Միանձնյա ղեկավարություն

Միանձնյա ղեկավարություն, կառավարման սկզբունք, երբ սոցիալիստական տնտեսության տարբեր օղակների ղեկավարներին տրվում էին ֆունկցիաների իրականացման լայն լիազորություններ, իսկ աշխատանքի արդյունքների համար սահմանվում էր անձնական պատասխանատվություն։ ԽՍՀՄ պետական մարմիններում, հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքային կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ միանձնյա ղեկավարությունը զուգակցվում էր կոլեգիալ ղեկավարության սկզբունքի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 523 CC-BY-SA-icon-80x15.png