Միավորված Հայեր կուսակցություն
Միավորված Հայեր, կուսակցություն Հայաստանում։ Այն գլխավորում է Ռուբեն Ավագյանը։
Միավորված Հայեր կուսակցություն ՄՀԿ | |
---|---|
![]() Միավորված Հայեր կուսակցություն տարբերանշանը | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Ռուբեն Ավագյան |
Հիմնադրված | 2000 թվական |
Գաղափարախոսություն | Եվրոպամետություն[1][2] |
Քաղաքական հայացք | Ցենտրիզմ |
Շտաբ | Երևան |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 107 |
Երևանի ավագանի | 0 / 65 |
Պատմություն
խմբագրելԿուսակցությունը Ռուբեն Ավագյանի թեկնածությունը առաջադրեց 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Ավագյանը զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը՝ ստանալով ձայների 0.41%-ը։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը չկարողացավ որևէ ներկայացուցչություն ստանալ Ազգային ժողովում։
2017 թվականին կուսակցությունը ձևավորել է Հայկական վերածնունդ դաշինքը և միավորվել կենտրոնամետ եվրոպամետ Օրինաց Երկիր կուսակցության հետ: Սակայն 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում դաշինքը չկարողացավ ստանալ որևէ մանդատ՝ ստանալով ընտրողների ձայների ընդամենը 3,72% - ը։ Դրանից քիչ անց դաշինքը լուծարվեց։
Կուսակցությունը չի մասնակցել 2018 և 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին։
Գաղափարախոսություն
խմբագրելԿուսակցությունը պահպանում է կենտրոնամետ, ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը և աջակցում է Հայաստանում ուժեղ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով կենսամակարդակը և միջին խավը[3][2]։ Կուսակցությունը սատարում է նաև Արցախի Հանրապետության ինքնորոշմանը և Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը:
Կուսակցության մանիֆեստում կոչ է արվում շարունակել Հայաստանի եվրոպական ինտեգրումը և ասվում է, որ եվրոպական ինտեգրումը կնպաստի Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ Կուսակցությունը հավատում է նաև Ռուսաստանի և ԱՊՀ անդամ երկրների հետ սերտ համագործակցության պահպանմանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://old.hetq.am/arm/news/12899/miavorvats-hayeri-kartsiqov-irenc-kusakcutyuny-petakanamet-e-ev-kentronadzig.html (չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 «ПАРТИЯ "ОБЪЕДИНЕННЫЕ АРМЯНЕ" - Партия - Программа». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «"Միավորված հայեր". Մեր երկրի ապագան միջին խավն է». PanARMENIAN.Net.
Արտաքին հղումներ
խմբագրել- Միավորված Հայեր կուսակցությունը ֆեյսբուքում