«Միայն Աստված» (անգլ.՝ God Alone), նշանաբան, որը ֆրանսիական հոգևոր դպրոցի և հռոմեական կաթոլիկ մարիամաբանության առաջատար կերպարներից մեկը՝ սուրբ Լուի դե Մոնֆորն օգտագործել է որպես իր հավաքական գրությունների վերնագիր։

Սուրբ Լուի դե Մոնֆորին նվիրված գունապակիով պատուհան Փարիզում

Մոնֆորն իր բոլոր թղթակցությունների վրա ու շարականների մեծ մասի վերջում գրել է «Միայն Աստված»[1], որը որպես նշանաբան օգտագործվել է նրա բոլոր գրվածքներում համարյա կրկներգի ձևով[1]։

Նշանաբանն ու գրքի ուղերձն ամբողջացրել են մոնֆորյան հոգևորականությունը մեկ բանաձևի մեջ․ «Միայն Աստծուն, Քրիստոսի իմաստությամբ, Հոգով, Մարիամի հաղորդությամբ՝ Աստծո թագավորության համար»։

Նշանաբան խմբագրել

Գրքի վերնագիրը հիմնված է այն փաստի վրա, որ «Միայն Աստվածը» սուրբ Լուի դե Մոնֆորի նշանաբանն էր, և նրա գրվածքներում հանդիպում է ավելի քան 150 անգամ։ Ֆրանսիական հոգևոր դպրոցի և Անրի Բուդոնի նման հեղինակների ազդեցության միջոցով Մոնֆորը պաշտպանում էր աշխարհից հեռացումը՝ միայն Աստծուն որոնելու համար[1]։

Երբ Հռոմի պապ Պիոս XII-ը 1947 թվականի հուլիսի 27-ին սրբադասել է Լուի դե Մոնֆորին, նա ասել է․

«Միայն Աստված»-ն ամեն ինչ էր նրա համար։ Հավատարիմ մնացեք այս սրբի թողած անգին ժառանգությանը։ Դա փառահեղ ժառանգություն է, արժանի, որ դուք շարունակեք զոհաբերել ձեր ուժն ու կյանքը, ինչպես արել եք մինչև հիմա[2]։

Մոնֆորի վրա ազդեցություն է գործել Բուդոնի Dieu seul: le Saint esclavage de l'admirable Mère de Dieu («Միայն Աստված՝ հիասքանչ Աստվածամոր սուրբ ստրկությունը») գիրքը և նա հավատացել է, որ բոլոր նվիրաբերությունները, այդ թվում և Մարիամին, միայն Աստծո համար էին[3][4][5]։

Գիրք խմբագրել

Գիրքն առաջարկում է հինգ առանձնահատուկ մեթոդ՝ տերողորմյա աղոթքն ավելի մեծ նվիրվածությամբ անելու համար։ Այս մեթոդները չեն փոխում վարդարանի «Հայր մեր» կամ «Ավե Մարիա» աղոթքները, այլ միահյուսում են լրացուցիչ խնդրանքներ, աղոթքներ և պատկերացումներ։

Թեև սուրբ Լուին լավ հայտնի է իր մարիամաբանությամբ ու Մարիամի պաշտամունքին իր նվիրվածությամբ, նրա հոգևորությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի մարմնացման առեղծվածի վրա, իսկ նրա քրիստոնեական հավատը կենտրոնացած էր Քրիստոսի վրա՝ որպես կրոնական նվիրվածության կիզակետի։ Կույս Մարիամը, սակայն, նույնպես նրա հոգևորության կարևոր բաղկացուցիչն է։

Գիրքն ամբողջացրել է մոնֆորյան հոգևորականությունը մեկ բանաձևի մեջ․ «Միայն Աստծուն, Քրիստոսի իմաստությամբ, Հոգով, Մարիամի հաղորդությամբ՝ Աստծո թագավորության համար»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Raja Rao, Joseph The Mystical Experience and Doctrine of St. Louis-Marie Grignion de Montfort Loyola Press, 2005, 978-88-7839-030-0 pages 141-142
  2. in Ancilla Gebsattel die vollkommene Hingabe an Maria St. Grigionhaus, Altötting 1956
  3. Joseph Jaja Rao, 2005, The Mystical Experience and Doctrine of St. Louis-Marie Grignion de Montfort Ignatius Press 978-88-7839-030-0 pages 324-327
  4. Henri-Marie Boudon, Dieu seul: le Saint esclavage de l'admirable Mère de Dieu, Paris 1674
  5. Louis-Marie Grignion De Montfort God alone: the collected writings of St. Louis Mary de Montfort 1995 0-910984-55-7 page xvi

Գրականության ցանկ խմբագրել

  • Saint Louis de Montfort, God Alone: The Collected Writings of St. Louis Marie De Montfort, Montfort Publications, 1995 0-910984-55-7
  • Saint Louis de Montfort, The Secret of the Rosary Tan Books & Publisher, 1976. 978-0-89555-056-9.

Արտաքին հղումներ խմբագրել