թվականի հունվարի 18-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի դղյակում հանդիսավորությամբ հռչակվեցգերմանական կայսրության ստեղծումը։ Հետագայում ընդունվեց Սահմանադրություն, որով ամրագրվում էր նրա դաշնային կառուցվածքը` 22 պետություն և երեք ազատ քաղաք։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տեղական սահմանադրությունը։ Համագերմանական միակ նախարարի՝ Կանցլերի միջոցով։ Տերության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր՝ Ռայխստագը։ Այլ խոսքով՝ Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։

Արդյունքները խմբագրել

Գերմանական միասնական պետության ստեղծումը մեծապես նպաստեց երկրի զարգացմանը։ Ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք ամրապնդում էին երկրի ազգային և պետական միասնությունը։ Բարելավվեց հասարակական կյանքը։ Մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք (չափահաս տղամարդկանց համար)։ Գործում էին բազմաթիվ կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ Կրճատվեց աշխատանքային օրը։ Աշխարհում առաջինը Գերմանիայում մտցվեց ապահովագրություն ծերության, հիվանդության և դժբախտ պատահարների համար։

Վերամիավորումն առաջ բերեց տնտեսության աննախընթաց զարգացում հատկապես ծանր արդյունաբերության մեջ։ Ներդրվում էին գիտության նորագույն նվաճումները։ 1913 թվականին արդյունաբերական զարգացմամբ Գերմանիան աշխարհում զբաղեցնում էր երկրորդ տեղը՝ ԱՄՆ-ից հետո։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական համառոտ հանրագիտարան